Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 6/1 էջ 3–4
  • Նախապաշարում. գլոբալ խնդիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նախապաշարում. գլոբալ խնդիր
  • 2013 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ
  • Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ
    2013 Դիտարան
  • Նախապաշարում. ախտահարված չե՞ք արդյոք
    2020 Արթնացե՛ք
  • Թող բոլորս մի լինենք, ինչպես Եհովան ու Հիսուսը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստծու տված կրթությունը օգնում է հաղթահարելու նախապաշարումները
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
Ավելին
2013 Դիտարան
w13 6/1 էջ 3–4

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄ. ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐ

Նախապաշարում. գլոբալ խնդիր

ՋՈՆԱԹԱՆԸ, որը կորեացի է ու ծնվել է Միացյալ Նահանգներում, փոքր տարիքում ռասայական խտրականության զոհ է դարձել։ Մանկուց նա երազում էր ապրել մի վայրում, որտեղ մարդիկ նախապաշարումով լցված չէին լինի իր հանդեպ իր ռասայի կամ արտաքին տեսքի պատճառով։ Հետագայում Ջոնաթանը բժիշկ դարձավ և սկսեց աշխատել Ալյասկայի (ԱՄՆ) քաղաքներից մեկում։ Եվ քանի որ իր պացիենտներից շատերը տեսքով իրեն նման էին, նա հույս ուներ, որ այնտեղ՝ Հյուսիսային բևեռում, պաշտպանված կլինի նախապաշարման դրսևորումներից։

Սակայն մի օր, երբ բուժօգնություն էր ցույց տալիս 25 տարեկան մի կնոջ, նա հիասթափություն ապրեց։ Այդ կինը, դուրս գալով կոմայից, նայեց Ջոնաթանի երեսին ու սկսեց անիծել նրան՝ արտահայտելով իր խոր ատելությունը կորեացիների հանդեպ։ Այդ օրվանից Ջոնաթանը հասկացավ, որ նախապաշարումից խուսափելու իր բոլոր ջանքերն անիմաստ են։

Ջոնաթանի հետ պատահածը այսօրվա դառը իրականությունն է։ Նախապաշարումը գլոբալ խնդիր է. որտեղ կան մարդիկ, այնտեղ կա նախապաշարում։

Չնայած որ շատերը դատապարտում են նախապաշարումը, այնուամենայնիվ այն լայն տարածում ունի այսօր։ Սա իրոք որ պարադոքս է։ Ինչպե՞ս կարող է մի բան դատապարտվել և միևնույն ժամանակ այդքան շատ տարածված լինել։ Շատերը, ովքեր ասում են, թե ատում են նախապաշարումը, չեն գիտակցում, որ իրենք էլ ունեն նախապաշարում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։

Ի՞ՆՉ Է ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄԸ

Մասնագետները տարբեր ձևով են սահմանում «նախապաշարում» բառը։ Ոմանք ասում են, որ դա բացասական վերաբերմունք է կամ կարծիք՝ ձևավորված այն բանի հիման վրա, թե ինչ խմբի է անհատը պատկանում։ Ուրիշներն էլ ասում են, որ նախապաշարումն առաջանում է ոչ բավարար ինֆորմացիայի պատճառով, որի հետևանքով կանխակալ կարծիք է ստեղծվում որևէ խմբի մարդկանց մասին։ Ինչևէ, նախապաշարումով լցված մարդիկ ուրիշներին դատում են՝ ելնելով նրանց ռասայից, քաշից, սեռից, լեզվից, կրոնից և այլ գործոններից։

ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Անկախ նրանից՝ գիտակցում ենք, թե ոչ, դժվար է պարզել, թե արդյոք մեր սրտում կա նախապաշարում։ Աստվածաշունչը հայտնում է, թե որն է պատճառը. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմիա 17։9)։ Մենք գուցե խաբենք ինքներս մեզ՝ մտածելով, որ մեզ համար բոլոր մարդիկ հավասար են, կամ էլ մտածենք, որ հիմնավոր պատճառ ունենք բացասաբար վերաբերվելու այս կամ այն խմբի մարդկանց։

Ի՞նչ կմտածես, եթե նման իրավիճակում հայտնվես

Մի օրինակ կօգնի մեզ հասկանալու, թե արդյոք մեր սրտում կա նախապաշարում։ Պատկերացրու՝ մենակ քայլում ես մութ փողոցով։ Հանկարծ տեսնում ես, որ քո կողմ են գալիս երկու անծանոթ հաղթանդամ տղամարդիկ։ Նկատում ես, որ նրանցից մեկի ձեռքին ինչ-որ բան կա։

Գուցե կյանքիդ դառը փորձը հուշի քեզ, որ պետք է զգույշ լինել նրանցից։ Սակայն արդյո՞ք դա պատճառ է մտածելու, որ այդ երկու տղամարդիկ վտանգավոր են։ Ի՞նչ ռասայի կամ ազգի կպատկերացնես նրանց։ Մի՞թե այդ պատճառով կզգուշանաս նրանցից։ Քո տված պատասխանը կբացահայտի, թե արդյոք քո սրտում նախապաշարում կա։

Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ապա կընդունենք, որ բոլորս էլ սրտի խորքում ինչ-որ չափով ունենք նախապաշարում։ Այդ մասին է վկայում նույնիսկ Աստվածաշունչը. «Մարդիկ ուրիշներին դատում են արտաքինից» (1 Սամուել 16։7, Contemporary English Version)։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրը ունի նման հակվածություն, ինչը հաճախ աղետալի հետևանքներ է բերում, կա՞ հույս, որ երբևէ կձերբազատվենք այդ վատ հակումից։ Կգա՞ ժամանակ, երբ բոլոր մարդիկ զերծ կլինեն նախապաշարումից։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ

Կանադա. «Չնայած այն բանին, որ [երկրում] հասարակության իրավունքները պաշտպանելու համար իրավական ու քաղաքական բազում քայլեր են ձեռնարկվել, ռասայական խտրականությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ մարդու իրավունքների հարցում» (Համաներման միջազգային զեկույց, 2012թ.)։

Եվրոպա. «Եվրոպացիների 48 տոկոսը մտածում է, որ շատ քիչ բան է արվել իրենց երկրում ռասայական խտրականությունը վերացնելու ուղղությամբ» («Անհանդուրժողականություն, նախապաշարում և խտրականություն», Եվրոպական հաշվետվություն, 2011թ.)։

Աֆրիկա. «Կանանց նկատմամբ բռնությունն ու խտրականությունը լայնորեն տարածված են բազմաթիվ երկրներում» (Համաներման միջազգային հաշվետվություն, 2012թ.)։

Նեպալ. «Դալիթները (Հնդկաստանում ապրող ամենաաղքատ մարդիկ) իրենց երկրում խտրականության զոհ են դառնում հատկապես տնտեսական, հասարակական ու մշակութային հարցերում» (Մարդու իրավունքների միջազգային հաշվետվություն, 2012թ.)։

Արևելյան Եվրոպա. «Արևելյան Եվրոպայի գնչուները դրսում դառնում են քավության նոխազ, իսկ իրենց երկրում՝ նախապաշարման զոհ։ Այդ խնդիրը ոչ մի քաղաքական գործիչ չի ուզում լուծել» («Էկոնոմիստ», սեպտեմբերի 4, 2010թ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը