ԵՐԳ 117
Լինենք բարեսեր
Տպագիր թողարկում
1. Ո՛վ Եհովա, բարեսե՛ր Հայր,
Դու լցված ես ջերմ սիրով։
Մեզ օրհնում ես, լիացնում ես
Անհամար բարիքներով։
Ու թեև մենք անկատար ենք,
Գթասիրտ ես մեր հանդեպ,
Կարեկցում ես ու ներում ես,
Բարությամբ վարվում մեզ հետ։
2. Ո՛վ Եհովա, քեզ խնդրում ենք,
Շարունակ տուր քո ոգին
Եվ օգնիր մեզ նմանվել քեզ,
Ի սրտե սիրել բարին։
Աջակցիր, որ բարի լուրը
Բոլորին սիրով պատմենք
Եվ անհուն քո բարությունը
Մեր կյանքում արտացոլենք։
3. Մեր խոսքերն ու մեր գործերը
Բարությամբ թող համեմենք,
Մեր եղբորը և քրոջը
Ամրացնենք ու թարմացնենք։
Հա՛յր Եհովա, մենք ուզում ենք
Հաճեցնել քեզ մշտապես։
Սուրբ ոգով դու միշտ օգնիր մեզ
Բարեսեր լինել քեզ պես։
(Տես նաև Սաղ. 103։10; Մարկ. 10։18; Գաղ. 5։22; Եփես. 5։9)։