Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 177
  • Ի՞նչ է «Ոսկե կանոնը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է «Ոսկե կանոնը»
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ո՞րն է «Ոսկե կանոնի» նշանակությունը
  • Ինչո՞վ է «Ոսկե կանոնին» հետևելը օգտակար
  • Արդյո՞ք «Ոսկե կանոնի» հետևում «տուր, որ ստանաս» սկզբունքն է
  • Ինչպե՞ս կարող ես կիրառել «Ոսկե կանոնը»
  • Ոսկե օրենք. այն այժմեական է
    2001 Դիտարան
  • Ոսկե օրենք. ունիվերսալ սկզբունք
    2001 Դիտարան
  • Ծառայության ժամանակ առաջնորդվիր Ոսկե կանոնով
    2014 Դիտարան
  • Ոսկե հորթը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 177
Ինչ-որ մեկը կարդում է այն աստվածաշնչյան համարը, որը հաճախ անվանում են «Ոսկե կանոն»

Ի՞նչ է «Ոսկե կանոնը»

Աստվածաշնչի պատասխանը

«Ոսկե կանոն» արտահայտությունը չի հանդիպում Աստվածաշնչում։ Սակայն շատերը այսպես են կոչում Հիսուսի սովորեցրած վարքի կանոններից մեկը։ Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12; Ղուկաս 6։31)։

  • Ո՞րն է «Ոսկե կանոնի» նշանակությունը

  • Ինչո՞վ է «Ոսկե կանոնին» հետևելը օգտակար

  • Արդյո՞ք «Ոսկե կանոնի» հետևում «տուր, որ ստանաս» սկզբունքն է

  • Ինչպե՞ս կարող ես կիրառել «Ոսկե կանոնը»

Ո՞րն է «Ոսկե կանոնի» նշանակությունը

«Ոսկե կանոնը» խրախուսում է մեզ ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես որ կուզենայինք՝ մեզ հետ վարվեին։ Օրինակ՝ հաճելի է, երբ մեզ հետ վարվում են սիրով, հարգանքով և բարությամբ։ Ուստի տրամաբանական է, որ մենք պետք է «նույնը.... անենք» ուրիշներին (Ղուկաս 6։31)։

Ինչո՞վ է «Ոսկե կանոնին» հետևելը օգտակար

«Ոսկե կանոնը» կիրառելի է գրեթե բոլոր իրավիճակներում։ Օրինակ՝ այն կարող է՝

  • ամրացնել ամուսնությունը (Եփեսացիներ 5։28, 33)

  • օգնել ծնողներին երեխաների դաստիարակության հարցում (Եփեսացիներ 6։4)

  • բարելավել փոխհարաբերությունները ընկերների, հարևանների և աշխատակիցների միջև (Առակներ 3։27, 28; Կողոսացիներ 3։13)

«Ոսկե կանոնը»՝ Հին Կտակարանում։ «Ոսկե կանոնում» են «ամփոփվում Օրենքը [Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը] ու Մարգարեները [մարգարեական գրքերը]» (Մատթեոս 7։12)։ Այլ կերպ ասած՝ Հին Կտակարանի հիմքում ընկած է «Ոսկե կանոնի» սկզբունքը՝ սիրիր քո մերձավորին (Հռոմեացիներ 13։8–10)։

Արդյո՞ք «Ոսկե կանոնի» հետևում «տուր, որ ստանաս» սկզբունքն է

Ոչ։ «Ոսկե կանոնի» նպատակը տալն է։ Հիսուսի տված այս կանոնը բոլոր մարդկանց, այդ թվում՝ մեր թշնամիների հանդեպ դրսևորվող մեր վերաբերմունքին է առնչվում (Ղուկաս 6։27–31, 35)։ Այսպիսով՝ «Ոսկե կանոնը» խրախուսում է բարի գործեր անել բոլոր մարդկանց համար։

Ինչպե՞ս կարող ես կիրառել «Ոսկե կանոնը»

  1. 1. Դիտունակ եղիր։ Ուշադիր եղիր քո շրջապատի մարդկանց հանդեպ։ Գուցե տեսնես, որ ինչ-որ մեկը ծանր տոպրակներով շուկայից տուն է վերադառնում, իմանաս, որ հարևանդ հիվանդանոցում է, կամ նկատես, որ աշխատակիցդ վհատված է։ Երբ ուրիշների «շահը փնտրես», հավանական է, որ առիթներ կգտնես խոսքով կամ գործով օգնել ուրիշներին (Փիլիպպեցիներ 2։4)։

  2. 2. Կարեկից եղիր։ Փորձիր մտնել դիմացինիդ դրության մեջ։ Ի՞նչ կզգայիր, եթե նույն իրավիճակում լինեիր (Հռոմեացիներ 12։15)։ Երբ փորձես հասկանալ դիմացինիդ զգացմունքները, կմղվես օգնելու նրան։

  3. 3. Ճկուն եղիր։ Հիշիր, որ մարդիկ տարբեր են։ Անպայման չէ, որ ուրիշները կամենան այն, ինչը դու կցանկանայիր, որ քեզ համար անեն։ Ուրեմն մտածիր, թե նրանք ամենաշատը ինչ կուզեն, որ անես (1 Կորնթացիներ 10։24)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը