ԵՐԳ 133
Երկրպագենք Եհովային վաղ տարիքից
Տպագիր թողարկում
1. Մենք պատանի ենք. մեզ Յահն է սիրում։
Ուժն ու եռանդը տալիս ենք Աստծուն։
Ի՜նչ ուշադիր է, բարի, հոգատար.
Նա լիառատ մեզ կօրհնի անդադար։
2. Պետք է հարգենք հայրիկին, մայրիկին.
Հոգ են տանում. թող սիրենք ջերմագին։
Իր հաճությունը Եհովան կտա
Ու մեր Ընկերը հավետ կմնա։
3. Վաղ հասակից Արարչին մեր հիշենք
Եվ Սուրբ Խոսքի խոր գանձերը փնտրենք։
Տանք լավագույն մեր զոհերը Յահին՝
Սիրտը ցնծա մեր զորեղ Արքայի։
(Տես նաև Սաղ. 71։17; Ողբ 3։27; Եփես. 6։1–3)