Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 հունիս էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Համաժողովում կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով մասնաճյուղի ներկայացուցչի մասնակցությամբ. ծրագիր 2017–2018
  • Վաղ քրիստոնյաները և Մովսիսական օրենքը
    2003 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 48. Գաղատացիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Եհովայի օրենքը կատարյալ է»
    Մոտեցիր Եհովային
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 հունիս էջ 31

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ նկատի ուներ Պողոս առաքյալը՝ ասելով. «Օրենքի միջոցով ես մահացա օրենքի հանդեպ» (Գաղ. 2։19)

Պողոս առաքյալը

Պողոսը գրեց. «Օրենքի միջոցով ես մահացա օրենքի հանդեպ, որ կենդանի լինեմ Աստծու համար» (Գաղ. 2։19)։

Այս համարի խոսքերը անմիջական կապ ունեին Հռոմի Գաղատիա պրովինցիայի ժողովին ուղղված Պողոսի նամակի բուն ասելիքի հետ։ Կեղծ ուսուցիչներ էին ի հայտ եկել, որոնց գաղափարները մեծ ազդեցություն էին ունենում որոշ քրիստոնյաների վրա։ Նրանք սովորեցնում էին, որ անհատը փրկություն կստանա, եթե հետևի Մովսիսական օրենքի պահանջներին, մասնավորապես թլփատվելու պատվերին։ Սակայն Պողոսը գիտեր, որ Աստված այլևս չէր պահանջում, որ իր ծառաները թլփատվեն։ Ծանրակշիռ փաստեր բերելով՝ նա հերքեց այդ կեղծ ուսմունքները և ամրացրեց եղբայրների հավատը Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ (Գաղ. 2։4; 5։2)։

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ երբ մարդ մահանում է, այլևս ոչինչ չի գիտակցում, և որևէ բան չի կարող ազդել նրա վրա (Ժող. 9։5)։ Երբ Պողոսն ասաց՝ «Ես մահացա օրենքի հանդեպ», նկատի ուներ, որ Մովսիսական օրենքը այլևս ոչ մի ազդեցություն չուներ իր վրա։ Նա վստահ էր, որ քավիչ զոհի հանդեպ իր հավատի շնորհիվ է «կենդանի [դարձել] Աստծու համար»։

Իսկ ինչո՞ւ Պողոսն ասաց, որ դա տեղի ունեցավ «օրենքի միջոցով»։ Մինչ այդ նա բացատրել էր, որ «մարդը արդար է հայտարարվում ոչ թե օրենքի գործերով, այլ միայն Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած հավատով» (Գաղ. 2։16)։ Այդուհանդերձ, Օրենքը կարևոր դեր էր ունեցել։ Պողոսը գաղատացիներին գրեց. «Այն ավելացվեց հանցանքները հայտնի դարձնելու համար, մինչև որ գար սերունդը, որին տրվել էր խոստումը» (Գաղ. 3։19)։ Տեսնում ենք, որ Օրենքը հստակ ցույց էր տալիս, որ անկատար մեղավոր մարդիկ չէին կարող կատարելապես պահել Օրենքը։ Նրանք կարիք ունեին կատարյալ զոհի, որը մեկընդմիշտ կքավեր նրանց մեղքերը։ Ուստի Օրենքը մարդկանց առաջնորդում էր դեպի «սերունդը»՝ Քրիստոսը։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ դրսևորելով՝ անհատը կարող էր արդար հայտարարվել Աստծու կողմից (Գաղ. 3։24)։ Պողոսը արդար հայտարարվեց, քանի որ Օրենքի շնորհիվ ընդունեց Քրիստոսին և հավատ ընծայեց նրա հանդեպ։ Արդյունքում նա «մահացավ օրենքի հանդեպ» և «կենդանի [դարձավ] Աստծու համար»։ Հետևաբար նա արդեն ոչ թե Օրենքի իշխանության տակ էր, այլ Աստծու։

Պողոսը նմանատիպ միտք արտահայտեց նաև հռոմեացիներին ուղղված իր նամակում։ Նա գրեց. «Եղբայրնե՛րս, դուք նույնպես մահացաք Օրենքի հանդեպ Քրիստոսի մարմնի միջոցով.... Մենք ազատված ենք Օրենքից, քանի որ մահացանք Օրենքի նկատմամբ, որն ամուր բռնել էր մեզ» (Հռոմ. 7։4, 6)։ Այս համարները, ինչպես նաև Գաղատացիներ 2։19-ը ցույց են տալիս, որ Պողոսը չէր խոսում Օրենքի տեսանկյունից որպես մեղավոր մահանալու մասին։ Նա խոսում էր ազատված լինելու մասին։ Օրենքը այլևս ոչ մի ազդեցություն չուներ Պողոսի, ինչպես նաև այն քրիստոնյաների վրա, ովքեր իր նման ազատ էին արձակվել՝ հավատ դրսևորելով Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը