Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/07 էջ 10–12
  • Արյան իրական արժեքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արյան իրական արժեքը
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեր Արարիչը և արյունը
  • Ընդունիր կենդանի Աստծո առաջնորդությունը
    2004 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2000 Դիտարան
  • Արյան վերաբերյալ Աստծու տեսակետը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 4/07 էջ 10–12

Արյան իրական արժեքը

«Բոլոր մարդիկ կյանքի նույն աղբյուրն ունեն՝ արյունը։ Այն բոլորի կյանքի ուժն է՝ անկախ նրանց մաշկի գույնից, ռասայից և կրոնից» (ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահ)։

ԱՆԿԱՍԿԱԾ, այս խոսքերում ճշմարտություն կա։ Իրոք, արյունը անչափ կարևոր է մարդկանց կյանքի համար։ Այն շատ թանկ հեղուկ է։ Համոզվա՞ծ եք, որ բժշկական նպատակներով արյուն տալն անվտանգ և իմաստուն քայլ է։

Ինչպես արդեն իմացանք, աշխարհի զանազան վայրերում անվտանգության չափանիշները՝ կապված արյան օգտագործման հետ, խիստ տարբերվում են, հետևաբար հիվանդների բուժումը արյան փոխներարկման միջոցով շատ ավելի վտանգավոր է, քան մարդիկ կարծում են։ Ի լրումն սրա՝ բժիշկները, ելնելով իրենց կրթությունից, հմտություններից և հայացքներից, արյան գործածության հարցում ամենատարբեր մոտեցումներ են հանդես բերում։ Այդուհանդերձ, գնալով շատանում են այն մասնագետները, որոնք զգուշանում են արյան փոխներարկում կատարելուց։ Նրանք նախապատվությունը տալիս են անարյուն բուժմանը։

Վերադառնանք հոդվածաշարի սկզբում տրված հարցին. «ինչո՞ւ է արյունն այդքան արժեքավոր»։ Փաստորեն, արյան գործածությունը բժշկության մեջ բավական վիճելի է։ Այդ դեպքում կարո՞ղ է արյունը այլ նպատակի ծառայել։

Մեր Արարիչը և արյունը

Բոլոր մարդկանց նախահոր՝ Նոյի օրերում, Աստված հաստատեց մի ուշագրավ օրենք։ Նա մարդկանց իրավունք տվեց ուտելու կենդանու միս, սակայն արգելեց արյան գործածությունը (Ծննդոց 9:4)։ Աստված բացատրեց, թե ինչու. արյունը հավասար է կենդանի արարածի հոգուն, այսինքն՝ կյանքին։ Հետագայում նա ասաց. «Մարմնի հոգին [կամ՝ կյանքը] արիւնումն է»։ Արարչի աչքում արյունը սուրբ է։ Այն ներկայացնում է թանկագին պարգև՝ կյանքը, որ ունի յուրաքանչյուր կենդանի արարած։ Աստված այս սկզբունքը հաստատել է բազմիցս (Ղեւտացոց 3:17; 17:10, 11, 14; Բ Օրինաց 12:16, 23)։

Մոտ 2 000 տարի առաջ հիմնադրվեց քրիստոնեությունը։ Կարճ ժամանակ անց Աստված քրիստոնյաներին պատվեր տվեց «հեռու մնալ արյունից»։ Այդ արգելքը դրվել էր ոչ թե առողջական նկատառումներով, այլ արյան սրբությունը հաշվի առնելով (Գործեր 15:19, 20, 29)։ Ըստ ոմանց՝ «հեռու մնալ» սահմանափակումը վերաբերում է միայն արյուն ուտելուն։ Սակայն այդ արտահայտությունն ավելի լայն իմաստ ունի։ Օրինակ՝ եթե բժիշկը մեզ ասեր, որ հեռու մնանք ալկոհոլից, ապա մի՞թե կմտածեինք, որ այն կարելի է երակներով ներարկել օրգանիզմ։

Աստվածաշունչը մեզ բացատրում է, թե ինչու է արյունն այդքան սուրբ։ Քրիստոնյաների ունեցած հույսի հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի թափած արյունը. Հիսուսի արյունը ներկայացնում է նրա կյանքը, որ նա տվեց մարդկանց համար։ Այդ արյունը մեզ հնարավորություն է տալիս ստանալու մեղքերի թողություն և ունենալու հավիտենական կյանքի հույս։ Երբ քրիստոնյան հեռու է մնում արյունից, նա, փաստորեն, ցույց է տալիս իր հավատն այն բանի հանդեպ, որ միայն Հիսուս Քրիստոսի թափած արյունը կարող է իսկապես ազատել իրեն և փրկել իր կյանքը (Եփեսացիներ 1:7)։

Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ լուրջ են վերաբերվում աստվածաշնչյան այս պատվերին։ Նրանք հրաժարվում են ամբողջական արյան և նրա չորս հիմնական բաղադրիչների՝ էրիթրոցիտների, պլազմայի, լեյկոցիտների և թրոմբոցիտների փոխներարկումից։ Իսկ ինչ վերաբերում է այդ բաղադրիչների մանր բաղադրամասերին և դրանցից ստացված պատրաստուկներին, ապա Աստվածաշնչում այդ մասին ոչինչ չի ասվում։ Ուստի յուրաքանչյուր Վկա այս հարցերում կայացնում է իր անձնական որոշումը։ Բայց արդյո՞ք Աստվածաշնչի վրա հիմնված այս դիրքորոշումը նշանակում է, որ Վկաները ընդհանրապես հրաժարվում են բժշկական օգնությունից կամ թեթևամտորեն են վերաբերվում իրենց առողջությանն ու կյանքին։ Ամենևի՛ն (տե՛ս «Եհովայի վկաները և առողջությունը» շրջանակը)։

Վերջին տարիներին բազմաթիվ բժիշկներ հասկացել են, որ Վկա հիվանդները, հավատարիմ մնալով արյան վերաբերյալ սուրբգրային սկզբունքին, շատ օգուտներ են ստանում։ Օրինակ՝ մի նյարդավիրաբույժ վերջերս բացահայտորեն ասաց, որ ինքը նախապատվություն է տալիս արյան փոխարինիչներին։ Նա ասաց. «Դա բուժման ամենաանվտանգ միջոցն է ոչ միայն Եհովայի վկաների, այլև բոլորի համար»։

Առողջության վերաբերյալ լուրջ որոշում կայացնելը կարող է շատ դժվար լինել և հոգեկան մեծ ապրումների տեղիք տալ։ Թոքաբան և բժշկական գիտությունների դոկտոր Դեյվ Ուիլյամսը արյան փոխներարկման հետ կապված ասաց. «Կարևոր է հարգել մարդկանց ցանկությունները.... և հարկավոր է շատ զգույշ լինել այն հարցում, թե ինչ ենք ներարկում մեր մարմնի մեջ»։ Այս խոսքերը ինչպես երբեք ճշմարիտ են։

[Նկար 11–րդ էջի վրա]

Ի՞նչ է հեմոգլոբինի հիման վրա պատրաստված թթվածնակիրը

Յուրաքանչյուր էրիթրոցիտ պարունակում է մոտ 300 միլիոն հեմոգլոբինի մոլեկուլ։ Հեմոգլոբինը կազմում է հասուն էրիթրոցիտի մեկ երրորդ մասը։ Յուրաքանչյուր մոլեկուլ ունի գլոբին սպիտակուց և հեմ կոչվող գունակ, որը երկաթի ատոմ է պարունակում։ Երբ էրիթրոցիտը անցնում է թոքերով, թթվածնի մոլեկուլները թափանցում են նրա մեջ և կպչում հեմոգլոբինի մոլեկուլներին։ Մի քանի վայրկյան անց թթվածինը անջատվում է էրիթրոցիտից և մտնում հյուսվածք՝ պահպանելով բջիջների կյանքը։

Որոշ ձեռնարկություններ այսօր կարողանում են հեմոգլոբին ստանալ՝ այն վերցնելով մարդկանց և խոշոր եղջերավոր անասունների էրիթրոցիտներից։ Ստացված հեմոգլոբինը ֆիլտրում են՝ հեռացնելով ոչ պիտանի նյութերը, ենթարկում քիմիական մոդիֆիկացիայի, զտում, խառնում լուծույթի հետ, այնուհետև փաթեթավորում։ Ստացված պատրաստուկը, որը դեռևս ճանաչում չի գտել երկրների մեծամասնությունում, կոչվում է հեմոգլոբինի հիման վրա պատրաստված թթվածնակիր։ Քանի որ հեմն է արյանը մուգ կարմիր գույն տալիս, այդ թթվածնակիրը նման է էրիթրոցիտներին, այն գլխավոր բաղադրիչին, որից այդ պատրաստուկը ստանում են։

Ի տարբերություն արյան կարմիր բջիջների, որոնք պետք է սառեցնել և որոնք հնարավոր է պահել ընդամենը մի քանի շաբաթ՝ թթվածնակիրը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում և օգտագործել ամիսներ անց։ Քանի որ բջջաթաղանթը՝ իր անզուգական հակագեներով, մշակման պրոցեսում հեռացվում է, ապա լուրջ բարդությունների վտանգ չի առաջանում արյան խմբերի անհամատեղելիության պատճառով։ Սակայն, համեմատած արյան մյուս մանր բաղադրամասերի հետ, այդ պատրաստուկի օգտագործումը մեծ խնդիր է ներկայացնում բարեխիղճ քրիստոնյաների համար, որոնք ջանում են հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու տված օրենքին։ Ինչո՞ւ։ Քանի որ թթվածնակիրը ստանում են արյունից, նրա օգտագործման դեմ երկու առարկություն կարող է առաջանալ։ Նախ՝ այն կատարում է արյան գլխավոր բաղադրիչներից մեկի՝ կարմիր գնդիկների հիմնական ֆունկցիան։ Երկրորդ՝ հեմոգլոբինը, որից ստանում են այդ նյութը, այդ բաղադրիչի զգալի մասն է կազմում։ Այս և նման պատրաստուկների հարցում ճիշտ կողմնորոշվելը շատ կարևոր է քրիստոնյաների համար։ Նրանք պետք է ուշադիր և աղոթքով խորհրդածեն արյան սրբությանը վերաբերող աստվածաշնչային սկզբունքների շուրջ։ Յուրաքանչյուր քրիստոնյա ցանկանում է լավ փոխհարաբերություններ պահպանել Եհովա Աստծու հետ, ուստի պետք է առաջնորդվի Աստվածաշնչով կրթված իր խղճով (Գաղատացիներ 6:5)։

[Նկար]

ՀԵՄՈԳԼՈԲԻՆԻ ՄՈԼԵԿՈՒԼ

[Նկար 12–րդ էջի վրա]

Գրավիչ տարբերակ

«Գնալով ավելի ու ավելի շատ հիվանդանոցներ են այլընտրանքային բուժում՝ անարյուն վիրաբուժություն առաջարկում,— հայտնում է «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթը։— Այդ մեթոդը սկզբնապես ստեղծվել էր Եհովայի վկաներին բուժելու համար։ Սակայն այժմ այն հիմնական տենդենց է դառնում. շատ հիվանդանոցներ անարյուն վիրաբուժություն են առաջարկում հասարակության լայն մասսաներին»։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ բուժաշխատողներ տեսնում են, որ այդ մեթոդը անհամար օգուտներ է բերում։ Ներկայումս հազարավոր բժիշկներ հիվանդներին բուժում են առանց արյան փոխներարկման։

[Շրջանակ 12–րդ էջի վրա]

Եհովայի վկաները և առողջությունը

Եհովայի վկաները, որոնց թվում կան բժիշկներ և բուժքույրեր, ամբողջ աշխարհում հայտնի են նրանով, որ հրաժարվում են ամբողջական արյան կամ նրա հիմնական բաղադրիչների փոխներարկումից։ Արդյո՞ք նրանց այսպիսի դիրքորոշումը հիմնված է մարդակերտ ինչ–որ ուսմունքի կամ այն հավատալիքի վրա, թե անհատի հավատը կարող է բուժել նրան։ Ո՛չ, դա այդպես չէ։

Եհովայի վկաները կյանքը համարում են Աստծուց տրված պարգև և ձգտում են ապրել Աստվածաշնչի համաձայն։ Նրանք հավատում են, որ այդ գիրքը Աստծու ներշնչանքով է գրված (2 Տիմոթեոս 3:16, 17; Հայտնություն 4:11)։ Սուրբ Գրությունները Աստծու երկրպագուներին քաջալերում են հեռու մնալ այնպիսի սովորություններից, որոնք վնասում են առողջությունը և վտանգում կյանքը։ Դրանցից են՝ շատակերությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը և զվարճանալու նպատակով թմրանյութեր օգտագործելը (Առակաց 23:20; 2 Կորնթացիներ 7:1)։

Մեր մարմինն ու շրջակա միջավայրը մաքուր պահելով և առողջությունը պահպանելու նպատակով ֆիզիկական վարժություններ կատարելով՝ մենք կգործենք Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ (Մատթեոս 7:12; 1 Տիմոթեոս 4:8)։ Երբ Եհովայի վկան հիվանդանում է, խոհեմություն դրսևորելով՝ նա ձգտում է ստանալ լավ բուժօգնություն և օգտվել բուժման ամենատարբեր միջոցներից (Փիլիպպեցիներ 4:5)։ Ինչ խոսք, նրանք հնազանդվում են Աստվածաշնչի «հեռու մնալ.... արյունից» պատվերին՝ հաստատակամորեն պահանջելով անարյուն բուժում (Գործեր 15:29)։ Հենց այս ընտրության շնորհիվ հաճախ նրանք շատ ավելի բարձրորակ բուժում են ստանում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը