Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/10 էջ 6–9
  • Ինչպես վերահսկել սթրեսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես վերահսկել սթրեսը
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի ճշմարտությունները կենսական են
  • Բաց հաղորդակցության կարևորությունը
  • Հատկություններ, որ նվազեցնում են սթրեսը
  • Սթրես՝ լուրջ վտանգ առողջության համար
    2010 Արթնացե՛ք
  • Ինչպես դիմակայել սթրեսին
    2020 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Սթրեսը և մեր օրգանիզմը
    2010 Արթնացե՛ք
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 10/10 էջ 6–9

Ինչպես վերահսկել սթրեսը

Աստվածաշնչում վաղուց մարգարեացվել էր, որ «չափազանց դժվար ժամանակներ» են լինելու։ Կհամաձայնվես, որ մենք ապրում ենք սթրեսներով լի աշխարհում (2 Տիմոթեոս 3։1)։

ԱՆԿԱՍԿԱԾ, ավելի հեշտ է հանգցնել փոքր կրակը, քան հսկա հրդեհը։ Նմանապես, «փոքր» սթրեսը շատ ավելի հեշտ է վերահսկել, քան այն սթրեսը, որ կուտակվել է ժամանակի ընթացքում։ Մի բժիշկ ասում է. «Անչափ կարևոր է, որ չնայած մեր կյանքի լարվածությանը՝ ամեն օր վերահսկենք սթրեսը»a։

Հարկավոր է նպատակ դնել վերահսկել սթրեսը ամեն օր։ Ինչո՞ւ։ Առաջին՝ այդպես կկարողանանք խուսափել այն սթրեսային իրավիճակներից, որոնցից հնարավոր է խուսափել։ Երկրորդ՝ ճիշտ վերաբերմունք կդրսևորենք անխուսափելի սթրեսային իրավիճակներում։

Արդյոք Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել մեզ հակազդելու սթրեսին։

Աստվածաշնչի ճշմարտությունները կենսական են

Աստծու Խոսքը վստահելի առաջնորդության աղբյուր է։ Աստվածաշնչի ճշմարտությունների շնորհիվ հասկանում ենք մեր Արարչի մտքերը, որոնք թարմություն և ուժ են տալիս մեզ։ Այդ ճշմարտությունները թեթևացում են բերում և օգնում են, որ «չսարսափենք ու չզարհուրենք» ու հաղթահարենք մեր ամենօրյա սթրեսները (Հեսու 1։7–9)։

Աստվածաշունչը օգնում է նվազեցնելու մեր սթրեսը՝ վստահեցնելով մեզ, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, «անչափ գորովալից է ու ողորմած» (Հակոբոս 5։11)։ Պատրիսիան, որը Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր է, ասում է. «Մի բան ինձ շատ է օգնում. խորհրդածել Աստծու կամքի և այն հրաշալի բաների մասին, որ նա անում է հիմա»։

Խորհրդածիր այն մասին, թե ինչ խոսքերով և ինչպես էր Հիսուս Քրիստոսը թեթևացում բերում իր ընկճված ու ճնշված ունկնդիրներին. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ» (Մատթեոս 11։28–30)։

Հիսուսը կոպիտ չէր։ Նա հոգատար էր և մտածում էր իր աշակերտների էմոցիոնալ ու ֆիզիկական կարիքների մասին, անգամ հոգ էր տանում, որ նրանք ողջ օրը քարոզելուց հետո հանգիստ առնեն (Մարկոս 6։30–32)։ Կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը՝ ներկայիս երկնային Թագավորը, կարեկից է մեր հանդեպ, երբ սթրեսային իրավիճակում ենք։ Նա ողորմածաբար օգնում է մեզ, «երբ մենք օգնության կարիք ենք ունենում» (Եբրայեցիներ 2։17, 18; 4։16)։

Բաց հաղորդակցության կարևորությունը

Բաց հաղորդակցությունը սթրեսը նվազեցնելու ամենակարևոր միջոցներից մեկն է։ Աստվածաշունչը սովորեցնում է. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են, բայց խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակներ 15։22)։ Շատերն են համոզվել, որ իրենց կողակցի, ընկերոջ կամ գործընկերոջ հետ զրուցելը զգալիորեն նվազեցնում է սթրեսը։

«Անկեղծ զրույցի» ամենակարևոր, օգտակար և մատչելի ձևը աղոթքն է։ Կանոնավորաբար աղոթելը կօգնի մեզ չափից շատ չմտահոգվելու։ Շատերը ասում են, որ աղոթքի շնորհիվ իրենք զգացել են, որ ունեն «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք»։ Ինչպես խոստանում է Աստվածաշունչը, այդպիսի մարդկանց «սրտերն ու մտքերը» պաշտպանված կլինեն (Փիլիպպեցիներ 4։6, 7; Առակներ 14։30)։

Սթրեսի վերաբերյալ մի գրքում նշվում է, որ «այն մարդիկ, ովքեր իրենց աջակցող ընկերներ ունեն, ավելի լավ են հաղթահարում սթրեսը և մտավոր առումով ավելի առողջ են, քան նրանք, ովքեր փորձում են ամեն դժվարությունից ինքնուրույն դուրս գալ»։ Իսկ ամենալավ ընկերները նրանք են, ովքեր երկրպագում են ճշմարիտ Աստված Եհովային։ Հետևելով աստվածաշնչյան հորդորին՝ նրանք կանոնավորաբար հավաքվում են միասին ու քաջալերում միմյանց (Եբրայեցիներ 10։24, 25)։ «Երբեմն ժամերով աշխատում եմ և, ինչ խոսք, շատ սթրեսներ եմ ունենում,— ասում է ժողովի հանդիպումների հաճախող մի տղամարդ,— սակայն երբ գնում եմ ժողով, զգում եմ, որ վերջում՝ աղոթքից հետո, սթրեսն արդեն անցած է լինում, ու ես թեթևացած եմ»։

Չպետք է թերագնահատել նաև հումորի դերը։ Ժողովող 3։4-ը նշում է, որ կա «լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ»։ Ծիծաղը թե՛ թարմացուցիչ է, թե՛ առողջարար։ Ինչպես ասում է մի բժիշկ, «ծիծաղելիս օրգանիզմում արտադրվում է էնդորֆին հորմոնը, ինչը նվազեցնում է ադրենալինի քանակը»։ Մի կին ասում է. «Երբ սթրեսի մեջ ենք, ամուսինս ծիծաղելի ինչ-որ բան է ասում կամ անում, և դա իրոք թեթևացնում է իրավիճակը»։

Հատկություններ, որ նվազեցնում են սթրեսը

Աստվածաշունչը հորդորում է մեզ զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք նվազեցնում են սթրեսը։ Դրանք են «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում»։ Ավելին, Աստծու Խոսքը քաջալերում է մեզ խուսափել «չարասիրտ դառնությունից, բարկությունից և զայրույթից, գոռգոռոցից և վիրավորական խոսքից»։ Այնուհետև խորհուրդ է տալիս. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Գաղատացիներ 5։22, 23; Եփեսացիներ 4։31, 32)։

Մի բժիշկ նշում է, որ հատկապես այս դժվար ժամանակներում շատ կարևոր է կիրառել աստվածաշնչյան խորհուրդները։ Նա ասում է. «Մարդկանց հանդեպ հարգանք դրսևորելը զգալիորեն թեթևացնում է սթրեսը»։

Աստվածաշունչը նաև օգնում է մեզ մշակելու համեստություն։ Դա նշանակում է գիտակցել մեր կարողությունների սահմանները (Միքիա 6։8)։ Աստված ակնկալում է, որ խոնարհաբար ընդունենք այն փաստը, որ ունենք ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ սահմանափակումներ ու երբեմն ի վիճակի չենք անել այն, ինչ ուզում ենք։ Որքան էլ դժվար լինի, մենք պետք է սովորենք ասել՝ ոչ, երբ մեզնից պահանջում են անել մի բան, ինչը իրականում մեր ուժերից վեր է։

Սակայն պետք է նշել, որ վերոհիշյալ խորհուրդները կիրառելով՝ դու լիովին չես ձերբազատվի սթրեսից։ Բանն այն է, որ Բանսարկու Սատանան իր ջանքերը կենտրոնացրել է նրանց վրա, ովքեր երկրպագում են Աստծուն, և ուզում է ապացուցել, որ նրանք կթողնեն ճշմարիտ երկրպագությունը, երբ հայտնվեն ճնշման տակ կամ ընկնեն սթրեսի մեջ (Հայտնություն 12։17)։ Սակայն ինչպես տեսանք, Աստված տարբեր միջոցներով ժամանակահարմար օգնություն է տալիս, որպեսզի նվազեցնենք կամ վերահսկենք սթրեսըb։

[ծանոթագրություններ]

a Երբ երկար ժամանակ սթրեսի մեջ ես կամ երբ ուժեղ սթրես ես տանում, որի հետևանքով առողջական խնդիրներ են առաջանում, խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ բուժում ստանալու համար։

b Սթրեսի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող ես գտնել «Արթնացե՛ք»-ի 2005թ. փետրվարի 8-ի համարում («Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը», անգլ., ռուս.) և 2001թ. փետրվարի 8-ի համարում («Ինչպե՞ս հարմարվել այսօրվա կյանքի տեմպին», անգլ., ռուս.)։

[շրջանակ 9-րդ էջի վրա]

ՍԹՐԵՍԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐ

● Կատարելություն մի՛ ակնկալիր քեզնից և ուրիշներից (Ժողովող 7։16)։

● Ճիշտ առաջնահերթություններ դիր (Փիլիպպեցիներ 1։10, 11)։

● Կանոնավորաբար վարժություններ արա (1 Տիմոթեոս 4։8)։

● Զմայլվիր Եհովայի ստեղծագործությամբ (Սաղմոս 92։4, 5)։

● Ժամանակ առ ժամանակ առանձնացիր (Մատթեոս 14։23)։

● Բավականաչափ հանգստացիր ու քնիր (Ժողովող 4։6)։

[նկար 7-րդ էջի վրա]

Հաղորդակցությունը կարևոր է սթրեսը նվազեցնելու համար

[նկար 7-րդ էջի վրա]

Քրիստոնեական հատկությունները նվազեցնում են սթրեսը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը