Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/15 էջ 8–9
  • Այցելություն Մոնղոլիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Մոնղոլիա
  • 2015 Արթնացե՛ք
2015 Արթնացե՛ք
g 7/15 էջ 8–9
Մոնղոլները նստած են իրենց կացարանի՝ գերի մոտ

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Մոնղոլիա

Աշխարհի քարտեզը, որի վրա ցույց է տրվում Մոնղոլիայի տարածքը

ՉԻՆԳԻՍ-ԽԱՆԸ՝ 12-րդ դարի անվեհեր մի ռազմիկ, հիմք դրեց հսկայածավալ Մոնղոլական կայսրությանը։ Ներկայիս Մոնղոլիան, որն այդ հսկայական կայսրությունից մնացած մի փոքր մասն է միայն, գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Այն ամենանոսր բնակեցված երկրներից է աշխարհում։

Մոնղոլիան հարուստ է ընդարձակ խոտածածկ տափաստաններով, կանաչ բլուրներով, բարձրաբերձ լեռներով, գետերով ու վտակներով։ Հարավում ընկած է Գոբի անապատը, որը հայտնի է նրանով, որ այնտեղ հայտնաբերվել են դինոզավրերի լավ պահպանված բրածոներ։ Մոնղոլիայի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 1580 մետր է։ Տեղացիները իրենց երկիրը անվանում են «կապույտ երկնքի երկիր»։ Սա շատ տեղին անվանում է, քանի որ այնտեղ տարվա մեջ ավելի քան 250 օր պարզ ու արևոտ եղանակ է լինում։

Ձյունահովազ

Ձյունահովազ

Կլիման աչքի է ընկնում ջերմաստիճանի կտրուկ տատանումներով։ Ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40°C-ի, իսկ ձմռանը կարող է իջնել մինչև –40°C։ Մոնղոլիայի բնակչության մոտ մեկ երրորդը քոչվորներ են։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք իրենց օրը սկսում են վաղ առավոտյան. նրանք կթում են իրենց այծերին, կովերին, ուղտերին ու զամբիկներին (էգ ձի)։ Մոնղոլների սննդակարգը հիմնականում ներառում է կաթնամթերք և միս, հատկապես՝ ոչխարի միս։

Աարուլը չորացնում են սկուտեղների վրա

Մակարդված կաթից բլիթները, որոնք կոչվում են աարուլ, չորացնում են արևի տակ

Մոնղոլները հյուրասեր մարդիկ են։ Նրանք իրենց գերերի՝ շարժական վրանանման կացարանների դռները բաց են թողնում, որպեսզի անցորդները կարողանան ներս մտնել, հանգստանալ և օգտվել իրենց համար դրված ուտելիքներից։ Հաճախ հյուրերին մատուցում են տաք կաթով թեյ, որի մեջ մի փոքր աղ են լցնում։

Ներկայումս Մոնղոլիայի բնակչության մեծ մասը բուդդայականներ են։ Ոմանք դավանում են շամանիզմ, իսլամ և քրիստոնեություն։ Շատերն էլ ոչ մի կրոնի չեն պատկանում։ Մոնղոլիայում կան ավելի քան 350 Եհովայի վկաներ, որոնք Աստվածաշունչ են ուսումնասիրում 770-ից ավելի մարդկանց հետ։

Երկսապատանի ուղտը ծանր բեռ է տանում

Նույնիսկ ցուրտ եղանակին կարելի է հանդիպել ծանր բեռներ փոխադրող երկսապատանի ուղտերի

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչությունը՝ 2 713 000

  • Մայրաքաղաքը՝ Ուլան Բատոր

  • Լեզուները՝ մոնղոլերեն, ռուսերեն և թուրքական լեզուներ

  • Արտահանվող հիմնական ապրանքները՝ պղինձ, քարածուխ, ոսկի և քաշմիր

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը