Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2015թ. օգոստոսի 31-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Եհովայի մասին հավատ զորացնող ի՞նչ ճշմարտություններ ենք գտնում Սողոմոնի աղոթքում, և ի՞նչ օգուտներ կստանանք, եթե խորհրդածենք այդ ճշմարտությունների շուրջ (1 Թագ. 8։22–24, 28)։ [Հուլ. 6, w05 7/1, էջ 30, պարբ. 3]
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դավթին, որը «անարատ սրտով» քայլեց (1 Թագ. 9։4)։ [Հուլ. 13, w12 11/15, էջ 7, պարբ. 18, 19]
Ի՞նչ կարևոր դաս կարող ենք սովորել այն դեպքից, երբ Եհովան Եղիային ուղարկեց սարեփթացի այրու մոտ (1 Թագ. 17։8–14)։ [Հուլ. 27, w14 2/15, էջ 14]
Ինչպե՞ս կարող է 1 Թագավորներ 17։10–16 համարների շուրջ խորհրդածելը ամրացնել մեր վճռականությունը Եհովայի հանդեպ լիակատար վստահություն դրսևորելու հարցում։ [Հուլ. 27, w14 2/15, էջ 13–15]
Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել Եղիայի օրինակից, որը պայքարում էր վհատության դեմ (1 Թագ. 19։4)։ [Օգոս. 3, ia, էջ 102, 103, պարբ. 10–12; w14 3/15, էջ 15, պարբ. 15, 16]
Ի՞նչ մտածեց Եհովան՝ տեսնելով, որ Եղիան վհատվել է, ու ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մեր հոգատար Աստծուն (1 Թագ. 19։7, 8)։ [Օգոս. 3, w14 6/15, էջ 27, պարբ. 15, 16]
Ի՞նչ սխալ բան արեց Աքաաբ թագավորը, և ինչպե՞ս կարող ենք խուսափել նման սխալից։ [Օգոս. 10, lv, էջ 164, 165, շրջանակ; w14 2/1, էջ 14, պարբ. 3, 4]
Ի՞նչ կարող ենք սովորել Եղիային ուղղված Եղիսեի խնդրանքից, և ինչպե՞ս դա կարող օգնել մեզ, երբ նոր հանձնարարություն ենք ստանում (2 Թագ. 2։9, 10)։ [Օգոս. 17, w03 11/1, էջ 31, պարբ. 5, 6]
Ինչպե՞ս կարող են պատանիները ընդօրինակել իսրայելացի փոքրիկ աղջկան, որի մասին նշված է 2 Թագավորներ 5։1–3 համարներում։ [Օգոս. 24, w12 2/15, էջ 12, 13, պարբ. 11]
Հեուին հատուկ ի՞նչ հատկություններ պետք է դրսևորեն Եհովայի բոլոր ծառաները այս վերջին օրերում (2 Թագ. 10։16)։ [Օգոս. 31, w11 11/15, էջ 5, պարբ. 4]