Տարբեր տարիքում տարբեր կարիքներ
«Երբ փոքր էինք, շատ էինք սիրում «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Իսկ այսօր ունենք 16 ամսական տղա, որի անունը Ջոշուա է, և այս գիրքը հրաշալի միջոց է նրան կրթելու համար։ Թեև Ջոշուան շատ փոքր է, բայց կարողանում է ճանաչել աստվածաշնչյան 35 կերպարների, որոնց մասին խոսվում է գրքում։ Նրանք դարձել են նրա «աղքատիկ» բառապաշարի մի մասը» (Տիմոթի և Էն)։
«Փոքրիկ տղաս սիրում է թերթել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Նա արդեն ճանաչում է նկարների մեծ մասը։ Այդ նկարների միջոցով խոսում եմ դպրոցում և այլուր տարբեր խնդիրներ հաղթահարելու մասին։ Սրանից ավելի լավ գիրք չէի կարող գտնել» (Ջենիֆեր)։
««Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորում (ռուս.) խոսվում է պատանիների կյանքին առնչվող տարբեր ոլորտների մասին։ Ես 19 տարեկան եմ, և այս գիրքը օգնել է ինձ նպատակներ դնելու, ժամադրության հետ կապված իմաստուն որոշումներ կայացնելու և Աստծու հետ իմ փոխհարաբերությունները ամրացնելու։ Խորհուրդ կտամ, որ բոլորը՝ երիտասարդ թե տարեց, կարդան այս գիրքը» (Քորթնի)։
□ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»
□ «Սովորիր Մեծ Ուսուցչից»
□ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ», հատոր 2 (ռուս.)
□ Ես պատվիրում եմ այս գիրքը/գրքերը։ Դուք կարող եք պատվիրել այս գիրքը՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։
□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար