Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/14 էջ 10–11
  • Ջոզեֆ Պրիստլի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ջոզեֆ Պրիստլի
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
  • ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ ԿՐՈՆԻ ՄԵՋ
  • Բովանդակություն
    2014 Արթնացե՛ք
  • Լավ ամուսին, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Բնական գազ՝ բնական էներգիա ձեր տան համար
    2011 Արթնացե՛ք
  • Քրիստոնյաները երկրպագում են «հոգով եւ ճշմարտութեամբ»
    2002 Դիտարան
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 6/14 էջ 10–11
Ջոզեֆ Պրիստլիի արձանը

ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Ջոզեֆ Պրիստլի

«Նրա բազմաշնորհությունը, եռանդը, աշխատասիրությունը, մարդասիրությունն ու անսահման հետաքրքրասիրությունը ամեն ոլորտում՝ ֆիզիկական, բարոյական թե հասարակական, նաև նրա ներդրումը գիտության, աստվածաբանության և քաղաքականության մեջ, նրա առանձնահատուկ դերը Ֆրանսիական մեծ հեղափոխության մեջ և նրա կրած անարդարացի տառապանքների հուզիչ պատմությունը կարող են նրան միանշանակ դարձնել տասնութերորդ դարի հերոս» (Ֆրեդերիկ Հարիսոն, փիլիսոփա)։

Ի՞ՆՉ ուշագրավ ձեռքբերումներ է ունեցել Ջոզեֆ Պրիստլին։ Նրա հայտնագործություններն ու աշխատությունները մեծ ազդեցություն են թողել այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ վերաբերվում կառավարություններին, Աստծու էությանը և անգամ օդին, որ շնչում են։

Թե գիտության և թե կրոնի մասին գրելիս նա փաստերն ու ճշմարտությունը միշտ վեր էր դասում տեսություններից ու ավանդական ուսմունքներից։ Տեսնենք, թե ինչպես։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջոզեֆ Պրիստլին, որի համար գիտությունը պարզապես հոբբի էր, 1765-ին ամերիկացի գիտնական Բենջամին Ֆրանկլինին հանդիպելուց հետո սկսեց էլեկտրականության հետ կապված փորձեր անել։ Գիտնականներն այնքան տպավորվեցին Պրիստլիի հայտնագործություններով, որ հաջորդ տարի նրան ընտրեցին Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։

Դրանից հետո Պրիստլին սկսեց զբաղվել քիմիայով։ Կարճ ժամանակում նա հայտնագործեց մի քանի գազեր, այդ թվում ամոնիակը և ազոտի ենթօքսիդը (ծիծաղաբեր գազ)։ Բացի այդ, ջրի մեջ ավելացնելով ածխածնի երկօքսիդ՝ նա հայտնագործեց գազավորված ջուրը։

1774-ին, երբ Պրիստլին գիտափորձեր էր կատարում Անգլիայի հարավային շրջանում, ստացավ մի յուրահատուկ գազ, որի շնորհիվ մոմն ավելի պայծառ լույս էր արձակում։ Հետո նա այդ գազից 60 մլ լցրեց ապակե անոթի մեջ և մի մուկ դրեց այնտեղ։ Այդ մուկը երկու անգամ ավելի երկար ապրեց, քան կապրեր սովորական օդով լցված անոթում։ Պրիստլին ինքն էլ շնչեց այդ գազը և ասաց, որ «որոշ ժամանակ անց իրեն սովորականից ավելի լավ էր զգում և հեշտ էր շնչում»։

Գազը, որ հայտնաբերել էր Ջոզեֆ Պրիստլին, թթվածինն էրa։ Նա այն անվանեց «հրեղեն օդ» (ֆլոգիստոնից զերծ օդ)՝ մտածելով, թե հայտնաբերել է սովորական օդ, որը, սակայն, զերծ է ֆլոգիստոնից (ենթադրյալ քիմիական նյութ, որը, ինչպես կարծում էին, խոչընդոտում է այրման պրոցեսը)։ Պրիստլիի այդ եզրակացությունը սխալ էր, բայց շատերը տվյալ հայտնագործությունը համարում են «նրա ողջ գործունեության ամենամեծ ձեռքբերումը»։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ ԿՐՈՆԻ ՄԵՋ

Պրիստլիի կարծիքով՝ ճիշտ ինչպես որ կանխակալ տեսություններն են խանգարում ճշմարտությունը գտնել գիտության մեջ, այնպես էլ ավանդույթներն ու դոգմաներն են խանգարում ճշմարտությունը գտնել կրոնական հարցերում։ Իր ողջ կյանքի ընթացքում Պրիստլին որոնում էր աստվածաշնչյան գիտելիքներ, սակայն, ցավոք, ընդունեց որոշ գաղափարներ, որոնք հակասում էին Աստվածաշնչին։ Օրինակ՝ եկավ մի ժամանակ, երբ նա սկսեց չհավատալ, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։ Նա նաև մերժեց Հիսուսի մինչմարդկային գոյության մասին աստվածաշնչյան գաղափարը։

«Եթե գիտության նպատակը ճշմարտությունը գտնելն է, ուրեմն Պրիստլին իսկական գիտնական էր» (Քեթրին Քալեն, կենսաբան)

Մյուս կողմից՝ Պրիստլին քողազերծեց կրոնական կեղծ ուսմունքները, որոնք այն ժամանակ ընդունված էին հիմնական կրոններում և մինչ օրս էլ տարածված են։ Նա գրեց, որ Հիսուսի և նրա հետևորդների սովորեցրած ճշմարտությունը հետագայում աղավաղվել է կեղծ ուսմունքների, օրինակ՝ Երրորդության ու հոգու անմահության ուսմունքների, նաև սրբապատկերների երկրպագության պատճառով, ինչը դատապարտվում է Աստվածաշնչում։

Պրիստլիի կրոնական հայացքները և այն, որ նա թիկունք էր կանգնում ամերիկյան ու ֆրանսիական հեղափոխություններին, հարուցեցին նրա հայրենակիցների թշնամանքը։ 1791-ին խռովարարների ամբոխն ավերեց նրա տունն ու լաբորատորիան, և, ի վերջո, Պրիստլին ստիպված եղավ փախչել Միացյալ Նահանգներ։ Թեև Պրիստլին մեծ ճանաչում ձեռք բերեց իր գիտական հայտնագործությունների շնորհիվ, սակայն նա միշտ մտածում էր, որ «ամենապատվավոր ու ամենակարևոր բանը» Աստծու ու նրա նպատակների մասին սովորելն է։

a Ավելի վաղ քիմիական փորձերի արդյունքում թթվածինը ստացել էր շվեդ քիմիկոս Կարլ Շեելեն, բայց չէր հրապարակել իր հայտնագործումը։ Հետագայում ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լորան Լավուազիեն տվեց այդ գազին «թթվածին» անվանումը։

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ջոզեֆ Պրիստլին ծնվել է 1733թ.-ին Լիդս (Անգլիա) քաղաքի մերձակայքում։

  • Որպես գիտնական՝ նա ճանաչվել է մի քանի գազեր հայտնագործելու շնորհիվ։

  • Որպես քաղաքական տեսաբան՝ նա պաշտպանում էր խոսքի, կրոնի ազատությունը և կրթության իրավունքը։

  • Որպես քահանա՝ նա մերժում էր ավանդական շատ ուսմունքներ, այդ թվում Երրորդության և հոգու անմահության ուսմունքները։

  • 1794թ.-ին Պրիստլին փախավ Միացյալ Նահանգներ, որտեղ մոտ տասը տարի անց մահացավ։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ

Խռովարարները ավերում են Ջոզեֆ Պրիստլիի տունն ու լաբորատորիան

1791թ.-ին խռովարարները ավերեցին Պրիստլիի տունն ու լաբորատորիան

Պրիստլին հասկացավ, որ շատ ուսմունքներ հակասում են Աստվածաշնչին։ Քննենք մի քանի օրինակ.

  • Ավանդական ուսմունք. Հիսուսը հավասար է Աստծուն։

    Աստվածաշնչյան ճշմարտություն. Հիսուս Քրիստոսն ասաց. «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14։28)։

  • Ավանդական ուսմունք. հոգին անմահ է։

    Աստվածաշնչյան ճշմարտություն. «Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18։4)։

  • Ավանդական ուսմունք. Աստծուն կարելի է երկրպագել պատկերների միջոցով։

    Աստվածաշնչյան ճշմարտություն. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը։ Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը՝ կուռքերին» (Եսայիա 42։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը