ԵՐԳ 41
Խնդրում եմ, աղոթքս լսիր
Տպագիր թողարկում
	- 1. Ո՛վ իմ Աստված՝ բարի, կարեկից, - Քեզ եմ դիմում, իմ մե՛ծ Աջակից։ - Իմ սրտագին աղոթքն ընդունիր։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ո՛վ Տեր Եհովա, ձայնս լսիր։ 
- 2. Շատ եմ ուզում քեզ ուրախացնել, - Քո սքանչելի անունը պատվել։ - Դու ինձ հիշիր, օգնիր ու փրկիր։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ո՛վ Տեր Եհովա, ձայնս լսիր։ 
- 3. Քո մեծ սիրուց ես կյանք եմ առել, - Ճշմարտության ճամփան եմ գտել։ - Երախտապարտ եմ, Հա՛յր գթասիրտ։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ո՛վ Տեր Եհովա, ձայնս լսիր։ 
(Տես նաև Ելք 22։27; Սաղ. 106։4; Հակ. 5։11)։