Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Աստված բոլո՞ր աղոթքներին է պատասխանում
ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ՝ Ո՞ՒՄ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ Է ԱՍՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Բոլոր մարդկանց
Որոշ մարդկանց
Ոչ մեկի
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
«Եհովան մոտ է.... բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն» (Սաղմոս 145։18)։
ՈՒՐԻՇ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Աստված մերժում է այն մարդկանց աղոթքները, ովքեր ապստամբում են իր դեմ (Եսայիա 1։15)։ Սակայն նրանք կարող են «պարզել [իրենց] հարաբերությունները» Աստծու հետ՝ փոխելով իրենց սխալ ապրելակերպը (Եսայիա 1։18)։
Աստված պատասխանում է այն աղոթքներին, որոնք ներդաշնակ են Աստվածաշնչում արձանագրված իր պահանջներին (1 Հովհաննես 5։14)։
Պե՞տք է արդյոք աղոթելիս հատուկ դիրք ընդունենք
ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, որ աղոթելիս անհրաժեշտ է ծնկի գալ, գլուխը խոնարհել և ձեռքերն իրար միացնել։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Աստված լսել է տարբեր դիրքերով արված աղոթքներ. ոմանք աղոթելիս «նստել» են, ոմանք՝ «վեր կացել», ուրիշներն էլ «մինչև գետին խոնարհվել» են կամ «ծնկի եկել» (1 Տարեգրություն 17։16; 2 Տարեգրություն 30։27; Եզրաս 10։1; Գործեր 9։40)։ Աստված չի պահանջում, որ աղոթելիս հատուկ դիրք ընդունենք։
ՈՒՐԻՇ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Աստված լսում է նրանց, ովքեր խոնարհ են (Սաղմոս 138։6)։
Կարող եք աղոթել ցանկացած լեզվով և անգամ անձայն (2 Տարեգրություն 6։32, 33; Նեեմիա 2։1–6)։