Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2011թ. ապրիլի 25-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպեում կանցկացնի մարտի 7-ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 25-ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութի կրկնությունը։
1. Ի՞նչ իմաստով էին «երկրի ժողովուրդների միջից շատերը իրենք իրենց հրեա հայտարարում» (Եսթ. 8։17)։ [w06 3/1, էջ 11, պարբ. 3]
2. Ինչո՞ւ էր Սատանային թույլ տրվում ներկայանալ Եհովայի առաջ (Հոբ 1։6; 2։1)։ [w06 3/15, էջ 13, պարբ. 6; it-2-E, էջ 16, պարբ. 4]
3. Ինչպիսի՞ մտավիճակում էր Հոբի կինը, երբ իր ամուսնուն ասաց, որ անիծի Աստծուն և մեռնի (Հոբ 2։6)։ [w06 3/15, էջ 14, պարբ. 2]
4. Ինչո՞ւմ է վստահեցնում մեզ այն բանի գիտակցումը, որ Եհովան «սրտով իմաստուն է և զորությամբ ուժեղ» (Հոբ 9։4)։ [w07 5/15, էջ 25, պարբ. 16; it-2-E, էջ 1190, պարբ. 3]
5. Ինչպե՞ս են Եղիփազի խոսքերը այն մասին, թե մարդը «անարդարությունը ջրի պես է» խմում, արտահայտում Սատանայի մտածելակերպը (Հոբ 15։16)։ [w10 2/15, էջ 20, պարբ. 1, 2]
6. Ի՞նչ ենք սովորում Հոբ 19։2-ում արձանագրված Հոբի աղաղակից։ [w06 3/15, էջ 15, պարբ. 5; w94-E(U) 10/1, էջ 32, պարբ. 1–5]
7. Ինչի՞ շնորհիվ Հոբը պահեց իր անարատությունը (Հոբ 27։5)։ [w09 4/15, էջ 6, պարբ. 17]
8. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հոբին հոգատարություն դրսևորելու հարցում (Հոբ 29։12, 13)։ [w02 5/15, էջ 22, պարբ. 19; w94-E 9/15, էջ 24, պարբ. 1, 2 [w94-U 9/15, էջ 23, պարբ. 5–էջ 24, պարբ. 1]]
9. Ինչպե՞ս էր Եղիուսի խորհուրդը տարբերվում Հոբի մյուս ընկերների խորհուրդներից (Հոբ 33։1, 6, 32) [w07 9/1, էջ 13, պարբ. 4]
10. Ինչպե՞ս Աստծու զարմանահրաշ գործերի մասին խորհելը պետք է ազդի մեզ վրա (Հոբ 37։14)։ [w06 3/15, էջ 16, պարբ. 4]