Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/05 էջ 31
  • Արտասովոր զույգ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արտասովոր զույգ
  • 2005 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ութոտնուկի զարմանահրաշ «ձեռքերը»
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Հարցերի Արկղ
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Աստվածաշնչում խոսվո՞ւմ է միասեռ ամուսնության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Կատրի Հարլա։ Գտա այն, ինչ փնտրում էի
    Աստվածաշունչը փոխում է կյանքերը
Ավելին
2005 Արթնացե՛ք
g 4/05 էջ 31

Արտասովոր զույգ

ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ Մեծ արգելախութի խորունկ ջրերում իրենց գիշերային հետազոտությունները կատարելիս ծովախույզները վերջերս հայտնաբերեցին կենդանի որձ տրեմոկտոպուս ութոտնուկի («Tremoctopus violaceus»)։ Նրանց հայտնագործությունը չափազանց արտասովոր էր։ Ինչո՞ւ։

«Սեռական առումով երկձև» այս ութոտնուկները արդարացիորեն համարվում են «ամենաանհամաչափ զույգը խոշոր օրգանիզմների մեջ»։ Էգը հասնում է 2 մետրի և կշռում է մոտ 10 կիլոգրամ, մինչդեռ որձն ունի ընդամենը 3 սանտիմետր երկարություն և կշռում է 0,3 գրամ։ Իրականում, որձը էգի աչքի բիբի չափ է։ Սա նշանակում է, որ էգը նրանից մոտավորապես 40 000 անգամ ավելի ծանր է. չափերի նման խիստ անհամապատասխանություն ակներևաբար գոյություն չունի միկ­րո­օրգանիզմներին չպատկանող կենդանիների մեջ։ Այս ութոտնուկը բնակվում է բաց ծովում, ու մինչև օրս ձկնորսական ցանցով հաջողվել է բռնել միայն էգեր և սատկած որձեր։

Իսկ ինչպե՞ս են բազմանում իրարից ծայրաստիճան տարբեր այս երկու արարածները։ Որձ ութոտնուկի ոտքերից մեկը դատարկ է։ Այն բանից հետո, երբ որձը գտնում է էգին, նրա դատարկ ոտքը լցվում է սերմնահեղուկով, ապա պոկվում է և մտնում էգի մարմնում եղող մի մեծ խոռոչի մեջ։ Այդ ոտքն այնտեղ է մնում այնքան ժամանակ, մինչև որ էգը բեղմնավորում է իր ձվերը՝ դրանց վրա լցնելով սերմնահեղուկը։

Իր գոյությունը պահպանելու համար փոքրիկ արու տրեմոկտոպուսը իրեն պաշտպանում է այն շոշափուկներով, որոնք ըստ երևույթին գողանում է մեդուզաներից («Physalia»)։ Դրանք նա պահում է իր թևերի վերնամասի ծծիչներում։ Բայց նույնիսկ այդ շոշափուկները չեն փրկում նրան, քանզի իր զուգընկերոջ հանդեպ «ամուսնական պարտքը» կատարելուց հետո նա մահանում է։ Ահա թե ինչու է այս ութոտնուկի հայտնաբերումն այդքան ապշեցրել գիտնականներին։

Ինչպիսին էլ որ լինի այս արտասովոր ութոտնուկների ծայրահեղ անհամաչափության պատճառը, անհերքելի են Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Այս մեծ եւ լայն ծովն է. այնտեղ սողացողները անթիւ են. փոքր կենդանիներ մեծերի հետ» (Սաղմոս 104։25)։

[Նկար 31–րդ էջի վրա]

Էգ. երկարությունը՝ 2 մետր, կշիռը՝ 10 կիլոգրամ

Որձ. երկարությունը՝ 3 սանտիմետր, կշիռը՝ 0,3 գրամ

Որձի չափերը՝ էգի համեմա­տությամբ

[Թույլտվությամբ]

Female: Photo P. Wirtz; male: Photo: D. Paul

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը