«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները
Մայիսի 8–14
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՐԵՄԻԱ 47–51
«Եհովային հնազանդվելը օրհնություններ է բերում»
w95 8/1, էջ 5, պրբ. 5, 6
Լավագույն ժամանակներն առջևում են
Հետո, երբ Բաբելոնի թագավորը պաշարեց հավատուրաց Երուսաղեմը, մարդիկ ստիպված էին «իրենց հացը կշռով ու տագնապով ուտել» (Եզեկիել 4։16)։ Իրավիճակն այնքան սարսափելի էր դարձել, որ որոշ կանայք ուտում էին իրենց երեխաներին (Ողբ 2։20)։ Ու թեև Երեմիան բանտարկված էր իր քարոզչության համար, Եհովան հոգ տարավ, որ «ամեն օր հացագործների փողոցից նրան մի կլոր հաց տան, մինչև որ քաղաքում ամբողջ հացը վերջացավ» (Երեմիա 37։21)։
Արդյո՞ք Եհովան մոռացավ Երեմիային, երբ հացի պաշարն ավարտվեց։ Ակնհայտ է, որ ոչ։ Երբ բաբելոնացիները գրավեցին քաղաքը, Երեմիային «մթերքի պաշար ու նվեր տվեցին և արձակեցին, որ գնա» (Երեմիա 40։5, 6; տես նաև Սաղմոս 37։25)։
Մայիսի 15–21
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՐԵՄԻԱ 39–43
it, Ժամանակագրություն, պրբ. 107
Երուսաղեմի վերջին պաշարումը տեղի ունեցավ Սեդեկիայի իշխանության 9-րդ տարում (մ.թ.ա. 609 թ.), իսկ նրա կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 607 թ.) քաղաքը նվաճեցին։ Դա եղավ Նաբուգոդոնոսորի իշխանության 19-րդ տարում (հաշված մ.թ.ա. 625 թ.-ից՝ այն թվականից, երբ նա գահ բարձրացավ) (2Թգ 25:1–8)։ Այդ տարվա հինգերորդ ամսին (աբ ամսին, որը համապատասխանում է հուլիս և օգոստոս ամիսներին) քաղաքը հրի մատնեցին, պարիսպը քանդեցին և քաղաքի բնակիչներից շատերին գերության տարան։ Սակայն «երկրի հասարակ ժողովրդից ոմանց» թույլ տվեցին, որ մնան, և նրանք մնացին այնտեղ այնքան ժամանակ, մինչև որ Գոդողիան, որին Նաբուգոդոնոսորը կառավարիչ էր նշանակել, սպանվեց։ Դրանից հետո նրանք փախան Եգիպտոս, և Հուդայի երկիրը ամբողջովին ամայի դարձավ (2Թգ 25:9–12, 22–26)։ Դա եղավ յոթերորդ՝ անթանի ամսում (կամ՝ տիշրի ամսում), որը համապատասխանում է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Հետևաբար 70 տարվա ամայացումը սկսվեց մ.թ.ա. մոտավորապես 607 թ. հոկտեմբերի 1-ին և ավարտվեց մ.թ.ա. 537 թ.-ին։ Մ.թ.ա. 537 թ. յոթերորդ ամսում՝ երկրի՝ ամբողջովին ամայանալուց 70 տարի անց, առաջին հրեաները վերադարձան Հուդա (2Տգ 36:21–23; Եզր 3:1)։
Մայիսի 22–28
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՐԵՄԻԱ 44–48
it, Մովաբ, պրբ. 26
Հնարավոր չէ հերքել այն, որ Մովաբի մասին մարգարեությունները ճշգրտորեն կատարվել են։ Մովաբացիները դարեր առաջ դադարել են ժողովուրդ լինելուց (Եր 48:42)։ Այսօր մովաբական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Նաբավը, Եսեբոնը, Արոերը, Բեթ-Գամոլն ու Բաալ-Մեոնը, ավերակների են վերածված։ Բազմաթիվ այլ քաղաքների հետքն անգամ չկա։
Մայիսի 29–հունիսի 4
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՐԵՄԻԱ 49, 50
ip-2, էջ 351, պրբ. 6
Եհովան գեղեցիկ անուն է ստեղծում իր համար
Իսկ ինչո՞ւ էր Եհովան կռվում Եդոմի դեմ։ Եդոմացիները Աստծու ընտրյալ ժողովրդի վաղեմի թշնամիներն էին։ Այդ թշնամությունը գալիս էր դեռևս իրենց նախահայր Եսավից (Ծննդոց 25:24-34; Թվեր 20:14-21)։ Հուդայի հանդեպ եդոմացիների ատելությունը ակնհայտ դրսևորվեց Երուսաղեմի կործանման ժամանակ, երբ եդոմացիները աջակցեցին բաբելոնացի զինվորներին (Սաղմոս 137:7)։ Եհովան դա ընդունեց որպես անձնական վիրավորանք։ Ուստի զարմանալի չէ, որ նա որոշեց իր վրեժխնդրության սուրը բարձրացնել Եդոմի դեմ (Եսայիա 34:5-15; Երեմիա 49:7-22)։