Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g23 № 1 էջ 9–11
  • Անտառ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անտառ
  • 2023 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անտառներին սպառնացող վտանգներ
  • Երկիրը ստեղծված է ինքնավերականգնվելու կարողությամբ
  • Ինչ է արվում խնդիրը լուծելու համար
  • Իրական հույս. ինչ է ասում Աստվածաշունչը
  • Բովանդակություն
    2023 Արթնացե՛ք
2023 Արթնացե՛ք
g23 № 1 էջ 9–11
Մի կին արևադարձային անտառում քայլում է ճոճվող կամրջի վրայով

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ ԿԱՊՐԻ՞

ԱՆՏԱՌ

ԱՆՏԱՌՆԵՐԸ համարվում են երկրագնդի «թոքերը և կյանքի գոյությունը ապահովող համակարգը», և սա տեղին համեմատություն է։ Ծառերը կլանում են ածխաթթու գազը, որը վնասակար է մարդկանց համար։ Բացի այդ՝ դրանք արտադրում են թթվածին, որը օդի հիմնական բաղադրիչներից է։ Ցամաքային բույսերի և կենդանիների 80 տոկոսը անտառներում են։ Առանց անտառների մենք պարզապես գոյություն չէինք ունենա։

Անտառներին սպառնացող վտանգներ

Ամեն տարի միլիարդավոր ծառեր են հատվում՝ գլխավորապես գյուղատնտեսական տարածքներն ընդլայնելու նպատակով։ 1940-ականների վերջերից սկսած՝ արևադարձային անտառների կեսը ոչնչացվել է։

Ամեն անգամ, երբ անտառ է ոչնչացվում, ոչնչանում են նաև այնտեղ գտնվող բույսերն ու կենդանիները։

Երկիրը ստեղծված է ինքնավերականգնվելու կարողությամբ

Նկատվել է, որ որոշ ծառահատված տարածքներում անտառները զարմանալիորեն վերականգնվել և նույնիսկ ընդարձակվել են։ Վերջերս բնապահպաններին տպավորել է այն, թե անտառահատված տարածքները որքան արագ կարող են վերականգնվել ու կրկին փարթամ անտառներ դառնալ։ Քննենք հետևյալ օրինակները։

  • Հետազոտողները հետևում են հողագործության համար ծառահատված, բայց չօգտագործված տարածքներում տեղի ունեցող փոփոխություններին։ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում և Արևմտյան Աֆրիկայում նմանատիպ 2200 տարածքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառները տասը տարվա ընթացքում կարող են վերականգնվել։

  • Ինչպես նշվում է «Սայենս» ամսագրի մի հոդվածում, ըստ գիտնականների հաշվարկների՝ 100 տարվա ընթացքում այդ անտառները կարող են նախկին տեսքը ստանալ։

  • Վերջերս Բրազիլիայում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են վերականգնվում անտառները։ Նրանք համեմատել են ծառատնկված տարածքները այն տարածքների հետ, որտեղ մարդկային միջամտություն գրեթե չի եղել։

  • Անդրադառնալով սույն հոդվածում նշված հետազոտողներին՝ «Նեշնլ ջիոգրաֆիք»-ը նշում է. «Հուրախություն իրենց՝ նրանք հասկացան, որ ծառատնկման կարիք չկա»։ Ընդամենը հինգ տարում փորձարկված տարածքները առանց ծառատնկման «ամբողջությամբ ծածկվեցին ծառերով»։

    ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

    Մշակովի հողերից անտառներ

    Նկարում պատկերված է տարածք, որը հողագործության համար ծառահատվել է և չի օգտագործվել։ Տասը տարի անց հողը կարող է վերականգնվել։ Ավելի քան հարյուր տարի անց անտառը ամբողջությամբ կարող է նախկին տեսքը ունենալ

    Անտառները, որոնք հատվել են հողագործության համար, իսկ հետո անուշադրության են մատնվել, վերականգնվելու տպավորիչ կարողություն ունեն։ Նույնը կարելի է ասել այն անտառների մասին, որոնք այլ պատճառներով են ոչնչացվել։

Ինչ է արվում խնդիրը լուծելու համար

Ամբողջ աշխարհում ջանքեր են գործադրվել՝ գոյություն ունեցող անտառները պաշտպանելու և վնասները վերականգնելու համար։ Արդյունքում, ըստ Միավորված ազգերի կազմակերպության, վերջին 25 տարիների ընթացքում աշխարհում անտառահատումները նվազել են ավելի քան 50 տոկոսով։

Բայց այս ջանքերը բավարար չեն անտառները պահպանելու համար։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում ոչնչացող արևադարձային անտառների թիվը շատ չի փոխվել»,— նշվում է մի կազմակերպության զեկույցում (Global Forest Watch)։

Ապօրինի ծառահատումը բիզնես է, որի միջոցով ընկերությունները միլիարդավոր դոլարներ են վաստակում։ Նրանց ագահության պատճառով է, որ արևադարձային անտառները անխնա ոչնչացվում են։

Անտառապահը գնահատում է ծառերի որակը անտառում

Անտառների պաշտպանությամբ զբաղվող խմբերը հատում են փոքր քանակությամբ հասուն ծառեր և տնկում են նորերը

Իրական հույս. ինչ է ասում Աստվածաշունչը

«Եհովաa Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող» (Ծննդոց 2։9)։

Անտառների Արարիչը դրանք ստեղծել է ինքնավերականգնվելու ունակությամբ։ Դա է պատճառը, որ անտառները վերականգնվում են, չնայած մարդիկ շարունակում են անխնա շահագործել դրանք։ Աստված ցանկանում է պահպանել անտառները և դրանց հրաշալի էկոհամակարգը։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված վերջ է դնելու երկրի ռեսուրսների սխալ օգտագործմանը, որպեսզի մեր երկրագունդը և նրանում եղած կենդանի արարածները պահպանվեն։ Կարդացեք «Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի» հոդվածը էջ 15-ում։

a «Եհովան» Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

Ամուսնական զույգը վայելում է դրախտային երկիրը

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ երկրի ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը չի հանգեցնի մեր մոլորակի կործանմանը։ Դիտեք «Ինչո՞ւ է Աստված ստեղծել երկիրը» տեսանյութը jw.org կայքից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը