ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՍԹԵՐ 6–10
Եսթերը անեսասիրություն դրսևորեց հանուն Եհովայի և իր ժողովրդի
Եսթերը քաջություն և անեսասիրություն դրսևորեց Եհովայի անունը և իր ժողովրդին պաշտպանելու հարցում
Եսթերին և Մուրթքեին այլևս ոչինչ չէր սպառնում։ Բայց Համանի հրովարտակի համաձայն՝ կայսրության բոլոր ծայրերում եղող հրեաները պետք է սպանվեին։
Եսթերը նորից վտանգի ենթարկեց իր կյանքը և առանց կանչվելու ներկայացավ թագավորին։ Նա աղաչեց իր ժողովրդի համար և խնդրեց թագավորին չեղյալ համարել հրամանագիրը։
Թագավորի անունով գրված օրենքները չէին կարող չեղյալ համարվել։ Ուստի թագավորը լիազորեց Եսթերին և Մուրթքեին նոր հրաման արձակել։
Եհովան իր ժողովրդին մեծ հաղթանակ շնորհեց
Երկրորդ հրամանագիրը հռչակվեց, որը հրեաներին պաշտպանվելու իրավունք էր տալիս։
Սուրհանդակները հրամանը ազդարարեցին կայսրության բոլոր ծայրերում, և հրեաները պատրաստվեցին պատերազմի։
Բազմաթիվ մարդիկ տեսան, որ Աստված իր ժողովրդի հետ է, և դարձան պրոզելիտներ։