Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/10 էջ 27
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյո՞ք ատրճանակը պաշտպանություն է
  • Վանականները շրթներկ են օգտագործում
  • Գնացքներ միայն կանանց համար
  • Հրաձգություն դպրոցում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Հրազենային սարսափելի սպանություններ ամբողջ աշխարհում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
2010 Արթնացե՛ք
g 10/10 էջ 27

Դիտում ենք աշխարհը

Քաղցկեղի հետազոտմամբ զբաղվող միջազգային ընկերությունը դասակարգել է արևահարվելու համար նախատեսված սարքավորումները՝ որոշելով, թե որոնք «կարող են քաղցկեղ առաջացնել» և որոնք են «քաղցկեղ առաջացնում» մարդու օրգանիզմում (THE LANCET ONCOLOGY, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։

Արգենտինայում հղի կանանց տասից ինը չի ցանկացել հղիանալ (CLARÍN, ԱՐԳԵՆՏԻՆԱ)։

Կենսաբանները հաճախ են հայտնաբերում նոր տեսակներ։ Մեկ օրվա մեջ մոտավորապես 50 նոր տեսակ է գրանցվում։ Իսկ միայն 2006-ին գրանցվել է 17000 բույսերի ու կենդանիների նոր անուններ, որոնք կազմում են 1,8 միլիոն հայտնի տեսակների մեկ տոկոսը» («ԹԱՅՄ», ԱՄՆ)։

Արդյո՞ք ատրճանակը պաշտպանություն է

Այն անհատը, ով իր ապահովության համար ատրճանակ է կրում, արդյոք պաշտպանվա՞ծ է։ Փենսիլվանիայի (ԱՄՆ) համալսարանում անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ատրճանակ կրելը ամենևին էլ պաշտպանություն չէ։ Հետազոտողները պարզել են, որ բացառությամբ այն դեպքերի, երբ ոստիկաններն են ատրճանակ օգտագործում, երբ անհատը ինքնասպան է լինում՝ իր վրա կրակելով, կամ երբ պատահաբար է կրակում ինչ-որ մեկին՝ մյուս դեպքերում «4,5 անգամ հավանականությունը ավելի մեծ է, որ ատրճանակ կրողը հարձակման դեպքում փամփուշտից վիրավորվի, քան այն անհատը, ով զինված չէ»։ Ինչ խոսք, հետազոտողները ընդունում են, որ ատրճանակ կրող որոշ մարդիկ կարողանում են պաշտպանվել, բայց այդպիսի դեպքերը շատ քիչ են։ Նրանք նաև նշում են. «Հարկավոր է քննել այս հարցը ու լավ մտածել, թե արդյոք արժե ատրճանակ ունենալ վտանգավոր իրավիճակում պաշտպանվելու համար»։

Վանականները շրթներկ են օգտագործում

Բանգկոկ քաղաքում լուրերով հայտնել են, որ Թաիլանդի նոր վանականները «բիծ են բերում ավանդական բուդդայականության հեղինակության վրա»՝ շրթներկ օգտագործելով, ավելի կիպ թիկնոցներ հագնելով, «քայլելիս ազդրերի մասը չափազանց շատ շարժելով և կանացի պայուսակներ բռնելով»։ Արվամոլ վանականների պահվածքից անհանգստացած՝ կրոնականները որոշել են արտաքին տեսքի հետ կապված դասընթացներ անցկացնել։ Մի բուդդայական քարոզիչ նշել է, որ արվամոլությունը արգելված չէ վանականների շրջանում, «հակառակ դեպքում նրանցից ավելի քան կեսը չէր ծառայի որպես վանական»։

Գնացքներ միայն կանանց համար

Հնդկաստանում մարդաշատ գնացքով երթևեկող տղամարդիկ վիրավորում են կանանց, բռնանում, ճմկթում, անընդհատ նայում և անհանգստացնում են նրանց։ Կալկաթայում լույս տեսնող թերթերից մեկում տեղեկացվում էր, որ երկարատև բողոքների պատճառով կառավարությունը որոշեց, որ շահագործվեն այնպիսի գնացքներ, որոնցից տղամարդիկ չեն կարող օգտվել (The Telegraph)։ Արդյունքում Հնդկաստանի չորս խոշոր քաղաքներում՝ Նոր Դելիում, Մումբայում, Չենայում և Կալկաթայում, գործում են սահմանափակ թվով «էքսկլյուզիվ» գնացքներ միայն կանանց համար։ Տեղեկացվում է, որ ուղևորները շատ գոհ են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը