Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Ազազել»
  • Ազազել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ազազել
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Քավության օր
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Խորանի ամենակարևոր իրը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
Աստվածաշնչի ըմբռնում
it «Ազազել»

ԱԶԱԶԵԼ

[այծ, որն անհետանում է]։

«Ազազել» բառը Աստվածաշնչում հանդիպում է չորս անգամ՝ Քավության օրվա ընթացակարգի առնչությամբ (Ղև 16։8, ծնթ., 10, ծնթ., 26, ծնթ.)։

Այս բառի ծագման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ Դատելով այն բանից, թե ինչպես է եբրայերեն մասորեթական տեքստում գրված ազազել բառը՝ կարելի է ենթադրել, որ այն կազմված է երկու արմատից, որոնք ունեն «այծ» և «անհետանալ» նշանակությունները։ Հետևաբար «ազազել» բառը նշանակում է «այծ, որն անհետանում է»։ Ըստ մեկ այլ տեսակետի՝ այդ բառը նշանակում է «Աստծու զորություն»։ Նման տեսակետի հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ բառի մեջ սխալմամբ երկու բաղաձայնների տեղափոխություն է եղել։ Լատիներեն «Վուլգատայում» եբրայերեն այդ բառը թարգմանվել է caper emissarius, որը նշանակում է «ուղարկվող այծ», այսինքն՝ «քավության նոխազ»։ Իսկ «Յոթանասնից»-ում օգտագործված հունարեն արտահայտությունը նշանակում է «չարիքը տանող (կանխող)»։

Քահանայապետը ամեն տարի նշվող Քավության օրվա համար Իսրայելի ժողովրդից վերցնում էր երկու մատղաշ արու այծ։ Նա վիճակ էր գցում, և մի այծը ընտրվում էր «Եհովայի համար», մյուսը՝ «ազազելի», այսինքն՝ ժողովրդի մեղքը տանելու համար։ Եհովայի համար ընտրված այծը մատուցվում էր որպես մեղքի զոհ այն բանից հետո, երբ քահանայապետը ցլին զոհաբերում էր իր և իր տնեցիների համար (անշուշտ նաև բոլոր ղևտացիների համար)։ Սակայն ազազելի համար այծը պետք է մի որոշ ժամանակ «ողջ-ողջ կանգնեցվեր Եհովայի առաջ, որպեսզի դրա միջոցով քավություն արվեր, և այն արձակվեր դեպի անապատ՝ ժողովրդի մեղքը իր հետ տանելու համար» (Ղև 16։5, 7-10, ծնթ.)։ Երբ Եհովայի համար ընտրված այծը մատուցվում էր որպես մեղքի զոհ, դրա արյունով քավություն էր արվում կենդանի այծի համար, քանի որ «շնչավոր արարածի կյանքն արյան մեջ է» (Ղև 17։11)։ Մորթված այծի արյան արժեքը, կամ՝ կյանքի արժեքը այդպիսով փոխանցվում էր կենդանի այծին՝ ազազելի համար այծին։ Դա է պատճառը, որ, թեև քահանան չէր մորթում այդ այծին, այն ուներ մեղքը քավելու զորություն, կամ՝ կյանքի արժեք։ Կենդանի այծին Եհովայի առաջ կանգնեցնելը, ակներևաբար, ցույց է տալիս, որ Եհովայի համար ընդունելի էր այն, որ մեղքը քավելու զորությունը փոխանցվել էր այդ այծին։ Նման ընթացակարգ գործում էր նաև այն դեպքում, երբ բորոտությունից բուժված իսրայելացին պետք է մաքուր հայտարարվեր, կամ երբ այդ ախտից տունը պետք է ծիսականորեն մաքրվեր։ Այդ ժամանակ կենդանի թռչնին թաթախում էին մորթված թռչնի արյան մեջ, այնուհետև բաց էին թողնում, և այն տանում էր մեղքը (Ղև 14։1-8, 49-53)։

Երկու այծերը պետք է անարատ ու առողջ լինեին և հնարավորինս իրար նման։ Քանի դեռ վիճակ չէր գցվել դրանց համար, յուրաքանչյուրը նույն հավանականությամբ կարող էր ընտրվել որպես այծ «Եհովայի համար»։ Քահանայապետը Եհովայի համար ընտրված այծը զոհաբերելուց հետո իր ձեռքերը դնում էր կենդանի այծի գլխին ու խոստովանում ժողովրդի մեղքերը։ Այնուհետև մի «նշանակված մարդ» այդ այծին տանում էր անապատ (Ղև 16։20-22)։ Այսպիսով՝ ազազելի համար այծը փոխաբերական իմաստով տանում էր նախորդ տարվա ընթացքում ժողովրդի գործած մեղքերը և դրանց հետ անհետանում անապատում։

Այդ երկու այծերը համարվում էին մեկ մեղքի զոհ (Ղև 16։5)։ Ըստ ամենայնի, երկու այծ էր օգտագործվում այն նպատակով, որ հստակ ընդգծվեր, թե ինչ էր իրագործվում մարդկանց մեղքերը քավող այդ զոհի շնորհիվ։ Առաջին այծը զոհաբերվում էր, իսկ երկրորդ այծը, որի գլխին քահանայապետը դնում էր ձեռքերը և խոստովանում ժողովրդի մեղքերը, տարվում էր անապատ։ Դա ընդգծում էր, թե որքան ներողամիտ է Եհովան զղջացող մարդկանց հանդեպ։ Սաղմոս 103։12-ում հետևյալ հավաստիացումն է տրվում. «Որքան հեռու է արևելքը արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեր հանցանքները մեզնից»։

Պողոս առաքյալը բացատրեց, որ Հիսուսը, իր կատարյալ մարդկային կյանքը մարդկանց մեղքերի համար զոհաբերելով, իրագործեց շատ ավելին, քան «ցլերի և այծերի արյունով» էր իրագործվել (Եբ 10։4, 11, 12)։ Այդպիսով նա «քավության նոխազ» եղավ, քանի որ «տարավ մեր տկարությունները» ու «մեր անօրենությունների համար խոցվեց» (Ես 53։4, 5; Մթ 8։17; 1Պտ 2։24)։ Հիսուսը «տարավ» այն բոլոր մարդկանց մեղքերը, ովքեր հավատում են, որ իր զոհը մեղքերը քավելու զորություն ունի։ Նա ցույց տվեց, որ Աստված նպատակ ունի ամբողջությամբ վերացնել մեղքը։ Այսպիսով՝ «ազազելի համար» այծը նախապատկերում է Հիսուս Քրիստոսի զոհը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը