ԵՐԳ 87
Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր
1. Աշխարհն այս անկախ և ըմբոստ է դարձել.
Ունակ չեն մարդիկ այն փոխել։
Բայց Հայրը վաղուց մեզ հայտնի է դարձրել՝
Ինչպես չար ուղուց խուսափել։
Երբ մենք հավաքվում ենք մեկտեղ ժողովում,
Սուրբ Խոսքն ենք կարդում ու քննում,
Լցվում ենք հույսով, վայելում թարմություն
Եվ միշտ հավատով զորանում։
Ամեն ժողովի հանդիպման ժամանակ
Մղվում ենք բարի գործերի,
Քայլերն են դառնում մեր ուղիղ ու շիտակ,
Իսկ սերը՝ ուժգին ավելի։
2. Եհովան գիտի՝ ինչն է լավ մեզ համար,
Կրթում է նա մեզ իր Խոսքով,
Տալիս է անգին պարգևներ անհամար,
Մեր սիրտը լցնում բերկրանքով։
Վարվենք իմաստուն՝ ժամանակը գնենք,
Որ կամքը Աստծու հասկանանք։
Եղբոր օգնությունը սրտանց ընդունենք,
Որ ծանր պահին դիմանանք։
Մեր մեծ ընտանիքը դրախտ է ասես՝
Խաղաղ, համերաշխ ենք ապրում,
Օգնում, աջակցում ենք միմյանց մշտապես
Եվ փառք ենք բերում մեր Աստծուն։
(Տես նաև Սաղ. 37։18; 140։1; Առակ. 18։1; Եփես. 5։16; Հակ. 3։17)։