ԵՐԳ 63
Մենք Եհովայի վկաներն ենք
- 1. Շատ մարդիկ են կուռք պաշտում. - Չգիտեն միակ Աստծուն։ - Յահն Ամենակալ է. - Փաստ էր դեռ հնում։ - Չեն տեսնում կուռքերն անզոր - Ապագան՝ հեռու թե մոտ։ - Ի՞նչ վկաներ պիտի հավաքեն, - Որ մեծությունն իրենց փաստեն։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Մենք Բարձրյալ Եհովայի - Վկաներն ենք քաջարի։ - Գերիշխանի անգին խոսքերից - Մեկն էլ գետին չի ընկնի։ 
- 2. Ի՜նչ պատիվ է քարոզել, - Խոսքն Աստծու մարդկանց հայտնել. - «Թագավորությունն է - Երկնքում ծնվել։ - Ճանաչեք միակ Աստծուն - Եվ ստացեք ազատություն»։ - Թե զորանա հավատը նրանց, - Կգովերգեն Յահին սրտանց։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Մենք Բարձրյալ Եհովայի - Վկաներն ենք քաջարի։ - Գերիշխանի անգին խոսքերից - Մեկն էլ գետին չի ընկնի։ 
- 3. Հայրն ուզում է՝ վկայենք, - Իր անունը սրբացնենք, - Իսկ ով անարգում է, - Նախազգուշացնենք։ - Կների Աստված նրան, - Ով թողնի մեղքի ճամփան։ - Թող նվիրված մնանք Արարչին - Եվ թող հասնենք հավերժ կյանքին։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Մենք Բարձրյալ Եհովայի - Վկաներն ենք քաջարի։ - Գերիշխանի անգին խոսքերից - Մեկն էլ գետին չի ընկնի։ 
(Տես նաև Ես. 37։19; 55։11; Եզեկ. 3։19)