Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 3 էջ 12–13
  • Սեր դրսևորեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սեր դրսևորեք
  • 2020 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու
  • Աստվածաշնչյան սկզբունք
  • Ինչ կարող եք անել
  • Նրանց հաջողվել է ձերբազատվել նախապաշարումներից
    2020 Արթնացե՛ք
  • Նախապաշարում. ախտահարված չե՞ք արդյոք
    2020 Արթնացե՛ք
  • Պայքարում էի անարդարության դեմ
    Աստվածաշունչը փոխում է կյանքերը
  • Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ
    2013 Դիտարան
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 3 էջ 12–13
Հնդկուհին օգնում է սպիտակամորթ տարեց կնոջը աստիճաններով բարձրացնել գնումները

Սեր դրսևորեք

Ինչու

Նախապաշարումները անմիջապես չեն անհետանում։ Ճիշտ ինչպես վիրուսից ապաքինվելու համար է ժամանակ անհրաժեշտ, այնպես էլ կանխատրամադրվածությունից ձերբազատվելու համար է ժամանակ պահանջվում։ Իսկ ինչպե՞ս կարող եք նախապաշարումները արմատախիլ անել ձեր սրտից ու մտքից։

Աստվածաշնչյան սկզբունք

Համակցված նկարներ. 1) ասիացի տղամարդը դուռը բաց է պահում սևամորթ տղամարդու համար, որի ձեռքին սուրճի բաժակներ կան, 2) նույն սևամորթ տղամարդը սուրճ է հյուրասիրում իր աշխատակիցներին, որոնց թվում մի հնդկուհի է

«Սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։14)։

Ինչ են նշանակում այս խոսքերը։ Ուրիշների համար բարի գործեր անելը մտերմացնում է մարդկանց։ Որքան հաճախ սեր դրսևորեք մյուսների հանդեպ, այնքան պակաս նախապաշարված կլինեք։ Եվ որքան շատ ձեր սիրտը լցված լինի սիրով, այնքան ատելությունն ու արհամարհանքը դուրս կմղվեն դրանից։

Ինչ կարող եք անել

Համակցված նկարներ. 1) հնդկուհին օգնում է սպիտակամորթ տարեց կնոջը աստիճաններով բարձրացնել գնումները, 2) սպիտակամորթ տարեց կինը թխվածքաբլիթներ է բերել իր հարևանին, որը ասիացի տղամարդ է

Մտածեք՝ ինչպես կարող եք սեր դրսևորել այնպիսի մարդկանց հանդեպ, որոնց դեմ բացասաբար եք տրամադրված։ Պարտադիր չէ, որ ինչ-որ մեծ բան անեք։ Փորձեք կիրառել ներքոնշյալ առաջարկներից մեկը կամ մի քանիսը։

Ամեն բարի արարք, անգամ եթե այն փոքր է, ևս մի քայլ է նախապաշարումից ապաքինվելու համար

  • Քաղաքավարի եղեք այդ մարդկանց հետ։ Օրինակ՝ ձեզանից հետո դուռը բաց պահեք նրանց առաջ կամ տրանսպորտում ձեր տեղը զիջեք նրանց։

  • Մի երկու բառ փոխանակեք նրանց հետ, անգամ եթե վարժ չեն խոսում ձեր լեզվով։

  • Համբերատար եղեք, երբ նրանք անում են բաներ, որ ձեզ համար դժվար է հասկանալ։

  • Կարեկցանքով լսեք, երբ նրանք խոսում են իրենց խնդիրներից։

Կյանքից վերցրած օրինակ. Նազարե (Գվինեա Բիսաու)

«Մի ժամանակ ներգաղթյալների հանդեպ նախապաշարումներ ունեի։ Իմ մեջ արմատավորել էին, թե նրանցից շատերը խաբեության ճանապարհով օգնություն կամ փող են կորզում կառավարությունից, և որ նրանց մեծ մասը հանցագործ է։ Դրա համար էլ դժվարանում էի նորմալ վերաբերվել նրանց։ Սակայն չէի կարծում, թե նախապաշարված եմ, քանի որ գրեթե բոլոր հայրենակիցներս նույն կարծիքն ունեին ներգաղթյալների մասին։

Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ այդ բացասական տրամադրվածությունը, ըստ էության, նախապաշարում է։ Աստվածաշնչի իմաստուն խորհուրդներն օգնեցին, որ աստիճանաբար փոխեմ վերաբերմունքս և բարի լինեմ նրանց հանդեպ։ Այլևս խույս չեմ տալիս ներգաղթյալներից։ Նրանց հանդիպելիս հաճույքով ողջունում ու զրուցում եմ։ Ես ձգտում եմ ճանաչել այդ մարդկանց անհատապես, ոչ թե դիտել նրանց որպես մեկ ամբողջություն։ Այժմ կարծիքս լիովին փոխվել է։ Ես ինձ շատ լավ եմ զգում նրանց կողքին»։

«Ուզում էի պայքարել անարդարության դեմ»

Ռաֆիկա Մորիս

Ռաֆիկան միացել էր հեղափոխական մի խմբավորման, որ պայքարի ռասայական խտրականության դեմ։ Բայց ի վերջո Եհովայի վկաների մեջ գտավ այն միասնությունը, որն այդքան փնտրում էր։

Jw.org կայքում փնտրեք և դիտեք «Ռաֆիկա Մորիս։ Պայքարում էի անարդարության դեմ» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը