Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 27
  • Արդյո՞ք կրոնը բիզնես է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդյո՞ք կրոնը բիզնես է
  • Այլ նյութեր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է Աստված վերաբերվում բիզնեսով զբաղվող կրոններին
  • Առաջին քրիստոնյաներն ինչպե՞ս էին իրենց պաշտամունքը բիզնեսից զերծ պահում
  • Ի՞նչ է շուտով լինելու փողասեր կրոնների հետ
  • Կեղծ կրոնը սխալ է ներկայացնում Աստծուն. ինչպե՞ս
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ի՞նչ է սպասում կրոններին
    2012 Դիտարան
  • Աստծուն ընդունելի երկրպագությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հեռու մնանք կեղծ կրոնից
    2006 Դիտարան
Ավելին
Այլ նյութեր
mrt հոդված 27
Քահանան և բիզնեսմենը թանկարժեք ոսկեղեն են կրում։ Նրանք սեղմում են միմյանց ձեռքերը

Արդյո՞ք կրոնը բիզնես է

Նկատե՞լ ես՝ շատ կրոնների հիմնականում հետաքրքրում է ոչ թե հոգևոր առաջնորդություն տրամադրելը, այլ ֆինանսական շահ ստանալը։ Նրանք զբաղվում են ապրանքների ու ծառայությունների գովազդով ու վաճառքով։ Այս կրոնների առաջնորդները մեծ եկամուտներ են ստանում և ճոխ կյանք վարում։ Մի քանի այդպիսի օրինակ քննենք։

  • Ըստ մի հետազոտության՝ կաթոլիկ եպիսկոպոսներից մեկը 13 տարվա ընթացքում եկեղեցու միջոցների հաշվին 150 անգամ ճամփորդել էր մասնավոր ինքնաթիռով և 200 անգամ լիմուզինից էր օգտվել։ Նա նաև 4 մլն դոլար էր տրամադրել եկեղեցուն պատկանող տան վերանորոգման համար, որտեղ ինքն էր բնակվում։

  • Աֆրիկայում մի քահանա կանոնավոր կրոնական արարողություններ է անցկացնում, որոնց հազարավոր մարդիկ են մասնակցում։ Նրա մեծ եկեղեցում ինչ տեսակի ապրանք ասես, որ չի վաճառվում՝ սկսած «հրաշագործ յուղից» մինչև բրենդային սրբիչներ և շապիկներ։ Թեև հիմնականում աղքատ մարդիկ են հաճախում այդ եկեղեցի, սակայն քահանան շատ հարուստ է։

  • Չինաստանի չորս սրբազան բուդդայական լեռներից երկուսը գրանցված են որպես ընկերություն։ Շաոլինի հայտնի տաճարն էլ շատ բիզնես ծրագրերի է մասնակցում, իսկ նրա վանականին ճանաչում են որպես «մենեջեր վանական»։

  • Ամերիկայում լայն տարածում են գտել հոգևոր հարցերով խորհրդատուները։ Ըստ մի զեկույցի՝ նրանք ծիսական արարողություններ են հորինում կրոնական ավանդույթների հիման վրա և այլ ծառայություններ են մատուցում իրենց հաճախորդներին։

Ինչպե՞ս ես վերաբերվում բիզնեսով զբաղվող կրոններին։ Երբևէ մտածե՞լ ես, թե Աստված ինչ կարծիք ունի այն մարդկանց մասին, ովքեր փորձում են կրոնական արարողությունների հաշվին շահ ստանալ։

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում բիզնեսով զբաղվող կրոններին

Աստված հավանություն չի տալիս, երբ կրոնը բիզնեսի են վերածում։ Աստվածաշնչում ասվում է, որ անցյալում նա խիստ դժգոհ էր այն քահանաներից, ովքեր իբրև թե իրեն էին ներկայացնում, սակայն իրականում «վարձով էին սովորեցնում» (Միքիա 3։11)։ Աստված դատապարտում էր ագահ առևտրականների գործունեությունը, քանի որ իր երկրպագության վայրը վերածել էին «ավազակների որջի» (Երեմիա 7:11)։

Աստծու պես՝ Հիսուսը նույնպես գարշում էր նրանցից, ովքեր փորձում էին կրոնի միջոցով շահ ստանալ։ Նրա օրերում կրոնական առաջնորդները շահույթ էին ստանում ագահ վաճառականներից, որոնց թույլ էին տվել առևտուր անել Երուսաղեմի տաճարի ներսում։ Այդպես նրանք շահագործում էին Աստծուն պաշտելու համար տաճար եկած անկեղծ մարդկանց։ Հիսուսը խիզախորեն տաճարի տարածքից վռնդեց այդ առևտրականներին՝ ասելով. «Իմ Հոր տունը այլևս առևտրի տուն մի՛ դարձրեք» (Հովհաննես 2։14–16)։

Հիսուսը Աստծու մտածելակերպն արտացոլում էր նաև իր ծառայության ընթացքում (Հովհաննես 8:28, 29)։ Նա երբեք մարդկանցից գումար չէր վերցնում նրանց սովորեցնելու դիմաց։ Նա նաև գումար չվերցրեց հրաշքներ գործելիս, օրինակ, երբ կերակրեց սովածներին, բուժեց հիվանդներին և հարություն տվեց մահացածներին։ Հիսուսը երբեք չփորձեց հարստանալ իր ծառայության միջոցով. նա նույնիսկ տուն չուներ (Ղուկաս 9:58):

Առաջին քրիստոնյաներն ինչպե՞ս էին իրենց պաշտամունքը բիզնեսից զերծ պահում

Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ կրոնական գործերով զբաղվելիս երբեք ֆինանսական շահ չհետապնդեն։ Նա ասաց. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։ Հիսուսի առաջին աշակերտները, որոնք հայտնի դարձան որպես քրիստոնյաներ, հետևեցին Հիսուսի պատվերներին։ Մի քանի օրինակ տեսնենք։

  • Սիմոն անունով մի մարդ, որը ցանկանում էր դիրք ու իշխանություն ունենալ, գումար առաջարկեց Պետրոսին, ով շրջել էր Հիսուսի հետ։ Սակայն Պետրոսն անմիջապես մերժեց Սիմոնի առաջարկը և հանդիմանեց նրան՝ ասելով. «Քո արծաթը թող կորչի քեզ հետ, որովհետև մտածեցիր Աստծու ձրի պարգևը փողով ձեռք բերել» (Գործեր 8։18–20)։

  • Պողոս առաքյալը հայտնի շրջագայող ծառայող էր։ Թեև նա երկար տարիներ ջանադրաբար ծառայել էր քրիստոնեական շատ ժողովներում, սակայն երբեք չէր փորձել դրա դիմաց ֆինանսական շահ ստանալ։ Նա և իր հավատակիցները «շատերի նման՝ Աստծու խոսքի առևտուր անողներ» չէին (2 Կորնթացիներ 2։17)։ Ընդհակառակը՝ նրանք վարվում էին այսպես. «Մենք քարոզում էինք ձեզ Աստծու բարի լուրը և միևնույն ժամանակ օր ու գիշեր աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկին ծախսի տակ չգցենք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։9)։

Ինչ խոսք, լայնածավալ քարոզչական գործունեություն իրականացնելու և բարի գործերի համար առաջին դարի քրիստոնյաներին միջոցներ էին հարկավոր։ Սակայն նրանք երբեք գումար չեն վերցրել իրենց կրոնական ծառայությունների դիմաց։ Ցանկության դեպքում մարդիկ կարող էին նրանց գումար տալ, սակայն որոշ նախապայմաններ կային։

  • 2 Կորնթացիներ 8:12. «Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին, ոչ թե չունեցածին»։

    Նշանակությունը։ Մարդու մղումներն ավելի կարևոր են, քան նրա տվածի չափը։

  • 2 Կորնթացիներ 9:7. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։

    Նշանակությունը։ Աստված չի ուզում, որ որևէ մեկը պարտադրված տա։ Նա հավանում է այն մարդուն, ով իր ցանկությամբ է տալիս։

Ի՞նչ է շուտով լինելու փողասեր կրոնների հետ

Աստվածաշնչից հստակ երևում է, որ Աստված բոլոր կրոններն ու պաշտամունքի ձևերը չէ, որ ընդունում է (Մատթեոս 7:21–23)։ Աստվածաշնչյան մի մարգարեության մեջ բոլոր կեղծ կրոնական կազմակերպությունները նմանեցվում են անբարոյական կնոջ, քանի որ նրանք փողի կամ այլ շահի համար համագործակցում են կառավարությունների հետ և շահագործում են բոլոր ազգերի մարդկանց (Հայտնություն 17:1–3; 18:3)։ Այդ նշանակալից մարգարեությունից նաև իմանում ենք, որ Աստված շուտով դատաստան է իրականացնելու կեղծ կրոնի դեմ (Հայտնություն 17:15–17; 18:7)։

Այնուամենայնիվ, Աստված չի ցանկանում, որ կեղծ կրոնի չարագործությունների պատճառով մարդիկ մոլորվեն կամ հեռանան իրենից (Մատթեոս 24:11, 12)։ Նա հորդորում է անկեղծ մարդկանց սովորել ճիշտ ձևով ծառայել իրեն և փախչել կեղծ կրոնից (2 Կորնթացիներ 6:16, 17):

Եհովայի վկաներն ինչպե՞ս են իրենց պաշտամունքը բիզնեսից զերծ պահում

Եհովայի վկաները աստվածաշնչյան կրթության կամ իրենց գրականության համար գումար չեն վերցնում, ոչ էլ տասանորդ կամ այլ հանգանակություն են հավաքում իրենց հանդիպումների ժամանակ։ Իրենց գործունեության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը փակվում են միմիայն կամավոր նվիրատվությունների միջոցով (Մատթեոս 6:2, 3)։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հոդվածներում.

  • «Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը»

  • «Ինչպե՞ս են Եհովայի վկաներն օգտագործում նվիրատվությունները»

Թոմ

Հոգևոր տրամադրվածություն ունեցող մարդիկ, ովքեր նախկինում թերահավատությամբ են վերաբերվել կրոններին, նկատել են, որ Եհովայի վկաները տարբերվում են։ Ծանոթացիր Թոմի հետ։ Նա հավատում էր Աստծուն և նույնիսկ ուզում էր քահանա դառնալ։ Սակայն Թոմը որոշեց թողնել կրոնը, քանի որ գարշելի բաների ականատես եղավ։ Երբ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, նրա որոշումը փոխվեց։ Տես, թե ինչը փոխեց նրա տեսակետը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը