ԵՐԳ 129
Դիմանանք մինչև վերջ
1. Մեզ Հիսուսն ասաց՝
Դժվար ու նեղ է ճիշտ ուղին։
Նա ամուր մնաց՝
Դիմանալով ուժգին ցավին։
Աղոթքը, Հոր Խոսքը
Նրան ուժ տվեցին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող վառ պահենք մեր հույսը,
Երբեք չթուլանանք։
Աստված կտա իր ուժը,
Կօգնի, որ մինչև վերջ մենք դիմանանք։
2. Կյանքն այս աշխարհում
Բերում է մեզ տագնապ, արցունք,
Բայց չենք հանձնվում,
Առաջ ենք մեր հայացքն ուղղում։
Շատ մոտ է նոր կյանքը.
Կզգանք ազատություն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող վառ պահենք մեր հույսը,
Երբեք չթուլանանք։
Աստված կտա իր ուժը,
Կօգնի, որ մինչև վերջ մենք դիմանանք։
3. Թող հեռու մղենք
Ամեն տեսակ կասկած ու վախ,
Հոր ձեռքից բռնած՝
Հասնենք կյանքին անհոգ, խաղաղ։
Հիշենք միշտ՝ Հոր Խոսքը
Հաստատ է և անխախտ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող վառ պահենք մեր հույսը,
Երբեք չթուլանանք։
Աստված կտա իր ուժը,
Կօգնի, որ մինչև վերջ մենք դիմանանք։
(Տես նաև Գործ. 20։19, 20; Հակ. 1։12; 1 Պետ. 4։12-14)։