Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 32
  • Զգույշ եղիր ապատեղեկատվությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զգույշ եղիր ապատեղեկատվությունից
  • Այլ նյութեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երեխաներն ու սոցիալական ցանցերը (մաս 1): Արդյո՞ք երեխաս պետք է օգտվի սոցիալական ցանցերից
    Աջակցություն ընտանիքին
  • Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա
    Երիտասարդները հարցնում են
  • Սոցցանցերը վնասո՞ւմ են ձեր երեխային։ Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել ծնողներին
    Այլ նյութեր
  • Առողջապահության առաջատար մասնագետը՝ պատանիների վրա սոցցանցերի ազդեցության մասին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
Ավելին
Այլ նյութեր
mrt հոդված 32
Մի տղամարդ մտածում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների շուրջ

Զգույշ եղիր ապատեղեկատվությունից

Այսօր ինֆորմացիա ստանալը դարձել է ավելի հեշտ, քան երբևէ։ Մենք կարող ենք տեղեկություններ ստանալ տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգության և առողջության վերաբերյալ։ Սակայն փնտրտուքներ անելիս զգույշ եղիր ապատեղեկատվությունից, օրինակ՝

  • մոլորեցնող տեղեկություններից

  • կեղծ լուրերից

  • դավադրության տեսություններից

COVID-19 համավարակի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը զգուշացրեց լայն տարածում գտած ապատեղեկատվության վտանգների մասին։ Նա ասաց. «Գնալով շատանում են առողջությանը վերաբերող վտանգավոր խորհուրդները։ Առողջապահության ոլորտում աճում է խաբեբայությունը։ Կեղծիքները ողողել են հեռուստատեսությունն ու ռադիոն։ Խելացնոր դավադրության տեսությունները չհաստատված լուրեր են տարածում ինտերնետում։ Ատելությունը վիրուսի նման տարածվում է. այն վարկաբեկում և ստորացնում է առանձին մարդկանց ու տարբեր խմբերի»։

Ինչ խոսք, ապատեղեկատվությունը նոր երևույթ չէ, սակայն Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ մեր օրերում «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ [էին գնալու] չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով» (2 Տիմոթեոս 3:1, 13)։ Ինտերնետն այժմ մեզ թույլ է տալիս ստանալ և ակամա տարածել կեղծ տեղեկություններ ավելի հեշտ ու արագ, քան երբևէ։ Արդյունքում այն լուրերը, որոնք ստանում ենք մեր էլեկտրոնային սարքերից, կարող են պարունակել աղավաղված փաստեր և կես ճշմարտություններ։

Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել ապատեղեկատվությունից և դավադրության տեսություններից։ Քննենք որոշ աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարող են օգտակար լինել։

  • Մի մարդ մտածում է իր տեսածի և լսածիմասին

    Մի՛ հավատա ամեն տեսածի կամ լսածի

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14:15)։

    Եթե ուշադիր չլինենք, մենք կարող ենք հեշտությամբ խաբվել։ Խոսենք, օրինակ, մեմերի մասին։ Մեմեր են կոչվում մակագրություններով լուսանկարները կամ կարճ տեսանյութերը, որոնք լայնորեն տարածված են ինտերնետում, հատկապես սոցիալական կայքերում։ Դրանք հիմնականում հումորային բնույթ են կրում, սակայն այդ նկարներն ու տեսահոլովակները կարող են հեշտությամբ փոփոխվել կամ օգտագործվել համատեքստից դուրս։ Հնարավոր է նույնիսկ որևէ մեկի մասին ստեղծել տեսանյութ, որտեղ նա ասում կամ անում է բաներ, որոնք իրականում չի ասել ու չի արել:

    «Ապատեղեկատվության մեծ մասը, որին մասնագետները հանդիպում են սոցիալական կայքերում, համատեքստից դուրս օգտագործվող մեդիան է, օրինակ՝ մեմերը» (Աքսեոս Մեդիա)։

    Հարցրու ինքդ քեզ. «Սա վստահելի՞ տեղեկություն է, թե՞ պարզապես մեմ»։

  • Խոշորացույց

    Ստուգիր աղբյուրը և բովանդակությունը

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Հավաստիացեք ամեն ինչում» (1 Թեսաղոնիկեցիներ 5:21):

    Նախքան որևէ պատմությանը հավատալը կամ այն ուրիշներին ուղարկելը հավաստիացիր դրա ճշմարտացիության մեջ։ Դա վերաբերում է նաև այն պատմություններին, որոնք շատերը գիտեն, կամ որոնց մասին պարբերաբար խոսվում է լուրերով։ Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել։

    Մտածիր, թե որքան վստահարժան է աղբյուրը։ Լրատվական ընկերությունները և մյուս կազմակերպությունները գուցե կոմերցիոն կամ քաղաքական շահերից ելնելով աղավաղեն պատմությունը։ Երբ որևէ աղբյուրում տեղեկություն ես տեսնում, այն համեմատիր այլ աղբյուրների հետ։ Երբեմն հնարավոր է՝ ընկերները անզգուշաբար ոչ ճշգրիտ տեղեկություններ փոխանցեն իրար էլեկտրոնային փոստով կամ սոցիալական կայքերով։ Ուստի մի՛ վստահիր դրանց, քանի դեռ չես ստուգել աղբյուրը։

    Համոզվիր, որ հրապարակված տեղեկությունների բովանդակությունը արդիական է ու ստույգ։ Ստուգիր հրապարակման ամսաթիվը և այն փաստերը, որոնք հնարավոր է ճշտել ու կարող են հիմնավորել հրապարակումը։ Հատկապես զգույշ եղիր, եթե խրթին տեղեկությունները խիստ պարզեցված կերպով են ներկայացված կամ նպատակ ունեն ազդել մարդկանց զգացմունքների վրա։

    «Փաստերը ստուգելը թերևս ձեռքերը լվանալու պես կարևոր է դարձել» (Շրիդար Դարմապուրի, ՄԱԿ-ի՝ սննդի անվտանգության և սննդակարգի հարցերով ավագ մասնագետ)։

    Հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք այս տեղեկությունը ինչ-որ մեկի կարծիքը չի ներկայացնում որպես փաստ։ Արդյո՞ք պատմությունը բոլոր կողմերից է լուսաբանվում»։

  • Ցուցակ

    Առաջնորդվիր փաստերով, ոչ թե անձնական նախընտրությամբ

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իր սրտին ապավինողը հիմար է» (Առակներ 28։26)։

    Մենք հակված ենք վստահելու տեղեկություններին, որոնք հաստատում են այն, ինչին ցանկանում ենք հավատալ։ Հիմնվելով մեր որոնումների պատմության վրա՝ կայքերը հաճախ մեզ առաջարկում են դիտել մեր հետաքրքրություններին համապատասխան լուրեր և տեսանյութեր։

    «Մարդիկ ընդունակ են տրամաբանելու, սակայն մեր ցանկությունները, հույսերը, վախերը և շարժառիթները հաճախ դրդում են որևէ բան որպես ճշմարտություն ընդունել, եթե տվյալ տեղեկությունը հաստատում է այն, ինչին ցանկանում ենք հավատալ» (Պիտեր Դիտո, սոցիալական հոգեբան)։

    Հարցրու ինքդ քեզ. «Հնարավո՞ր է, որ վստահում եմ այս տեղեկություններին զուտ այն պատճառով, որ դրանք թիկունք են կանգնում իմ տեսակետին»։

  • Կեղծ տեղեկությունները ուղարկվում են աղբարկղ

    Կանխիր ապատեղեկատվության տարածումը

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Սուտ լուրեր չտարածես» (Ելք 23:1)։

    Հիշիր՝ այն ինֆորմացիան, որը տարածում ես, կարող է ազդել մյուսների մտածելակերպի և գործերի վրա։ Անգամ եթե անգիտակցաբար ես տարածում ապատեղեկատվություն, հետևանքները կարող են անդառնալի լինել։

    «Նախքան ինչ-որ մեկին տեղեկություն փոխանցելը մի պահ կանգ առ և ինքդ քեզ հետևյալ հարցը տուր. «Համոզվա՞ծ եմ, որ արժե սա տարածել»։ Եթե բոլորը այսպես վարվեն, ինտերնետում ապատեղեկատվությունը կտրուկ կնվազի» (Պիտեր Ադամս, «News Literacy Project»-ի գլխավոր փոխնախագահ)։

    Ինքդ քեզ հարցրու. «Վստա՞հ եմ, որ այս ինֆորմացիան ճիշտ է»։

Դավադրության տեսությունների վերաբերյալ ճշմարտությունը

«Այսօր, առավել, քան երբևէ, դավադրության տեսությունները ազդում են մարդկանց մտածողության և արարքների վրա»,— ասել է հոգեբան Շոնա Բոուսը։ Ահա, թե ինչ է պետք իմանալ դրանց մասին։

Ի՞նչ է դավադրության տեսությունը։ Ըստ այս տեսության՝ չար և հզոր խմբերը գաղտնի ծրագրեր են մշակում, որոնց պատճառով մեծամասշտաբ և ողբերգական դեպքեր են տեղի ունենում։

Ինչո՞ւ են այս տեսությունները վտանգավոր։ Դավադրության տեսությունների պատճառով մարդիկ կարող են դադարել հավատալ ինֆորմացիայի վստահելի աղբյուրներին կամ անգամ մերժել անվտանգության և առողջության հետ կապված խորհուրդները։ Դրանք կարող են նաև նախապաշարումներ սերմանել և դրդել, որ բռնություն գործադրվի մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ, որոնք իբրև թե դավադրության մեջ են ներքաշված։

Ինչո՞ւ են դավադրության տեսությունները այսքան տարածված։ «Բրիտանական հանրագիտարանում» ասվում է, որ դավադրության տեսությունները տարածվում են հատկապես «անհանգիստ, անորոշ և դժվար ժամանակներում.... օրինակ՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի ժամանակ կամ ցունամիներից, երկրաշարժերից, համավարակներից և նմանատիպ աղետներից հետո»։ Նման դժվարին իրավիճակներում մարդիկ ավելի հակված են հավատալու դավադրության տեսություններին, քանի որ դրանք համահունչ են այն ամենին, ինչ մարդիկ մտածում են, և օգնում են հասկանալ, թե ինչու են վատ բաներ տեղի ունենում։

Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը պաշտպանել մեզ դավադրության տեսություններից։ Աստվածաշունչը տալիս է խորհուրդներ, որոնք դժվար պահերին մեզ կարող են օգնել հաղթահարելու անհանգստության զգացումը։ Սուրբ Գիրքը նաև բացահայտում է, թե ինչու են վատ բաներ տեղի ունենում, և ինչպես են լուծվելու մարդկության խնդիրները։ Ավելին իմանալու համար դիտիր «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը