Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 3 էջ 14–15
  • Մնայուն ապաքինում. ինչպե՞ս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մնայուն ապաքինում. ինչպե՞ս
  • 2020 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կատարյալ կառավարություն
  • 1. Գերազանց կրթություն է տալու
  • 2. Բուժելու է վերքերը
  • 3. Կատարյալ ձևով է իշխելու
  • 4. Միավորելու է մարդկանց
  • Նախապաշարում. ախտահարված չե՞ք արդյոք
    2020 Արթնացե՛ք
  • Թող բոլորս մի լինենք, ինչպես Եհովան ու Հիսուսը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ
    2013 Դիտարան
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2014 Դիտարան
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 3 էջ 14–15
Տարբեր տարիքի և ռասայի մարդիկ ժպտում են

Մնայուն ապաքինում. ինչպե՞ս

Միլիոնավոր մարդիկ կիրառել են նախորդ հոդվածներում նշված սկզբունքները և հիմնականում ազատվել են նախապաշարումների ազդեցությունից։ Սակայն, անկեղծ ասած, ինքնուրույն հնարավոր չէ լիովին արմատախիլ անել սրտում բույն դրած նախապաշարումները։ Այդ դեպքում ի՞նչը կօգնի լիարժեքորեն ապաքինվել այդ ախտից։

Կատարյալ կառավարություն

Մարդկային կառավարություններին չի հաջողվել վերացնել նախապաշարումները, բայց մի՞թե դա նշանակում է, թե ոչ մի կառավարության դա չի հաջողվի։

Նախապաշարում կոչված ախտը կկարողանա բուժել միայն այն կառավարությունը, որը՝

  1. 1. մարդկանց մեջ ցանկություն կառաջացնի փոխել իրենց մտածելակերպը և այլ տեսանկյունից նայել ուրիշներին

  2. 2. կբուժի այն վերքերը, որոնց պատճառով մարդիկ դժվարանում են արդարացիորեն վարվել ուրիշների հետ

  3. 3. կունենա այնպիսի առաջնորդներ, որոնք կլինեն արդարամիտ և հավասարապես կարժևորեն իրենց բոլոր քաղաքացիներին

  4. 4. կմիավորի բոլոր ազգերի մարդկանց

Աստվածաշունչը մեզ վստահեցնում է, որ Աստված հենց այդպիսի կառավարություն է հիմնել։ Այն կոչվում է «Աստծու թագավորություն» (Ղուկաս 4։43)։

Նկատի առնենք, թե այդ կառավարությունը ինչ է անելու։

1. Գերազանց կրթություն է տալու

«Երկրի.... բնակիչները արդարություն են սովորելու» (ԵՍԱՅԻԱ 26։9)։

«Ճշմարիտ արդարության արդյունքը խաղաղություն կլինի, և ճշմարիտ արդարության պտուղը՝ հանգստություն ու ապահովություն դարեդար» (ԵՍԱՅԻԱ 32։17)։

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Աստծու Թագավորությունը մարդկանց սովորեցնելու է, թե ինչն է արդար։ Երբ մարդիկ սովորում են զատորոշել ճիշտն ու սխալը՝ արդարն ու անարդարը, սկսում են այլ տեսանկյունից նայել միմյանց։ Վերջապես բոլորը կհասկանան, որ ճիշտ է սիրել ամեն տեսակ մարդկանց։

2. Բուժելու է վերքերը

«[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։4)։

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Աստծու Թագավորությունը կբուժի բոլոր վերքերը, որ մարդիկ ստացել են անարդար վերաբերմունքի հետևանքով։ Այդ մարդիկ թշնամանքով լցվելու պատճառ այլևս չեն ունենա։

3. Կատարյալ ձևով է իշխելու

«Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով։ Խեղճերին արդարությամբ կդատի և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի» (ԵՍԱՅԻԱ 11։3, 4)։

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Հիսուս Քրիստոսը՝ Աստծու երկնային Թագավորության թագավորը, արդարությամբ և անկողմնակալությամբ է իշխելու։ Նա մի ազգը մյուսից չի գերադասում և կարող է այնպես անել, որ երկրի վրա բնակվող բոլոր մարդիկ հնազանդվեն իր արդար օրենքներին։

4. Միավորելու է մարդկանց

Աստծու Թագավորությունը մարդկանց սովորեցնում է, որ «միևնույն մտքի լինեն, միևնույն սերն ունենան, միաբանված լինեն հոգով, մտքում միևնույն բանը խորհեն» (ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 2։2)։

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Աստծու Թագավորության քաղաքացիների միջև տիրող միասնությունը պարզապես արտաքուստ չի լինելու։ Նրանք «միաբանված են լինելու հոգով», քանի որ անկեղծորեն սիրելու են միմյանց։

Իրատեսակա՞ն է հավատալ, որ այդպիսի կառավարությունը երազանք չէ

Այո՛, իրատեսական է, պարզապես հարկավոր է նախ ուսումնասիրել փաստերը։ Դա անելու երեք տարբերակ ենք առաջարկում։

  • Խնդրեք Եհովայի վկաներից որևէ մեկին ձեզ ցույց տալ, թե ինչն է փաստում, որ Աստծու Թագավորությունը իրական է և շուտով իրագործելու է այն բոլոր խոստումները, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։

  • Այցելեք jw.org կայքի ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ > ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ենթաբաժինը։

  • Ներկա գտնվեք Եհովայի վկաների հանդիպումներից մեկին և ձեր աչքերով տեսեք, թե ինչպիսի սեր և միություն է տիրում նրանց միջև։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը