Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 104
  • Ինչպե՞ս սովորեմ կենտրոնանալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս սովորեմ կենտրոնանալ
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ չեմ կարողանում կենտրոնանալ
  • Ի՞նչ անեմ, որ ավելի կենտրոնացած լինեմ
  • Տարվա՞ծ եմ էլեկտրոնային մեդիայով
    2011 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր մտային կարողությունների վրա
    2021 Արթնացե՛ք
  • Տարվա՞ծ եմ էլեկտրոնային մեդիայով
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր ընկերական փոխհարաբերությունների վրա
    2021 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 104
Աղջիկը լռեցնում է երևակայական կերպարներին, որոնք խանգարում են նրան պարապելիս։ Կերպարները ներկայացնում են երաժշտությունը, տեսանյութերը, հաղորդագրությունները և նկարները

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս սովորեմ կենտրոնանալ

  • Ինչո՞ւ չեմ կարողանում կենտրոնանալ

  • Ի՞նչ անեմ, որ ավելի կենտրոնացած լինեմ

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչո՞ւ չեմ կարողանում կենտրոնանալ

«Առաջվա պես հաճախ չեմ կարդում գրքեր։ Անգամ երկար պարբերություններ չեմ ուզում կարդալ» (Իլեյն):

«Երբ տեսանյութը դանդաղ է թվում, այն արագացնում եմ» (Միրանդա)։

«Երբ կարևոր գործ անելիս հեռախոսիս հաղորդագրություն է գալիս, սկսում եմ մտածել միայն այն մասին, թե ով է գրել ինձ» (Ջեյն)։

Հնարավո՞ր է, որ էլեկտրոնային սարքերը խանգարեն քեզ կենտրոնանալ։ Ոմանք ասում են՝ այո՛։ Մենեջմենթի գծով խորհրդատու և բազմաթիվ գրքերի հեղինակ Նիկոլաս Քարը գրում է. «Որքան շատ ենք օգտվում ինտերնետից, այնքան շատ ենք սովորեցնում մեր ուղեղին ցրված լինել, այսինքն՝ տեղեկատվությունը վերամշակել շատ արագ ու արդյունավետորեն, սակայն առանց կենտրոնանալու» (The Shallows—What the Internet Is Doing to Our Brains)։

Քննենք երեք իրադրություն, երբ էլեկտրոնային սարքերը կարող են խանգարել քեզ, որ կենտրոնանաս։

  • Խոսելիս։ Մարիա անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Ոմանք նույնիսկ զրույցի ընթացքում իրենց ողջ ուշադրությունը զրուցակցին տրամադրելու փոխարեն հեռախոսով հաղորդագրություններ են գրում, խաղեր են խաղում կամ սոցիալական կայքեր են մտնում»։

  • Դասի ժամանակ։ Մի գրքում ասվում է. «Ուսանողներից շատերը նշում են, որ դասի ժամանակ էլեկտրոնային սարքերով հաղորդագրություններ են գրում, տարբեր կայքեր են մտնում կամ ինչ-որ տեսանյութ են դիտում. իրենց էլեկտրոնային սարքերն օգտագործում են «կրթության հետ կապ չունեցող բաներով» զբաղվելու համար» (Digital Kids)։

  • Սովորելիս։ «Ինձ համար ամենադժվարը հեռախոսին չնայելն է, երբ այն դզզում է։ Եթե դպրոցում ես սովորում, էլեկտրոնային սարքերի պատճառով մեկ ժամվա տնային աշխատանքը կարող է 3 ժամից ավել տևել»,— ասում է 22-ամյա Քրիսը։

Ամփոփում։ Քեզ համար դժվար կլինի կենտրոնանալ, եթե թույլ տաս, որ էլեկտրոնային սարքերը շեղեն ու ղեկավարեն քեզ։

Խրտնած ձին փորձում է շպրտել տղային

Ցրված միտքը նման է վայրի ձիու, որին դժվար է կառավարել

Ի՞նչ անեմ, որ ավելի կենտրոնացած լինեմ

  • Զրույցների ժամանակ։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։ Ուշադիր լսելով՝ ցույց տուր, որ հետաքրքրված ես զրուցակցովդ։ Տեսողական կապ պահիր և թույլ մի՛ տուր, որ սարքերդ շեղեն քեզ։

    «Զրույցի ժամանակ զսպիր հեռախոսդ ստուգելու ցանկությունդ։ Հարգանք ցույց տուր զրուցակցիդ հանդեպ և քո ողջ ուշադրությունը նրան տրամադրիր» (Թոմաս)։

    ԱՌԱՋԱՐԿ։ Զրույցի ժամանակ փորձիր հեռախոսդ աչքիցդ հեռու դնել։ Հետազոտողներն ասում են, որ հեռախոսը տեսնելիս արդեն մարդու ուշադրությունը կարող է շեղվել, քանի որ գուցե ամեն րոպե հաղորդագրություն գա։

  • Դասի ժամանակ։ Աստվածաշունչն ասում է. «Ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18)։ Այս սկզբունքն ի մտի ունենալով, նույնիսկ եթե դասասենյակում ինտերնետը հասանելի է, հաղորդագրություններդ մի՛ ստուգիր, խաղեր մի՛ խաղա ու ոչ ոքի մի՛ գրիր, որպեսզի դասի ժամանակ կարողանաս կենտրոնանալ։

    «Փորձիր ավելի ուշադիր լինել դասի ժամանակ։ Նշումներ արա։ Եթե հնարավոր է, առաջին նստարաններից մեկին նստիր, որ չշեղվես» (Քերըն)։

    ԱՌԱՋԱՐԿ։ Նշումներդ ոչ թե համակարգչում արա, այլ թղթի վրա։ Հետազոտողներն ասում են, որ այդպես ավելի քիչ կշեղվես ու ավելի լավ կհիշես սովորածդ։

    Աղջիկը պարապում է իր սենյակում։ Նա իր պայուսակը, հեռախոսն ու ամսագրերը տեսադաշտից հեռու է դրել
  • Սովորելիս։ Աստվածաշնչում ասվում է. «Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն» (Առակներ 4։5)։ Դա նշանակում է, որ մեր նպատակը պետք է լինի նյութը խորությամբ ուսումնասիրելը, ոչ թե քննությունը հանձնելուց առաջ այն պարզապես աչքի անցկացնելը։

    «Պարապելիս պլանշետս դնում եմ ինքնաթիռի ռեժիմի վրա, որ չշեղվեմ։ Ծանուցումները չեմ ստուգում։ Եթե ինչ-որ բան հիշելու կարիք կա, նշում եմ թղթի վրա» (Քրիս)։

    ԱՌԱՋԱՐԿ։ Սենյակումդ այնպիսի պայմաններ ստեղծիր, որ կարողանաս կենտրոնանալ։ Այն մաքուր ու կոկիկ պահիր։

Ինչ են ասում հասակակիցներդ

Քեյթի

«Պարապելիս կարող ես լինել ջրադահուկորդի կամ ջրասուզորդի պես։ Առաջինը երկար տարածություն է անցնում, սակայն ջրի մակերևույթին է մնում։ Բայց եթե ուզում ես գիտելիքներ ձեռք բերել, պետք է լինես ջրասուզորդի պես, որը իջնում է ջրի խորքերը, որպեսզի արժեքավոր բան գտնի (Քեյթի)։

Ռոխելիո

«Առողջ սննդակարգը օգնում է, որ ավելի լավ կենտրոնանամ։ Ինձ նաև օգնում է բավականաչափ քնելը, որովհետև այդ դեպքում հաջորդ օրը առույգ եմ լինում և քիչ եմ շեղվում։ Ինչպես ասում են՝ «առողջ մարմնում՝ առողջ միտք»» (Ռոխելիո)։

Ամփոփում։ Ինչպե՞ս սովորեմ կենտրոնանալ

  • Զրույցների ժամանակ։ Ուշադիր լսելով և չշեղվելով՝ ցույց տուր, որ հետաքրքրված ես զրուցակցովդ։

  • Դասի ժամանակ։ Հաղորդագրություններդ մի՛ ստուգիր, խաղեր մի՛ խաղա ու ոչ ոքի մի՛ գրիր, որպեսզի դասի ժամանակ կարողանաս կենտրոնանալ։

  • Սովորելիս։ Սենյակդ մաքուր ու կոկիկ պահիր։ Ձերբազատվիր այն ամենից, ինչը կարող է շեղել քեզ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը