Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g25 № 1 էջ 14–15
  • Լիահույս եղեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լիահույս եղեք
  • 2025 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
  • ԻՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
  • Որտե՞ղ գտնեմ հույս
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստվածաշունչը հույս է տալիս
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Աստվածաշունչը հույս է տալիս
    Վայելիր կյանքը հավիտյան. ծանոթություն աստվածաշնչյան դասընթացին
  • Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն
    Այլ նյութեր
Ավելին
2025 Արթնացե՛ք
g25 № 1 էջ 14–15
Մի ընտանիք ժամանակ է անցկացնում բնության գրկում և հիանում է չքնաղ տեսարանով

ԳՆԱՃ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ

Լիահույս եղեք

Ձեր երկրում ամեն ինչ այնքան է թանկացել, որ ձեր եկամուտը այլևս չի՞ բավականացնում։ Մտահոգվո՞ւմ եք, թե ինչպես եք հոգալու ձեր և ձեր ընտանիքի կարիքները։ Եթե այո, ապա հնարավոր է, որ ապագան ձեզ անորոշ թվա։ Բայց նույնիսկ այդպիսի հանգամանքներում կարևոր է հույսով նայել ապագային։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Հույս ունենալը լոկ լավատեսություն չէ։ Այն ուժ է տալիս, որ գործի լծվենք և եղած հանգամանքներում լավագույնն անենք։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լիահույս մարդիկ՝

  • դժվարությունների ժամանակ հիմնականում անկոտրում են մնում,

  • ավելի հեշտ են հարմարվում փոփոխություններին,

  • կյանքում ավելի լավ որոշումներ են կայացնում և այնպիսի կենսակերպ են վարում, որը նպաստում է իրենց առողջությանը։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Առաջին՝ ուշադրություն դարձրեք, թե Աստվածաշունչն ինչ խորհուրդներ է տալիս ներկայիս կյանքի համար։ Աստվածաշնչում գրված են գործնական սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ վարվել գնաճի պայմաններում։ Դրանց հետևելով՝ կկարողանաք ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքում պահել և ավելի պատրաստված կլինեք գալիք դժվարություններին։

«Խորհելու կարողությունը քեզ կպահպանի, և խորաթափանցությունը կպաշտպանի» (Առակներ 2։11)։


Երկրորդ՝ ուշադրություն դարձրեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում ապագայի մասին։ Եթե ձեր կյանքում կիրառեք աստվածաշնչյան խորհուրդները ու տեսնեք, թե որքան իմաստուն են դրանք, կցանկանաք ավելին իմանալ այն մասին, թե ինչ է հայտնում այդ գիրքը ապագայի վերաբերյալ։ Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ Աստված ոչ միայն ուզում է, որ «լավ ապագա և հույս» ունենանք, այլև այդ հույսի իրականացման համար ամուր հիմք է դրել (Երեմիա 29։11)։ Այդ հիմքը Աստծու թագավորությունն է։

ԻՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

Աստծու թագավորությունը մի կառավարություն է, որը շուտով ողջ երկրագնդի իշխանությունը իր ձեռքն է վերցնելու (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Այն կառավարելու է երկնքից և վերջ է դնելու տառապանքին ու աղքատությանը։ Երկրի վրա խաղաղություն ու առատություն է լինելու։ Այդ ամենի մասին կարդում ենք ներքոհիշյալ համարներում։

«Երջանիկ կլինես ու կբարգավաճես» (Սաղմոս 128։2)։

«Նրանց [Թագավորության հպատակների] տքնաջան աշխատանքը ապարդյուն չի լինի» (Եսայիա 65։23)։

«Երկրի վրա հացահատիկի լիություն կլինի» (Սաղմոս 72։16)։

Միլիոնավոր մարդիկ վստահում են այս խոստումներին, քանի որ համոզված են, որ Աստված «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ուստի գուցե դուք էլ որոշեք անձամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Աստվածաշնչի տված հույսը կարող է ձեզ ուժով լցնել, որ դիմանաք տնտեսական դժվարություններին և վստահությամբ նայեք ապագային։

Ռամազ

«Աստվածաշնչի տված հույսը օգնում է միշտ հիշել, որ այս խնդիրները ժամանակավոր են։ Դրա մասին մտածելով՝ ուժ եմ գտնում, որ թևաթափ չլինեմ այս վատթարացող տնտեսական պայմաններում» (Ռամազ, Վրաստան)։

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

Ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի խոստումները վստահարժա՞ն են։ Պատասխանն իմանալու համար jw.org կայքում դիտեք հետևյալ տեսանյութերը՝ «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» և «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը»։

Մի կին գրապահարանից Աստվածաշունչ է վերցնում
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը