ԴԱՍ 1
Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան
Գործեր 17։22
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Քո ընտրած առաջաբանով պետք է հետաքրքրություն արթնացնես, հստակ ցույց տաս, թե ինչի մասին ես խոսելու, և թե տվյալ թեման ինչու պետք է հետաքրքրի քեզ լսողներին։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Հետաքրքրություն արթնացրու։ Ընտրիր որևէ հարց, հետաքրքիր միտք, ինչ-որ մեկի կյանքից դեպք կամ էլ լրատվամիջոցների հայտնած որևէ թարմ տեղեկություն, որը կհետաքրքրի ունկնդիրներին։
Հստակ նշիր, թե ինչի մասին ես խոսելու։ Առաջաբանդ այնպես կազմիր, որ քեզ լսողները հստակ հասկանան՝ ինչի մասին ես խոսելու և ինչու ես խոսելու այդ մասին։
Ցույց տուր, թե ինչու է տվյալ թեման կարևոր։ Նախքան կորոշես ինչ ասել, հաշվի առ ունկնդիրներիդ կարիքները։ Նրանք պետք է հստակ տեսնեն, թե տվյալ թեման ինչով է օգտակար անձամբ իրենց համար։