Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 1 էջ 14–15
  • Առանց սթրեսի կյանքը պարզապես երազանք չէ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Առանց սթրեսի կյանքը պարզապես երազանք չէ
  • 2020 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Բովանդակություն
    2020 Արթնացե՛ք
  • Ինչպես վերահսկել սթրեսը
    2010 Արթնացե՛ք
  • Աստծու Թագավորության ներքո «խաղաղության առատություն կլինի»
    2019 Արթնացե՛ք
  • Ինչպես դիմակայել սթրեսին
    2020 Արթնացե՛ք
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 1 էջ 14–15
Տղան իր հոր հետ խաղում է օվկիանոսի ջրերում, իսկ մայրն ու աղջիկը հիացմունքով նայում են նրանց

ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՍԹՐԵՍԻՑ

Առանց սթրեսի կյանքը երազանք չէ

Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները օգնում են խուսափել անհարկի սթրեսից։ Ինչ խոսք, մենք չենք կարող վերացնել ամեն բան, ինչը մեզ սթրես է պատճառում։ Բայց մեր Ստեղծիչը կարող է։ Նա նույնիսկ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, նշանակել է՝ մեզ օգնելու։ Շուտով Հիսուսը ողջ աշխարհի մասշտաբով շատ ավելի մեծ գործեր կանի, քան արել է այն ժամանակ, երբ որպես մարդ ապրում էր երկրի վրա։ Նա կանի հետևյալ բաները։

ՀԻՍՈՒՍԸ ԿԲՈՒԺԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

«Նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններով.... և նա բուժում էր նրանց» (ՄԱՏԹԵՈՍ 4։24)։

ՀԻՍՈՒՍԸ ԲՈԼՈՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԵՎ ՍՆՆԴՈՎ ԿԱՊԱՀՈՎԻ

«Նրանք [Քրիստոսի հպատակները] տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի» (ԵՍԱՅԻԱ 65։21, 22)։

ՀԻՍՈՒՍԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՏԱՏԻ

«Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի։ Նա հպատակներ կունենա ծովից մինչև ծով և Գետից մինչև երկրի ծայրերը.... Եվ նրա թշնամիները հողը կլիզեն» (ՍԱՂՄՈՍ 72։7–9)։

ՀԻՍՈՒՍԸ ՎԵՐՋ ԿԴՆԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ

«Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (ՍԱՂՄՈՍ 72։13, 14)։

ՀԻՍՈՒՍԸ ԿՎԵՐԱՑՆԻ ԱՆԳԱՄ ՏԱՌԱՊԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ

«Մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։4)։

ՄԵԾ ՍԹՐԵՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

«Աշխարհը երբևէ այսքան շատ սթրեսով, անհանգստություններով, վիշտ ու ցավով լցված չի եղել, որքան այսօր»,— Մոհամեդ Յունիս, «Գելապ» ընկերության գլխավոր խմբագիր։

Ինչո՞ւ է սթրեսը այսքան շատ։ Աստվածաշունչը տալիս է ամենատրամաբանական պատասխանը։ 2 Տիմոթեոս 3։1-ում գրված է. «Վերջին օրերում չափազանց դժվար [«մեծ սթրես պատճառող», «The Amplified Bible»] ժամանակներ են լինելու»։ Աստվածաշունչը այնուհետև բացատրում է, որ սթրեսի պատճառը մարդկանց բնավորության վատ գծերն են, ինչպիսիք են ագահությունը, գոռոզությունը, կրոնական կեղծավորությունը, դաժանությունը, ընտանիքի անդամների հանդեպ սիրո պակասը, ինքնատիրապետման պակասը (2 Տիմոթեոս 3։2–5)։ Վերջին օրերը կավարտվեն, երբ Հիսուս Քրիստոսը՝ որպես Աստծու Թագավորության՝ երկնային կառավարության Թագավոր, սկսի ղեկավարել ողջ երկիրը (Դանիել 2։44)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը