Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 12/15 էջ 5
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2014 Դիտարան
2014 Դիտարան
w14 12/15 էջ 5

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ

Քրիստոնյան կարո՞ղ է ալբումին պարունակող դեղամիջոց ընդունել։

Այս հարցում յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշում կայացնի։ Աստծու ծառաներն ուզում են հնազանդվել Գործեր 15։28, 29 համարներում գրված առաջնորդությանը և հեռու մնալ արյունից։ Հետևաբար, քրիստոնյաները չեն ուտում արյունը չթափված կենդանու միս կամ արյուն պարունակող կերակուրներ, օրինակ՝ արյունեփ երշիկ։ Սակայն Աստծու այս օրենքը կիրառելի է նաև բժշկության բնագավառում։ Եհովայի վկաները ունեն մի փաստաթուղթ, որում նշված է, որ նրանք հրաժարվում են ամբողջական արյան կամ չորս հիմնական բաղադրամասերի՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների կամ պլազմայի ներարկումներից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել շիճուկի ներարկման մասին, որը պարունակում է փոքր քանակությամբ արյան սպիտակուց։ Յուրաքանչյուր Վկա, հիմնվելով Աստվածաշնչով մարզված իր խղճի վրա, ինքն է որոշում կայացնում։ Այս մասին խոսվում է «Դիտարանի» 1990թ. հունիսի 1-ի համարի «Ընթերցողների հարցերը» հոդվածում (անգլ., ռուս.)։ Այնտեղ քննարկվում է շիճուկի ներարկման հարցը։ Նման բան բժիշկը կարող է առաջարկել, եթե անհատը որևէ հիվանդություն ունի։ Իրականում, նման ներարկումների ակտիվ բաղադրիչները արյան պլազմա չեն, այլ արյան պլազմայի հակամարմիններ, որոնք վերցված են հիվանդությունների դեմ իմունիտետ ունեցող մարդկանցից։ Որոշ քրիստոնյաներ, ովքեր մաքուր խղճով ընդունում են այսպիսի ներարկումներ, հաշվի են առնում այն, որ հղի կնոջ արգանդում նրա արյան հակամարմինները անցնում են երեխայի արյան մեջ։ «Ընթերցողների հարցերը» հոդվածաշարը անդրադարձել է այս թեմային, ինչպես նաև նշել է այն փաստը, որ հղի կնոջ արյունից երեխայի արյուն փոխանցվում է որոշակի քանակությամբ ալբումին։

Շատերը այս տեղեկությունը ուշադրության արժանի են համարում, քանի որ որոշ պատվաստանյութեր, որոնք պատրաստված չեն արյունից, կարող են պարունակել համեմատաբար ոչ մեծ քանակությամբ պլազմայի ալբումին, որն օգտագործվել է կամ ավելացվել է դեղանյութի մեջ՝ բաղադրամասերը կայունացնելու համար։ Այսօր քիչ քանակությամբ ալբումին օգտագործվում է նաև սինթետիկ հորմոն էրիթրոպոետինի լուծույթի մեջ։ Որոշ Վկաներ ընդունել են էրիթրոպոետինի ներարկում՝ արյան կարմիր գնդիկների արտադրությունը խթանելու համար ու այդպիսով թերևս ազատել բժշկին այն զգացումից, թե արյան փոխներարկումն անհրաժեշտ է։

Ապագայում գուցե գործածության մեջ մտնեն համեմատաբար քիչ քանակությամբ ալբումին պարունակող այլ դեղամիջոցներ, քանի որ դեղագործական ընկերությունները նորանոր դեղամիջոցներ են փորձում կամ արդեն գոյություն ունեցող դեղամիջոցների բաղադրությունը փոխում են։ Ուստի քրիստոնյաները թերևս ցանկանան պարզել, թե արդյոք ալբումինը իրենց բժշկի առաջարկած պատվաստանյութի կամ ներարկման համար նախատեսված լուծույթի բաղադրամաս չէ։ Եթե կասկածներ ունես կամ ինչ-որ պատճառով մտածում ես, որ դեղամիջոցը ալբումինից է պատրաստված, ապա կարող ես այդ մասին հարցնել քեզ բուժող բժշկին։

Ինչպես արդեն նշվեց, շատ Վկաների համար ընդունելի են քիչ քանակությամբ ալբումին պարունակող դեղամիջոցներ։ Այդուհանդերձ, նա, ով նախքան որոշում կայացնելը ցանկանում է մանրամասնորեն քննել այս հարցը, կարող է ուսումնասիրել «Դիտարանի» 1990թ. հունիսի 1-ի «Ընթերցողների հարցերը» հոդվածը (անգլ., ռուս.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը