Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/10 էջ 21
  • Սրտի զարկի հրաշքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սրտի զարկի հրաշքը
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Մեկ միլիարդ զարկ
2010 Արթնացե՛ք
g 7/10 էջ 21

Սրտի զարկի հրաշքը

● Քո սիրտը արյան շրջանառության կենտրոնական օրգանն է։ Այն ջանասեր «աշխատող» է։ Եթե չափահաս ես, ուրեմն սիրտդ օրվա մեջ բաբախում է ավելի քան 100000 անգամ։ Նույնիսկ երբ հանգիստ վիճակում ես, սրտամկանդ երկու անգամ ավելի արագ է աշխատում, քան ոտքիդ մկանները՝ կարճ տարածության մրցավազքի ժամանակ։ Երբ անհրաժեշտ է, սիրտդ հինգ վայրկյանի ընթացքում կարող է երկու անգամ արագ զարկել։ Հարաբերական հանգստի ժամանակ չափահաս մարդու սիրտը մեկ րոպեում դեպի անոթներ է արտամղում 5 լիտր արյուն (մարդու օրգանիզմում մոտավորապես 5 լիտր արյուն կա), իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում՝ մինչև 20 լիտր արյուն։

Սրտիդ զարկերը վերահսկվում են հրաշալիորեն ստեղծված նյարդային համակարգի միջոցով։ Այն հսկում է, որ վերին խոռոչները (նախասիրտ) ու ստորին խոռոչները (փորոք) կծկվեն հաջորդաբար. սկզբում՝ նախասրտերը և անմիջապես հետո՝ փորոքները։ Հետաքրքիր է, որ սրտի դմբդմբոցը՝ այն ձայնը, որ բժիշկները լսում են ստեթոսկոպով, առաջանում է փականների փակման հետևանքով, ոչ թե սրտամկանի բաբախյունի։

Մեկ միլիարդ զարկ

Որպես կանոն՝ կենդանու սրտի կծկման հաճախականությունը կախված չէ նրա մարմնի չափերից. որքան խոշոր է կենդանին, այդքան դանդաղ է զարկում նրա սիրտը։ Օրինակ՝ փղի սիրտը զարկում է րոպեում միջինը 25 անգամ։ Իսկ դեղձանիկինը՝ րոպեում 1000 անգամ։ Մարդկանց մոտ տարիքի հետ սրտի զարկերը դանդաղում են։ Եթե նորածնի սիրտը զարկում է րոպեում մոտ 130 անգամ, ապա չափահաս մարդունը՝ մոտ 70։

Կաթնասուններից շատերի սիրտը ողջ կյանքի տևողության ընթացքում, կարելի է ասել, զարկում է միլիարդ անգամ։ Հետևաբար մուկը, որի սիրտը րոպեում զարկում է 550 անգամ, ապրում է մինչև 3 տարի։ Մինչդեռ կապույտ կետը, որի սիրտը րոպեում զարկում է 20 անգամ, կարող է ապրել ավելի քան 50 տարի։ Սակայն մարդիկ բացառություն են։ Դատելով մեր սրտի կծկման հաճախականությունից՝ մեր կյանքի տևողությունը պիտի լիներ մոտ 20 տարի։ Առողջ մարդու սիրտը կարող է զարկել երեք միլիարդ և ավելի անգամներ, և նա կարող է ապրել 70 կամ 80 տարի և ավելa։

Այնուհանդերձ, մեզնից ոչ ոք չի ցանկանա չափել կյանքի տևողությունը զարկերի քանակով, քանի որ սրտի խորքում մարդիկ փափագում են հավիտյան ապրել։ Իրականում, այս ցանկությունը բնական է, քանի որ Աստված է մեր մեջ այն դրել։ Ուրախալի է, որ արագորեն մոտենում է այն ժամանակը, երբ մահվան պատճառը՝ մեղքը, կվերանա (Հռոմեացիներ 5։12)։ Եվ ինչպես ասվում է Հայտնություն 21։3, 4-ում, «մահ այլևս չի լինի»։

[Ծանոթագրություն]

a Սրանք մոտավոր թվեր են։ Յուրաքանչյուրի պարագայում սրտի կծկման հաճախականությունը և կյանքի տևողությունը կարող է տարբերվել վիճակագրության միջին տվյալներից։

[գծապատկեր/​նկար 21-րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ՍԻՐՏ

Աջ նախասիրտ

Ձախ նախասիրտ

Աջ փորոք

Ձախ փորոք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը