Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Մեջք, գոտկատեղ»
  • Մեջք, գոտկատեղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեջք, գոտկատեղ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Իսրայելը մոռացավ Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • «Աստուծոյ սպառազինութիւնը հագէք»
    2004 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Մեջք, գոտկատեղ»

ՄԵՋՔ, ԳՈՏԿԱՏԵՂ

Մարդու մարմնի մեջտեղի հատվածը, որտեղ գոտի են կապում։ Եբրայերեն մոթնայիմ բառը սովորաբար թարգմանվում է «մեջք», «գոտկատեղ» կամ «կոնք», «երանք», թեև եբրայերենում մեկ ուրիշ բառ կա, որը կոնկրետ նշանակում է «կոնք», «երանք» (տես ԿՈՆՔ, ԵՐԱՆՔ)։

Գոտկատեղին կամ մեջքին հաճախ գոտի էին կապում։ Զինվորները սուրը կամ դաշույնն իր պատյանով խրում էին գոտու մեջ կամ ամրացնում դրան (2Սմ 20։8; Նեմ 4։18)։ Քարտուղարների գոտկատեղին գոտուն ամրացված թանաքաման կար (Եզկ 9։2)։ Հովհաննես Մկրտիչը մեջքին կաշվե գոտի էր կապում (Մթ 3։4)։ Որպես սգո նշան՝ մեջքը քրձով էին գոտևորում (Ծն 37։34; Ամս 8։10)։

Նախքան որևէ ակտիվ գործունեությամբ զբաղվելը մարդը գոտևորում էր իր մեջքը՝ հաճախ երկար հագուստի փեշերը ոտքերի արանքով անցկացնելով և գոտու տակ հավաքելով։ Եգիպտոսում իսրայելացիները Պասեքի ընթրիքը կերան՝ իրենց գոտին մեջքին ամուր կապած, այսինքն՝ պատրաստ դուրս գալու այդ երկրից։ Եղիան իր հագուստի փեշերը գոտու տակ մտցրեց նախքան Աքաաբի կառքի առջևից վազելը (Ելք 12։11; 1Թգ 18։46)։

Փոխաբերական գործածություն։ Մեջքի մկանները կարևոր դեր են խաղում ծանրություն բարձրացնելիս և կրելիս։ Ուստի Սաղմոս 66։11-ում գրված հետևյալ խոսքերը տեղին են. «Մեր մեջքին ծանր բեռ դրեցիր»։ «Ամրացնել մեջքը» արտահայտությունը նշանակում էր պատրաստվել ուժ գործադրելու, օրինակ՝ մարտնչելիս (Նմ 2։1, ծնթ.)։ Աստվածաշնչում ասվում է, որ առաքինի կինը ուժով է գոտևորում մեջքը ու իր ձեռքերով ջանադրաբար աշխատում է, որ տարբեր գործեր անի իր ընտանիքի բարօրության համար (Առ 31։17, ծնթ.)։ Եվ հակառակը՝ նրանց մասին, ովքեր վախի, վշտի կամ պարտություն կրելու պատճառով թուլացել են, ասվում է, որ նրանց մեջքը դողում է (Նմ 2։10; Սղ 69։23, ԱԹ; Եզկ 29։7, ԱԱ)։ «Թագավորների մեջքից հանել գոտին» նշանակում էր նրանց զրկել զորությունից (Ես 45։1, ծնթ.)։

Եհովան Իսրայելին և Հուդային համեմատեց իր գոտկատեղը պինդ գրկող գոտու հետ՝ ցույց տալով, թե որքան կիպ է մոտեցրել նրանց իրեն, որ լինեն իր պարծանքն ու զարդը (Եր 13։11)։ Համաձայն մի մարգարեության՝ Թագավոր դարձած Հիսուս Քրիստոսը արդարությունը գոտու պես մեջքին կկապի և հավատարմությամբ կգոտևորվի։ Դա թերևս մատնանշում է, որ Հիսուս Քրիստոսը իր զորությունը գործադրելիս երբեք չի ոտնահարի արդարությունը և միշտ հավատարմություն կդրսևորի։ Ինչպես որ գոտին է ամուր պահում մարդու մեջքը, այնպես էլ Հիսուսի արդարությունը կամրացնի իրեն, երբ նա գործի որպես Եհովայի կողմից նշանակված Դատավոր (Ես 11։1, 5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը