ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարի գործեր, որոնք չեն մոռացվի
Բոլորս էլ կարող ենք Եհովայի համար բարի գործեր անել, որոնք նա միշտ կհիշի։ Սիրող ծնողի պես, ով թանկ է համարում իր զավակների արած լավ գործերը, Եհովան չի մոռանում մեր արած գործը և այն սերը, որ դրսևորում ենք իր անվան հանդեպ (Մթ 6։20; Եբ 6։10)։ Ինչ խոսք, բոլորիս հանգամանքներն ու կարողությունները տարբեր են։ Բայց եթե լավագույնն ենք անում Եհովային մատուցվող ծառայության մեջ, կարող ենք ուրախ լինել (Գղ 6։4; Կղ 3։23)։ Տարիների ընթացքում հազարավոր եղբայրներ ու քույրեր ծառայել են Բեթելում։ Կարո՞ղ ես պատրաստակամություն հայտնել՝ ծառայելու Բեթելում։ Եթե ոչ, կարո՞ղ ես քաջալերել ինչ-որ մեկին, որ այդպիսի նպատակ դնի, կամ էլ օգնել Բեթելում ծառայող որևէ մեկին, որ շարունակի այդ հատուկ ծառայությունը։
ԴԻՏԻՐ «ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԾԱՌԱՅԵԼ ԲԵԹԵԼՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ի՞նչը պետք է մեզ մղի ծառայելու Բեթելում։
Բեթելի ծառայության բերած օրհնությունների առնչությամբ ոմանք ինչպե՞ս են արտահայտվում։
Բեթելում ծառայելու համար ի՞նչ պահանջներ կան։
Ինչպե՞ս կարող ես Բեթելում ծառայելու դիմում ներկայացնել։