Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w16 սեպտեմբեր էջ 22
  • Եհովայի տված առաջնորդությունը օգուտներ է բերում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի տված առաջնորդությունը օգուտներ է բերում
  • 2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՍՏՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (ԼԵՀԱՍՏԱՆ)
  • ՈՒՐԱԽԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ (ՖԻՋԻ)
  • Ասա նրանց, որ սիրում ես
    Դեպքեր ծառայությունից
2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w16 սեպտեմբեր էջ 22

Եհովայի տված առաջնորդությունը օգուտներ է բերում

ԻՄԱՍՏՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (ԼԵՀԱՍՏԱՆ)

«ԵՐԲ մկրտվեցի, 15 տարեկան էի։ Վեց ամիս անց սկսեցի ենթառահվիրա ծառայել։ Մեկ տարի հետո ռահվիրայության դիմում գրեցի։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ցանկություն հայտնեցի ծառայելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Ես ուզում էի տեղափոխվել իմ քաղաքից և առանձին ապրել իմ տատիկից, որը Եհովայի վկա չէր։ Որքա՜ն տխրեցի, երբ շրջանային վերակացուն ասաց, որ ես նշանակվում եմ ծառայելու հենց այն քաղաքում, որտեղ ծնվել եմ։ Փորձեցի ցույց չտալ նրան, թե ինչ եմ զգում։ Գլխիկոր հեռացա՝ խորհելով նրա ասածի շուրջ։ Իմ ծառայակցին ասացի. «Ինձ թվում է, որ Հովնանի պես եմ արձագանքում։ Բայց ի վերջո Հովնանը գնաց Նինվե։ Ուստի ես էլ կծառայեմ այնտեղ, որտեղ նշանակվել եմ»։

Արդեն չորս տարի է, ինչ ծառայում եմ իմ քաղաքում և տեսնում եմ, թե որքան իմաստուն էր հնազանդվել տրված առաջնորդությանը։ Գլխավոր խնդիրը իմ բացասական տրամադրվածությունն էր։ Հիմա ես շատ ուրախ եմ։ Մեկ ամսում անցկացրել եմ Աստվածաշնչի 24 ուսումնասիրություն։ Եհովայի օգնությամբ ես նույնիսկ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել տատիկիս հետ, որը նախկինում հակառակվում էր»։

ՈՒՐԱԽԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ (ՖԻՋԻ)

Ֆիջիում ապրող մի կին, որն Աստվածաշունչ էր ուսումնասիրում, ընտրության առաջ էր կանգնած՝ համաժողովի գնալ կամ ամուսնու հետ մասնակցել բարեկամի ծննդյան տոնակատարությանը։ Նրա ամուսինը համաձայնվեց, որ կինը գնա համաժողով։ Վերջինս ասաց, որ համաժողովից հետո կմիանա նրան։ Սակայն երբ վերադարձավ տուն, մտածեց, որ ավելի լավ է խուսափել այն իրավիճակից, որը կարող է հոգևորապես վնասել իրեն, ուստի չգնաց։

Երբ ամուսինը բարեկամներին ասաց, որ իր կինը «Վկաների հավաքույթից» հետո իր խնդրանքով կգա ծննդյան խնջույքին, նրանք պատասխանեցին. «Նա չի գա։ Եհովայի վկաները ծնունդ չեն նշում»։a

Ամուսինը հպարտ էր, որ կինը հաստատուն մնաց և դեմ չգնաց իր համոզմունքներին ու խղճին։ Ավելի ուշ կինն իր հավատարմության շնորհիվ կարողացավ վկայություն տալ ամուսնուն և ուրիշներին։ Արդյունքում՝ նրա ամուսինը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և հաճախել ժողովի հանդիպումներին։

a Տես «Դիտարան», 2001 թ., դեկտեմբերի 15, «Ընթերցողները հարցերը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը