ԵՐԳ 140
Հավերժ կյանք է մեզ սպասում
Տպագիր թողարկում
1. Եկ մտքում վառ պատկերենք
Սքանչելի նոր աշխարհը։
Տես՝ էլ չկա մահ ու վիշտ,
Ցավն է կորել ընդմիշտ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եկ մեզ այնտեղ տեսնենք
Եվ ցնծագին երգենք.
«Կյանքն է հավերժ մեզ սպասում,
Վառ հույս է մեր սրտում»։
2. Ծեր մարդիկ՝ թույլ ու հոգնած,
Տես՝ առույգ ու կայտառ են։
Սիրտ փշրված, ողբ ու լաց
Անհետացան անդարձ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եկ մեզ այնտեղ տեսնենք
Եվ ցնծագին երգենք.
«Կյանքն է հավերժ մեզ սպասում,
Վառ հույս է մեր սրտում»։
3. Ամենուր սեր է տիրում.
Ողջ երկիրը դրախտ է։
Հորն ենք անվերջ փառք ուղղում,
Նոր կյանքը վայելում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եկ մեզ այնտեղ տեսնենք
Եվ ցնծագին երգենք.
«Կյանքն է հավերժ մեզ սպասում,
Վառ հույս է մեր սրտում»։
(Տես նաև Հոբ 33։25; Սաղ. 72։7; Հայտն. 21։4)։