Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2012թ. փետրվարի 27-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Նշված է, թե յուրաքանչյուր հարցը որ շաբաթվա ընթացքում է քննարկվել։ Ուստի կարելի է ուսումնասիրություն անել ամեն շաբաթ Դպրոցին պատրաստվելիս։
1. Ճիշտ կլինի՞ ասել, թե Եհովայի ողորմությունը մեղմում է նրա արդարությունը (Ես. 30։18)։ [Հունվ. 9, w02 3/1, էջ 30]
2. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Սեբնան զրկվեց Եզեկիայի պալատի տնտեսի պաշտոնից (Ես. 36։2, 3, 22)։ [Հունվ. 16, w07 1/15, էջ 8, պարբ. 6]
3. Ի՞նչ ենք սովորում Եսայիա 37։1, 14–20 համարներից։ [Հունվ. 16, w07 1/15, էջ 9, պարբ. 1, 2]
4. Ինչպե՞ս են Եսայիա 40։29, 31 համարները քաջալերում Եհովայի ծառաներին։ [Հունվ. 23, w04 5/1, էջ 22, պարբ. 19]
5. Ինչո՞ւ է գերությունից վերադարձողներին ասվում. «Մի՛ հիշեք սկզբում եղած բաները» (Ես. 43։18–21)։ [Հունվ. 30, w07 1/15, էջ 9, պարբ. 7]
6. Ո՞րն է անձնական ուսումնասիրություն անցկացնելու լավագույն ժամանակը (Ես. 50։4, 5)։ [Փետր. 6, w02 12/1, էջ 18, պարբ. 2]
7. Որո՞նք են այն «գիտելիքները», որոնց միջոցով Մեսիան «շատերին կարդարացնի» (Ես 53։11)։ [Փետր. 13, w07 1/15, էջ 10, պարբ. 2]
8. Ի՞նչ է «հավիտենական ուխտը», և ո՞վ է «սերունդը» (Ես. 61։8, 9)։ [Փետր. 20, w07 1/15, էջ 11, պարբ. 5]
9. Ինչպե՞ս է Աստծու ցասումն օգնում իրեն (Ես. 63։5)։ [Փետր. 27, w07 1/15, էջ 11, պարբ. 6]
10. Եհովայի ո՞ր հրաշալի հատկությունն է ընդգծվում Եսայիա 63։9-ում։ [Փետր. 27, w03 7/1, էջ 19, պարբ. 22, 23]