ԵՐԳ 10
Գովերգենք Եհովային՝ մեր Աստծուն
Տպագիր թողարկում
1. Զիլ ձայնով գովերգենք Յահին,
Վեհ անունը Հոր հռչակենք,
Ամենուր քարոզենք անվախ։
«Մո՛տ է օրը»,– բոլորին հայտնենք։
Աստված առաջնեկ որդուն՝ Քրիստոսին,
Թագադրել է որպես արքա։
Պատմենք ցնծությամբ այս լուրը բարի։
Ի՜նչ անգին օրհնություն է սա։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եկ երգենք, մեծարենք Յահին,
Սուրբ անունը ողջ երկրին հայտնենք։
2. Ցնծությամբ լիաշունչ երգենք,
Բարձրաձայն Աստծուն գովերգենք,
Եռանդով, շնորհակալ սրտով
Ամենուր Հոր փառքը հռչակենք։
Թեև փառահեղ, վսեմ է Աստված,
Բայց բարի է սիրող հոր պես։
Գիտի մեր հոգսերը, ցավը սրտի,
Միշտ լսում, աջակցում է մեզ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եկ երգենք, մեծարենք Յահին,
Սուրբ անունը ողջ երկրին հայտնենք։
(Տես նաև Սաղ. 89։27; 105։1; Երեմ. 33։11)։