ԵՐԳ 7
Եհո՛վա, մեր զորության Աղբյո՛ւր
1. Քո վկաներն ենք, Եհո՛վա Աստված,
Լուրը բարի տարածում ենք սրտանց։
Ճիշտ է, ոմանք մեզ մերժում են, ծաղրում,
Բայց մեր ներսում մեծ եռանդ է վառվում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, մեր Ժա՛յռ, Աղբյո՛ւր զորության,
Դու մեր Ամրոցն ես, Վեմն անսասան։
Փառք ենք տալիս քեզ, Աստվա՛ծ մեր զորեղ,
Դու մեր Փրկիչն ես, քեզնով ենք ուժեղ։
2. Քո վառ լույսով այս ուղին ենք գտել,
Քո ջերմ հույսով երջանիկ ենք դարձել։
Թանկ է անչափ քո ամեն մի պատգամ,
Քեզ ենք կառչած, մեր Զորե՛ղ Գերիշխան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, մեր Ժա՛յռ, Աղբյո՛ւր զորության,
Դու մեր Ամրոցն ես, Վեմն անսասան։
Փառք ենք տալիս քեզ, Աստվա՛ծ մեր զորեղ,
Դու մեր Փրկիչն ես, քեզնով ենք ուժեղ։
3. Նենգ Բանսարկուն մեզ փորձում է խոցել,
Թեժ պայքարում ուժասպառ մեզ անել։
Բայց դու մեր ուժն ես, Եհո՛վա Աստված,
Տուր մեզ ոգիդ, որ մնանք նվիրված։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, մեր Ժա՛յռ, Աղբյո՛ւր զորության,
Դու մեր Ամրոցն ես, Վեմն անսասան։
Փառք ենք տալիս քեզ, Աստվա՛ծ մեր զորեղ,
Դու մեր Փրկիչն ես, քեզնով ենք ուժեղ։
(Տես նաև 2 Սամ. 22։3; Սաղ. 18։2; Ես. 43։12)։