Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 3/1 էջ 2–3
  • Հույժ կարևոր մարգարեություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հույժ կարևոր մարգարեություն
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Մարկոս 1:15. «Մոտեցել է Աստծու թագավորությունը»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Աշխարհի վերջը մո՞տ է
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Առաքյալները Հիսուսից նշան են խնդրում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
2011 Դիտարան
w11 3/1 էջ 2–3

Հույժ կարևոր մարգարեություն

«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)։

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ համաձայն են, որ վերը նշված խոսքերը անչափ կարևոր են։ Ինչո՞ւ։ Կարևոր են, քանի որ այս համարում նկարագրվող աշխատանքը պետք է կատարվի գլոբալ մասշտաբով։ Կարևոր են, քանի որ ընդգծում են, թե ինչով պետք է զբաղված լինեն քրիստոնյաները. քարոզչական մի գործով, որը պետք է նախորդեր այն վճռորոշ և համաշխարհային իրադարձությանը, որի մասին նրանք պետք է ազդարարեին։ Հիսուսը այն կոչեց «վերջը»։

Մարգարեական այս խոսքերն իրենց կատարումն են ունենում այսօր։ Դրանք վերաբերում են նաև ձեզ, քանի որ բարի լուրը թե՛ հրավեր է, թե՛ նախազգուշացում։ Այն ընտրության հնարավորություն է տալիս՝ կա՛մ ընդունել Աստծու Թագավորությունը, կա՛մ մերժել այն։ Սակայն ձեր ընտրությունից կախված է ձեր կյանքը։

Նկատի առնենք վերոհիշյալ համարի համատեքստը։ Հիսուսի՝ ցցին գամվելուց մի քանի օր առաջ աշակերտները մոտեցան նրան և հարցրին ապագայի մասին։ Նրանց հետաքրքրում էր, թե երբ է հաստատվելու Աստծու Թագավորությունը, որի մասին Հիսուսը շատ հաճախ էր խոսում։ Նրանք նաև ուզում էին իմանալ, թե որն է լինելու «աշխարհի վախճանի նշանը» կամ ինչպես որոշ թարգմանություններում է գրված՝ «աշխարհի վերջը» (Մատթեոս 24։3, American Standard Version, King James Version)։

Ի պատասխան՝ Հիսուսը կանխագուշակեց, որ լինելու են մեծամասշտաբ պատերազմներ, սովեր, համաճարակներ և մեծ երկրաշարժեր։ Նա նաև ասաց, որ անօրենությունը կշատանա, կեղծ կրոնական ուսուցիչները կմոլորեցնեն շատերին, իսկ ճշմարիտ քրիստոնյաները ատված ու հալածված կլինեն։ Ինչ խոսք, այս բոլորը վատ լուրեր էին (Մատթեոս 24։4–13; Ղուկաս 21։11)։

Սակայն կար նաև բարի լուր։ Հիսուսի հաջորդ խոսքերը, որոնք մեջբերված են վերևում, դարեր շարունակ մտածելու տեղիք են տվել մարդկանց, լցրել են նրանց հույսով և մղել գործերի։ Թեև մարդիկ համաձայն են, որ Հիսուսի խոսքերը կարևոր են, բայց չեն հասկանում այդ խոսքերի իմաստը։ Ի՞նչ է իրականում բարի լուրը։ Ի՞նչ է Թագավորությունը։ Ե՞րբ է կատարվելու այս մարգարեությունը և ո՞ւմ միջոցով։ Ի՞նչ է «վերջը»։ Եկեք տեսնենք։

[նկար 2-րդ և 3–րդ էջերի վրա]

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՁԵՌԱԳՐԻ ՉՈՐՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԱՔՍԻՄԻԼԵՆ։ ՄԱՏԹԵՈՍ 24։14-Ն ԸՆԴԳԾՎԱԾ Է

[թույլտվությամբ]

From the book Facsimile of the Washington Manuscript of the Four Gospels in the Freer Collection 1912

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը