Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb17 դեկտեմբեր էջ 5
  • Նորամուծություն միջշաբաթյա հանդիպման ծրագրում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նորամուծություն միջշաբաթյա հանդիպման ծրագրում
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Նմանատիպ նյութեր
  • Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Թագավորը Երուսաղեմ է մտնում էշի քուռակի վրա նստած
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ա7-Է Հիսուսի երկրային կյանքի գլխավոր իրադարձությունները: Հիսուսի ծառայության վերջին շրջանը Երուսաղեմում (մաս 1)
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Եհովայի համար թանկ է քո «ամեն»-ը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
mwb17 դեկտեմբեր էջ 5
Մատթեոսի Ավետարանը «Նոր աշխարհ թարգմանության» ուսումնասիրության օնլայն թողարկման մեջ

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Նորամուծություն միջշաբաթյա հանդիպման ծրագրում

Սկսած 2018 թ. հունվարից՝ միջշաբաթյա հանդիպման ժամանակ քննարկելու ենք «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ուսումնասիրության օնլայն թողարկման (nwtsty) լրացուցիչ տեղեկությունները և մուլտիմեդիան (անգամ եթե այդ թողարկումը դեռևս առկա չէ ձեր լեզվով)։ Անկասկած, այդ տեղեկությունները կնպաստեն, որ հանդիպմանը պատրաստվելիս ավելի մեծ օգուտներ քաղենք։ Իսկ որ ամենակարևորն է՝ դրա շնորհիվ ավելի կմտերմանանք մեր սիրառատ երկնային Հոր՝ Եհովայի հետ։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներառում են մշակութային, աշխարհագրական և լեզվաբանական տեղեկություններ աստվածաշնչյան տարբեր համարների վերաբերյալ։

Մատթեոս 12։20

Մարող պատրույգը. առօրյայում տանը գործածվող սովորական ճրագը փոքր կավե անոթ էր, որի մեջ ձիթապտղի յուղ էին լցնում։ Անոթի մեջ վուշե պատրույգ էր լինում, որով յուղը բարձրանում էր ու վառ պահում կրակը։ Հունարեն «մարող պատրույգ» արտահայտությունը թերևս վերաբերում է այն պատրույգին, որը շիկացած լինելու հաշվին դեռ ծուխ է արձակում, բայց որի բոցը արդեն մարել է կամ ուր որ է կմարի։ Եսայիա 42։3-ի մարգարեական խոսքերը նկարագրում են, թե որքան կարեկից էր լինելու Հիսուսը. նա երբեք չէր հանգցնելու խոնարհ և հարստահարված մարդկանց հույսի վերջին նշույլը։

Մատթեոս 26։13

Ճշմարիտ. սա հունարեն ամեն բառն է՝ տառադարձված եբրայերեն ամեն բառից, որը նշանակում է «թող այդպես լինի» կամ «անշուշտ»։ Հիսուսը այս բառը հաճախ էր օգտագործում նախքան որևէ միտք, խոստում կամ մարգարեություն ասելը և այդպիսով ընդգծում էր, որ ասվածը բացարձակապես ճշմարիտ է ու վստահարժան։ Որոշ աղբյուրների համաձայն՝ միայն Հիսուսն է «ճշմարիտ», կամ՝ «ամեն» բառը այս կերպով գործածել, և նման գործածություն չենք հանդիպում Աստվածաշնչի այլ տեղերում կամ հոգևոր այլ գրականության մեջ։ Ինչպես տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, Հիսուսը այս բառը երբեմն կրկնել է իրար հետևից՝ «ճշմարիտ, ճշմարիտ» (ամեն ամեն), և դրանով ավելի է ընդգծել իր ասածի ճիշտ ու վստահարժան լինելը (Հվ 1։51)։

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

Ներառում է լուսանկարներ, պատկերազարդումներ, առանց ձայնի տեսանյութեր և անիմացիաներ, որոնք պատկերավոր կերպով ներկայացնում են Աստվածաշնչում գրված տարբեր մանրամասներ։

Բեթփագե, Ձիթենյաց լեռ և Երուսաղեմ

Այս կարճ տեսանյութում ցույց է տրվում արևելյան կողմից Երուսաղեմ տանող մի ուղի, որը սկսում է ժամանակակից էթ-Թուր գյուղից, որտեղ, ինչպես ոմանք կարծում են, գտնվել է աստվածաշնչյան Բեթփագե քաղաքը, և հասնում է մինչև Ձիթենյաց լեռան բարձրադիր տեղերից մեկը։ Բեթանիան գտնվել է Բեթփագեից արևելք՝ Ձիթենյաց լեռան արևելյան լանջին։ Երբ Հիսուսն ու իր աշակերտները գալիս էին Երուսաղեմ, գիշերը սովորաբար անցկացնում էին Բեթանիայում։ Այժմ այդ տեղում էլ-Ազարիե (Էլ-Էյզարիյա) քաղաքն է (այս արաբական անվանումը նշանակում է «Ղազարոսի տեղը»)։ Անկասկած, Հիսուսը մնում էր Մարթայի, Մարիամի ու Ղազարոսի տանը (Մթ 21։17; Մկ 11։11; Ղկ 21։37; Հվ 11։1)։ Հնարավոր է, որ նրանց տնից Երուսաղեմ գնալիս Հիսուսը անցնում էր գրեթե նույն ուղին, որը ցույց է տրվում այս տեսանյութում։ Երբ Հիսուսը մ. թ. 33 թ. նիսանի 9-ին էշի քուռակի վրա նստած Ձիթենյաց լեռան վրայով գնաց Երուսաղեմ, հավանաբար անցավ այդ նույն ճանապարհով՝ իր ուղին սկսելով Բեթփագեից։

Ուղի, որով հավանաբար անցել է Հիսուսը Բեթանիայից Երուսաղեմ գնալիս
  1. Բեթանիայից Բեթփագե տանող ճանապարհը

  2. Բեթփագե

  3. Ձիթենյաց լեռ

  4. Կեդրոն հեղեղատ

  5. Տաճարի բարձունք

Կրունկոսկրի մեջ մխրճված մեխ

Մարդու կրունկոսկրի մեջ մխրճված մեխ

Այս լուսանկարում պատկերված է մարդու կրունկոսկրի ծեփապատճենը, որի մեջ մխրճված է 11,5 սմ (4,5 դյմ) երկարության երկաթյա մեխ։ Բնօրինակ արտեֆակտը հայտնաբերվել է 1968 թ.-ին Երուսաղեմի հյուսիսային մասում կատարված պեղումների ժամանակ և պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին։ Այս հնագիտական գտածոն փաստում է, որ մահապատիժներ իրականացնելիս ամենայն հավանականությամբ մեխեր են օգտագործվել մարդուն փայտե ցցին գամելու համար։ Հավանաբար, հռոմեացի զինվորները Հիսուս Քրիստոսին ցցին գամելիս այստեղ պատկերված մեխի նման մեխեր են օգտագործել։ Այս արտեֆակտը հայտնաբերվել է քարե արկղի՝ աճյունատուփի մեջ, որում սովորաբար մահացած մարդու չորացած ոսկորներ էին դնում այն բանից հետո, երբ նրա մարմինը արդեն քայքայված էր լինում։ Սա ցույց է տալիս, որ լինում էին դեպքեր, երբ ցցի վրա մահապատժի ենթարկված մարդուն թաղում էին (Մթ 27։35)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը