ԵՐԳ 97
Ապրենք Աստծու Խոսքով
1. Խոսքն Աստծու թանկ է մեզ համար,
Այն ճրագ է անմար,
Զորություն է տալիս անսպառ,
Երբ անզոր ենք, տկար։
Հոր խոսքերը՝ կյանքով լեցուն,
Հույս են մեզ պարգևում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեր Աստծու կենարար Խոսքով
Թող ապրենք ամեն օր։
Այն օգնում է քայլենք անշեղ
Կյանք տանող ուղիով։
2. Երբ քննում ենք Սուրբ Գիրքն Աստծու,
Մեր հավատն է կերտվում,
Վաղեմի օրերում ապրած
Քաջ մարդկանց ենք տեսնում։
Ցանկանում ենք նրանց նման
Ծառայել ողջ սրտով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեր Աստծու կենարար Խոսքով
Թող ապրենք ամեն օր։
Այն օգնում է քայլենք անշեղ
Կյանք տանող ուղիով։
3. Երբ կյանքի քամիներն ուժգին
Մեզ կոտրել են փորձում,
Մենք կառչում ենք Աստծու Խոսքին,
Անսասան ենք մնում։
Սուրբ Գրքի ամեն բառն անգին
Մեզ լցնում է ուժով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեր Աստծու կենարար Խոսքով
Թող ապրենք ամեն օր։
Այն օգնում է քայլենք անշեղ
Կյանք տանող ուղիով։
(Տես նաև Հեսու 1։8; Հռոմ. 15։4)։