ԵՐԳ 43
Շնորհակալական աղոթք
Տպագիր թողարկում
	- 1. Շատ շնորհակալ ենք, բարի՛ Հայր Եհովա. - Մեր սրտերից այս աղոթքն է բխում։ - Երբ մտորում ենք՝ որքան ես սիրում մեզ, - Ջերմ զգացմունքներ են մեր մեջ արթնանում։ - Բայց մեր մեղքերն օրեցօր մեզ ճնշում են. - Մենք անկատար ենք, խնդրում ենք, ներիր։ - Ո՛վ գթասիրտ Հայր, անչափ շնորհակալ ենք, - Որ մեզ համար քո Որդուն զոհեցիր։ 
- 2. Քո բարությունը անգին մի նվեր է, - Այն ամեն օր մեզ նոր ուժ է տալիս։ - Խոր ծովերից էլ անհուն է քո սերը. - Դու դեպի քեզ ես ձգել բոլորիս։ - Երբ սուրբ ոգով մեզ լցնում ես, Եհո՛վա, - Այն մեզ օգնում է խոսել քաջաբար։ - Երջանկություն է լինել ծառաներդ։ - «Հա՛յր, շնորհակալ ենք»,– կասենք անդադար։ 
(Տես նաև Սաղ. 65։2, 4, 11; Փիլիպ. 4։6)։