ԵՐԳ 46
Շնորհակալ ենք, Եհո՛վա
Տպագիր թողարկում
	- 1. Անչափ շնորհակալ ենք, Եհո՛վա, մե՛ր Հայր. - Դու մեզ պարուրել ես լույսով պայծառ։ - Լսում ես, երբ քեզ աղոթում ենք անկեղծ, - Դու մոտ ես նրան, ով փնտրում է քեզ։ 
- 2. Բարի՛ մեր Աստված, շնորհակալ ենք անչափ. - Մեզ կյանք ես շնորհել քո Որդու արյամբ։ - Մեզ միշտ աջակցում ես զորեղ քո ձեռքով, - Սիրով ուղղորդում ճշմարիտ ճամփով։ 
- 3. Շուտով ողջ երկրի ցավը դու կբուժես. - Այս լուրը բարի հուսադրում է մեզ։ - Մղվում ենք ասել՝ «Շնորհակալ ենք քեզ, Տե՛ր», - Վսեմ քո անվանը միշտ փառք բերել։ 
(Տես նաև Սաղ. 50։14; 95։2; 147։7; Կող. 3։15)։