Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 էջ 1996–1997
  • 8 Քրիստոսի ներկայությունը (պարուսիա)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 8 Քրիստոսի ներկայությունը (պարուսիա)
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
  • Նմանատիպ նյութեր
  • Քրիստոսի ներկայությունը ի՞նչ է նշանակում քեզ համար
    2008 Դիտարան
  • Եղեք զգոն և ջանասեր
    1999 Դիտարան
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
8 Քրիստոսի ներկայությունը (պարուսիա)

8 Քրիստոսի ներկայությունը (պարուսիա)

Մթ 24։3 (հուն.՝ τὸ σημεῖον τῆς σῆς παρουσίας) (տո սիմիոն տիս սիս պարուսիաս)

1864 «the SIGN of THY presence» The Emphatic Diaglott

«ՔՈ ներկայության ՆՇԱՆԸ» (J21),by BenjaminWilson,

New York and London.

1897 «the sign of thy presence» The Emphasised Bible

«քո ներկայության նշանը» by J. B. Rotherham,

Cincinnati.

1903 «the signal of Your presence» The Holy Bible in Modern

«Քո ներկայության նշանը» English, by F. Fenton London.

1950 «the sign of your presence» New World Translation of

«քո ներկայության նշանը» the Christian Greek

Scriptures, Brooklyn.

Հունարեն պարուսիա գոյականը բառացի նշանակում է «կողքին լինել» և կազմված է պարա (կողքին) նախդիրից և ուսիա (լինել) բայից։ Պարուսիա բառը Քրիստոնեական Հունարեն Գրություններում հանդիպում է 24 անգամ հետևյալ համարներում՝ Մթ 24։3, 27, 37, 39; 1Կթ 15։23; 16։17; 2Կթ 7։6, 7; 10։10; Փպ 1։26; 2։12; 1Թղ 2։19; 3։13; 4։15; 5։23; 2Թղ 2։1, 8, 9; Հկ 5։7, 8; 2Պտ 1։16; 3։4, 12 և 1Հվ 2։28։ Այս 24 համարներում «Նոր աշխարհ թարգմանության» մեջ պարուսիա բառը թարգմանվել է «ներկայություն» կամ «ներկա լինել» ձևերով։

Պարուսիա բառի արմատից կազմված պարիմի բայը նույնպես բառացի նշանակում է «կողքին լինել»։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում այն հանդիպում է 24 անգամ հետևյալ համարներում՝ Մթ 26։50; Ղկ 13։1; Հվ 7։6; 11։28; Գրծ 10։21, 33; 12։20; 17։6; 24։19; 1Կթ 5։3, 3; 2Կթ 10։2, 11; 11։9; 13։2, 10; Գղ 4։18, 20; Կղ 1։6; Եբ 12։11; 13։5; 2Պտ 1։9, 12 և Հտն 17։8։ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այս համարներում պարիմի բառը թարգմանվել է հետևյալ ձևերով՝ «ներկա», «ներկա լինել», «ներկայանալ» և «լինել» բայի խոնարհված ձևերով, ինչպես նաև այլ բառերով, որոնք նման գաղափար են փոխանցում։

Պարուսիա բառի նշանակությունը պարզ է դառնում, երբ համեմատում ենք 2Կթ 10։10, 11 և Փպ 2։12 համարները, որոնցում խոսվում է Պողոսի ներկայության և բացակայության մասին։ Իսկ Մթ 24։37-39 համարներում մարդու Որդու պարուսիա-ն համեմատվում է «Նոյի օրերի» հետ։ Ակնհայտ է, որ այդ բառը նշանակում է «ներկայություն»։

Ըստ մի բառարանի՝ պարուսիա բառի հիմնական նշանակությունն է ներկայություն (Greek-English Lexicon (LSJ), էջ 1343)։ Նմանապես, «Նոր Կտակարանի աստվածաբանական բառարանում» «Հիմնական նշանակություն» ենթավերնագրի տակ ասվում է. «παρουσία [Պարուսիա] նշանակում է ակտիվ ներկայություն» (TDNT, հ.V, էջ 859)։

Պարուսիա (ներկայություն) բառը տարբերվում է հունարեն էլեուսիս (գալուստ) բառից, որը հունարեն տեքստում հանդիպում է մեկ անգամ՝ Գրծ 7։52 համարում՝ էլեվսեոս (լատ. ադվենտու) ձևով։ Պարուսիա և էլեուսիս բառերը չեն փոխարինում միմյանց։ «Նոր Կտակարանի աստվածաբանական բառարանը» նշում է, որ «[պարիմի և պարուսիա] բառերը երբեք չեն օգտագործվում մատնանշելու համար, թե Քրիստոսը մարմնով է գալու, իսկ παρουσία բառը չունի վերադառնալու իմաստ։ Մեկից ավելի անգամ տեղի ունեցող պարուսիա-յի գաղափարը առաջին անգամ հայտնվում է միայն ավելի ուշ ժամանակների եկեղեցում՝ [Հուստինոսից ոչ առաջ, մ.թ. երկրորդ դար] .... Քրիստոնեության սկզբնական գաղափարախոսությունը հասկանալու համար հիմնական պայմաններից մեկը այս պատկերացումից [մեկից ավելի անգամ տեղի ունեցող պարուսիա-յի մասին գաղափարից] ամբողջովին ձերբազատվելն է» (Theological Dictionary of the New Testament, հ. V, էջ 865)։

Աստվածաբանության դոկտոր Իսրայել Ուորենը այս բառի նշանակության մասին իր աշխատության մեջ հետևյալն է գրում. «Մենք հաճախ ենք խոսում «երկրորդ ժամանման», «երկրորդ գալստյան» և նման այլ բաների մասին, սակայն Աստվածաշնչում ոչ մի նշում չկա «երկրորդ Պարուսիայի» մասին։ Ինչ էլ որ այն լիներ, դա առանձնահատուկ մի բան պետք է լիներ, որը երբեք տեղի չի ունեցել և երբեք էլ տեղի չի ունենալու։ Դա այնպիսի ներկայություն էր, որը տարբերվելու և գերազանցելու էր մարդկանց ներկայանալու իր մյուս բոլոր հայտնությունները։ Քանի որ պարուսիա-ն ինքնին արտահայտում է ներկայության գաղափարը, ուստի այդ բառը բնորոշելու համար որոշիչ ավելացնելու կարիք չկա, անհրաժեշտ է միայն հոդ ավելացնել՝ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ [THE PRESENCE]» (Israel P. Warren, The Parousia, Պորտլենդ, Մեն, 1879 թ., էջ 12-15)։

Այս հարցի մասին խոսել է նաև Բաուերը (էջ 630)։ Նա ասում է, որ պարուսիա-ն «դարձել էր պաշտոնական տերմին՝ ցույց տալու համար որևէ բարձրաստիճան անձնավորության կատարած այցելությունը, հատկ[ապես] թագավորների և կայսրերի կողմից պրովինցիա այցելելը»։ Մթ 24։3-ում, ինչպես նաև այլ համարներում, օրինակ՝ 1Թղ 3։13-ում և 2Թղ 2։1-ում, պարուսիա բառը վերաբերում է Հիսուս Քրիստոսի թագավորական ներկայությանը, երբ թագադրվեց որպես Թագավոր այս աշխարհի վերջին օրերում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը