Հատուկ հանրային ելույթ
Ո՞վ կարող է հաջողությամբ կառավարել մարդկությանը
Ո՞ր ղեկավարը կարող է՝
• լուծել տնտեսական խնդիրները և երաշխավորել, որ սննդի առատություն կլինի, ինչպես նաև հիանալի պայմաններ
• կանխել բնական աղետները, որ մարդիկ չտուժեն ցունամիներից, փոթորիկներից և երկրաշարժերից
• վերացնել բոլոր հիվանդությունները և նույնիսկ ծերերին վերադարձնել նրանց երիտասարդական կորովը
• վերջ դնել բոլոր պատերազմներին՝ հնարավորություն տալով հպատակներին ապրել խաղաղության և ապահովության մեջ
• վերականգնել երկրի էկոլոգիան և հասցնել այն կատարյալ հավասարակշռության՝ երկիրը դրախտի վերածելով
Միայն մեկ Ղեկավար կա, որը կարող է բերել այս բոլոր օրհնությունները։ Ո՞վ է այդ Ղեկավարը։ Այս հարցի պատասխանը կարելի է իմանալ՝ լսելով «Ո՞վ կարող է հաջողությամբ կառավարել մարդկությանը» վերնագրով հանրային ելույթը։ Աստվածաշնչի վրա հիմնված այս ելույթը կներկայացվի աշխարհի ավելի քան 230 երկրներում։ Շատ վայրերում այն կներկայացվի Եհովայի վկաների տեղի Թագավորության սրահում 2008 թ. ապրիլի 6–ին՝ կիրակի օրը։ Ձեր հարևանությամբ ապրող Վկաները սիրով կտեղեկացնեն ձեզ, թե երբ է ներկայացվելու այն և որտեղ։ Դուք սրտանց հրավիրվում եք լսելու այդ ելույթը։