Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/12 էջ 4–5
  • Ինչո՞ւ է մարդկանց գրավում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ է մարդկանց գրավում
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին. մաս 1
    2011 Արթնացե՛ք
  • Չորս հարց, որ պետք է հետաքրքրի քեզ
    2012 Արթնացե՛ք
  • Ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին. մաս 2
    2011 Արթնացե՛ք
  • Սոցիալական ցանց. խուսափիր վտանգներից
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 2/12 էջ 4–5

Ինչո՞ւ է մարդկանց գրավում

ԱՆՑԱԾ ամիս հաղորդակցության ո՞ր միջոցից ես դու օգտվել։

Կենդանի շփում

Նամակ կամ բացիկ

Հեռախոս

Էլեկտրոնային փոստ

Սկայպ

sms

Տեքստային հաղորդագրություն

Սոցիալական ցանց

Երբեք շփման այսքան շատ միջոցներ չեն եղել։ Սակայն դրանցից յուրաքանչյուրը ունի իր թե՛ լավ և թե՛ վատ կողմերը։ Քննենք դրանցից մի քանիսը։

ԿԵՆԴԱՆԻ ՇՓՈՒՄ

Առավելություն։ Կարելի է տեսնել դեմքի արտահայտությունը, ժեստերը, լսել ձայնի տոնը։

Խնդիր։ Անհրաժեշտ է երկուսի ներկայությունը։

ՆԱՄԱԿ ԿԱՄ ԲԱՑԻԿ

Առավելություն։ Ջերմ է և ուղղված է կոնկրետ անհատի։

Խնդիր։ Գրելու համար ժամանակ է պահանջվում և օրեր՝ տեղ հասնելու համար։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿ

Առավելություն։ Կարելի է արագ տպել և ուղարկել։

Խնդիր։ Հաճախ պակասում են էմոցիաները, հեշտությամբ կարելի է մարդուն սխալ հասկանալ։

Իսկ այժմ խոսենք կապի այն միջոցի մասին, որը ոմանք ամենաարդյունավետն են համարում՝ սոցիալական ցանցի։ Գոյություն ունեն հարյուրավոր սոցիալական ցանցեր, սակայն դրանցից ամենահայտնին Ֆեյսբուկն է, որն ունի մոտ 800 միլիոն անդամ։ «Թայմ» ամսագիրը գրում է. «Եթե Ֆեյսբուկը լիներ երկիր, ապա այն կլիներ երրորդ ամենամեծ երկիրը՝ Չինաստանից ու Հնդկաստանից հետո»։ Իսկ ի՞նչ է սոցիալական ցանցը, և ինչո՞ւ է այն մարդկանց գրավում։

Սոցիալական ցանցը վեբ կայք է, որը հնարավորություն է տալիս մարդկանց ինֆորմացիա փոխանակելու որոշակի խմբի ընկերների հետ։ 21-ամյա Ջինն ասում է. «Սա մարդկանց հետ կապի մեջ մնալու հրաշալի միջոց է։ Սոցիալական ցանցը նաև հնարավորություն է տալիս տեղադրելու արձակուրդների և տարբեր իրադարձությունների նկարներ»։

Իսկ եթե նամա՞կ գրես։ «Շատ ժամանակատար է»,— կպատասխանեն ոմանք։ Նաև շատ փող կծախսես, եթե այդ բոլոր նկարները երևակես։ Իսկ եթե հեռախոսո՞վ կապ պահես։ Կրկին շատ ժամանակատար է, քանի որ պետք է բոլորին առանձին-առանձին զանգես, նրանցից ոմանք էլ թերևս տանը չլինեն կամ նրանց հարմար չլինի խոսել, երբ քեզ է հարմար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել էլեկտրոնային նամակի մասին։ «Ոչ ոք այլևս էլեկտրոնային նամակներին չի պատասխանում,— բողոքում է 20-ամյա Դանիելան,— եթե պատասխանում էլ են, ապա միայն շաբաթներ հետո։ Իսկ սոցիալական ցանցում պարզապես գրում եմ, թե ինչով եմ այդ պահին զբաղված, ընկերներս էլ իրենց առօրյայի մասին են քոմենթներ գրում։ Հենց մուտքագրվում ենք, ստանում ենք վերջին տեղեկությունները։ Այսպես շատ ավելի հեշտ է»։

Սոցիալական ցանցը, սակայն, միայն առօրյա շփման միջոց չէ։ Օրինակ՝ աղետի դեպքում այն կարող է մեծ օգնություն լինել։ 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին ավերեցին մի քանի քաղաքներ, ու շատերը սոցիալական ցանցի միջոցով կապ հաստատեցին իրենց հարազատների հետ։

Բենջամինը, որն ապրում է Միացյալ Նահանգներում, պատմում է. «Ցունամիից հետո հեռախոսակապ չկար։ Ծանոթներիցս մեկն ասաց, որ էլեկտրոնային նամակ է գրել Տոկիոյում ապրող մեր ընկերուհիներից մեկին, բայց պատասխան չի ստացել։ Հենց այդ պահին ես հեռախոսով մտա ընկերուհուս սոցիալական ցանցի էջը, ու տեսա, որ նա կարճ հաղորդագրություն է տեղադրել՝ նշելով, որ ինքը լավ է և հետո ավելի մանրամասնորեն կգրի»։

Բենջամինը շարունակում է. «Ես ստիպված էի էլեկտրոնային նամակներ գրել այն ընկերներին, ովքեր գրանցված չէին սոցիալական ցանցում։ Ուստի ժամանակ էր պետք նրանց հասցեները գտնելու և յուրաքանչյուրին առանձին նամակ գրելու համար։ Որոշ նամակների պատասխաններ ստացա միայն մի քանի օրից։ Իսկ ընկերներիցս մեկը երկու շաբաթից պատասխանեց։ Այդ մարդիկ այնքան նամակներ էին ստանում տարբեր անհատներից, որ նրանց համար շատ դժվար էր կապի մեջ մնալ։ Բայց սոցիալական ցանցը շատ ժամանակ է խնայում։ Րոպեների ընթացքում բոլորը ստանում են վերջին տեղեկությունները»։

Ինչպես տեսանք, սոցիալական ցանցը ունի որոշ առավելություններ։ Սակայն ունի նաև վտանգավոր կողմեր։ Իսկ որո՞նք են այդ վտանգավոր կողմերը, և ինչպե՞ս կարելի է խուսափել դրանցից։

[շրջանակ/նկարներ 5-րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Տեղեկություն տեղադրիր քո էջում։

2. Բոլոր այն մարդիկ, ովքեր ընկերներիդ ցուցակում են, ստանում են քո տեղեկությունը, երբ մուտքագրվում են, իսկ դու ստանում ես նրանց տեղեկությունը, երբ դու ես մուտքագրվում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը