Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 119
  • Ժամադրություն—Մաս 1։ Պատրա՞ստ եմ ժամադրվելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ժամադրություն—Մաս 1։ Պատրա՞ստ եմ ժամադրվելու
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է ժամադրությունը
  • Պատրա՞ստ ես ժամադրվելու
  • Ե՞րբ կարող եմ սկսել ժամադրությունների գնալ
    2007 Արթնացե՛ք
  • Պատրա՞ստ եմ ժամադրության
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Եհովայի վկաները կանոններ ունե՞ն ժամադրության վերաբերյալ
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Ժամադրություն—Մաս 2։ Ինչի՞ն պետք է պատրաստ լինեմ ժամադրվելիս
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 119
Երիտասարդ տղան ու աղջիկը զբոսնում են փողոցում և ուրախ զրուցում

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ժամադրություն—Մաս 1։ Պատրա՞ստ եմ ժամադրվելու

Այս հոդվածում՝

  • Ի՞նչ է ժամադրությունը

  • Պատրա՞ստ ես ժամադրվելու

Ի՞նչ է ժամադրությունը

Ոմանց համար ժամադրությունը պարզապես ժամանցի մի ձև է։ Սակայն այս հոդվածում ժամադրվել բառը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ զույգը միասին է անցկացնում՝ հասկանալու համար, թե արդյոք համապատասխան կողակիցներ կլինեն։ Ուստի ժամադրությունը պետք է նպատակ ունենա։ Այն ուղղակի հակառակ սեռի ուշադրությունը վայելելու միջոց չէ։

Ի վերջո ժամադրվող զույգը պետք է որոշում կայացնի. ամուսնանալ կամ վերջ դնել ռոմանտիկ հարաբերություններին։ Երբ սկսում ես ժամադրվել, պետք է երկու տարբերակներին էլ պատրաստ լինես։

Ամփոփում։ Եթե մտածում ես, որ պատրաստ ես ժամադրվելու, պետք է նաև վստահ լինես, որ պատրաստ ես ամուսնանալու։

Ազատ ոճի հագուստով անտարբեր երիտասարդը՝ աշխատանքի հարցազրույցին

Առանց ամուսնության նպատակի ժամադրվելը նման է առանց աշխատելու նպատակի հարցազրույցի գնալուն

Պատրա՞ստ ես ժամադրվելու

Ժամադրությունը ամուսնության է տանում։ Այդ պատճառով լավ կլինի մտածես, թե ինչ հատկություններով ես մտնում այդ հարաբերություններ։ Օրինակ՝ խորհիր հետևյալի շուրջ.

  • Ընտանեկան փոխհարաբերություններ։ Ինչպե՞ս ես վերաբերվում ծնողներիդ, եղբորդ կամ քրոջդ, հատկապես երբ սթրեսի մեջ ես։ Դրանից կերևա, թե ինչպես կվերաբերվես կողակցիդ։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփեսացիներ 4։31)։

    Հարցրու ինքդ քեզ. «Ծնողներս, եղբայրս կամ քույրս կարո՞ղ են վստահությամբ ասել, որ հարգում եմ իրենց։ Երբ նրանց հետ տարաձայնություն եմ ունենում, կարողանո՞ւմ եմ հանգիստ խոսել, թե՞ ափերիցս դուրս եմ գալիս և վիճում»։

    Երիտասարդ աղջիկը վիճում է մոր հետ։ Խոհանոցի լվացարանը լի է կեղտոտ սպասքով

    Եթե չես կարողանում լեզու գտնել ծնողներիդ հետ, մի՞թե կկարողանաս հարթել կողակցիդ հետ ունեցած տարաձայնությունները

  • Անձնազոհություն։ Երբ ամուսնանաս, կարիք կլինի, որ հաշվի առնես կողակցիդ նախասիրությունները և որոշ հարցերում փոխզիջումների գնաս։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։

    Հարցրու ինքդ քեզ. «Միշտ պնդում եմ, որ իմ ուզածո՞վ լինի։ Ուրիշները ինձ ողջամի՞տ են համարում։ Ինչպե՞ս եմ ցույց տվել, որ մյուսների կարիքներն իմ կարիքներից վեր եմ դասում»։

  • Խոնարհություն։ Լավ կողակիցն ընդունում է իր սխալները և անկեղծորեն զղջում։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։

    Հարցրու ինքդ քեզ. «Հեշտությա՞մբ եմ ընդունում սխալներս, թե՞ պատճառաբանություններ եմ բերում։ Սո՞ւր եմ արձագանքում, երբ ինձ խորհուրդներ են տալիս, թե ինչի վրա աշխատեմ»։

  • Փող։ Այն անհատը, ով պատասխանատվությամբ է տնօրինում գումարը, կխուսափի ամուսնական կյանքում վեճերի ամենատարածված աղբյուրից։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար» (Ղուկաս 14։28)։

    Հարցրու ինքդ քեզ. «Կարողանո՞ւմ եմ վերահսկել ծախսերս, թե՞ հաճախ եմ ընկնում պարտքերի մեջ։ Փաստե՞լ եմ, որ պատասխանատվությամբ եմ տնօրինում գումարս»։

  • Հոգևոր առողջություն։ Եթե Եհովայի վկա ես, պետք է Աստվածաշունչ ուսումնասիրելու և քրիստոնեական հանդիպումներին հաճախելու հստակ գրաֆիկ ունենաս։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։

    Հարցրու ինքդ քեզ. «Նախաձեռնություն վերցնո՞ւմ եմ, որ պահպանեմ իմ հոգևոր առողջությունը։ Հոգևոր գործերն առաջնայի՞ն են իմ կյանքում, թե՞ թույլ եմ տալիս, որ այլ բաներ խանգարեն դրանց»։

Ամփոփում։ Այն անհատը, ում հետ ամուսնանալու ես, միմիայն հասուն կողակցի է արժանի։ Եթե ջանք չես խնայում այդպիսին լինելու համար, ավելի հավանական է, որ դուր կգաս մեկին, ով նույնն է անում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը