Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 25
  • Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը
  • Այլ նյութեր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարդիկ կհասնե՞ն հաջողության
  • Հույս կա
  • Երկիրը կկործանվի՞
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մարդը վերջնականապես կկործանի՞ երկիրը
    2014 Դիտարան
  • Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի
    2023 Արթնացե՛ք
  • Հավիտենական պարգև՝ Արարչից
    2007 Դիտարան
Ավելին
Այլ նյութեր
mrt հոդված 25
Փոքր աղջիկը ծաղիկ է ջրում։ Ոչ շատ հեռվում գտնվող գործարանները աղտոտում են բնությունը

Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը

Շատերին անհանգստացնում է այն փաստը, որ մարդիկ վնաս են հասցնում Երկիր մոլորակին և դրա վրա ապրող կենդանի օրգանիզմներին։ Շրջակա միջավայրի որոշ մասնագետներ ասում են, որ մարդիկ հիմա առավել, քան երբևէ, իրենց գործունեությամբ սպառնում են տեսակների գոյությանը և առհասարակ մեր մոլորակի կենսաբազմազանությանը։

Արդյո՞ք մարդիկ կկործանեն Երկիր մոլորակը, թե՞ նրանց կհաջողվի բնության հետ ներդաշնակ ապրել։

Մարդիկ կհասնե՞ն հաջողության

Շատ մասնագետներ վստահ են, որ մարդկությունը կարող է պաշտպանել մոլորակը և բնության հետ ներդաշնակ ապրել։ Սակայն որոշ գիտնականներ պնդում են, որ մարդիկ հաջողության կհասնեն միայն այն դեպքում, եթե մի քանի բնագավառներում միևնույն ժամանակ փոփոխություններ անեն։ Ջանքեր է պետք գործադրել, որպեսզի՝

  • բարելավվի հողերի, անտառների, ճահճային տարածքների և օվկիանոսների օգտագործումը,

  • օգտագործվեն ավելի արդյունավետ գյուղատնտեսական գործունեության մեթոդներ և էներգիայի աղբյուրներ,

  • փոխվի սննդի արտադրման և բաշխման պրոցեսը, որպեսզի մարդիկ հիմնականում սնվեն բուսական ծագման կերակուրով, չափավոր օգտագործեն մսեղենն ու ձկնեղենը և կրճատեն սննդի սպառումն ու անտեղի վատնումը,

  • մարդիկ ընդունեն, որ լավ կյանքը կախված չէ շատ իրեր ունենալուց։

Քո կարծիքով՝ իրատեսակա՞ն է ակնկալել, որ կառավարությունները, բիզնեսները և առանձին անհատներ կհամագործակցեն այսպիսի աննախադեպ մասշտաբների հասնող գործում։ Թե՞ ավելի հավանական է, որ մարդկանց մեջ արմատացած հատկությունները, օրինակ՝ ագահությունը, եսասիրությունը և անհեռատեսությունը այդ նպատակին հասնելը անհնարին կդարձնեն (2 Տիմոթեոս 3։1–5)։

Հույս կա

Աստվածաշունչը մեզ վստահեցնում է, որ մեր մոլորակի ապագան լավ է լինելու։ Այնտեղ ասվում է, թե ինչու մարդիկ իրենց ջանքերով չեն կարող փրկել երկիրը, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, և ինչպես են դրանք կատարվելու։

Մարդկանց ջանքերը դատապարտված են ձախողման։ Երբ Եհովաa Աստված ստեղծեց Երկիր մոլորակը, նա մարդկանց հանձնարարեց հոգ տանել դրա մասին (Ծննդոց 1։28; 2։15)։ Նրանք այս գործում հաջողության կհասնեին, եթե հետևեին իրենց Ստեղծչի առաջնորդությանը և տված հրահանգներին (Առակներ 20։24)։ Սակայն դրա փոխարեն մարդիկ մերժեցին Եհովային և որոշեցին նրանից անկախ ապրել (Ժողովող 7։29)։ Թեև նրանք Երկիր մոլորակին հոգ տանելու հարցում որոշակի փոքր բարելավումներ են կատարում, բայց իրենց սեփական ուժերով մարդիկ ի վիճակի չեն լուծել դրա հետ կապված խնդիրները (Առակներ 21։30; Երեմիա 10։23)։

Անհրաժեշտ փոփոխություններ։ Աստված թույլ չի տա, որ մարդիկ կործանեն երկիրը (Հայտնություն 11։18)։ Նա ոչ թե կբարեփոխի ներկայիս կառավարությունները և մարդկային հասարակությունը, որոնք վնաս են հասցնում Երկիր մոլորակին, այլ կփոխարինի դրանք նորով (Հայտնություն 21։1)։ Եհովան ասում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21։5)։

Ինչպես են իրականացվելու այդ փոփոխությունները։ Եհովան մարդկային կառավարությունները կփոխարինի երկնային կառավարությամբ, որը կոչվում է Աստծու Թագավորություն։ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ այդ Թագավորությունը կզբաղվի Երկիր մոլորակին առնչվող հարցերով (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։

Աստծու Թագավորությունը կսովորեցնի մարդկանց ապրել Աստծու արդար չափանիշներով։ Մարդիկ կկարողանան բնության հետ ներդաշնակության մեջ ապրել միայն այն ժամանակ, երբ ճանաչեն իրենց Ստեղծչին և հետևեն նրա առաջնորդությանը (Եսայիա 11։9)։ Աստվածաշնչում նկարագրվում է, թե Աստծու իշխանությունն ինչպես է հիանալի կյանք ապահովելու մարդկանց համար՝ առանց վնասելու Երկիր մոլորակին։ Աստծու Թագավորությունը կանի հետևյալը։

  • Բոլորին կապահովի սննդով (Սաղմոս 72։16)։

  • Կվերականգնի բնական պաշարները (Եսայիա 35։1, 2, 6, 7)։

  • Խաղաղություն կհաստատի մարդկանց և կենդանիների միջև (Եսայիա 11։6–8; Օսեե 2։18)։

  • Կկանխի էկոլոգիական աղետները (Մարկոս 4։37–41)։

Դու կարող ես վստահ լինել, որ այս փոփոխությունները շուտով կիրականանան։ Հավելյալ տեղեկությունների համար կարող ես կարդալ «Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը» հոդվածը։

a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։

Ի՞նչ կարող ենք անել այսօր, որ պատշաճ վերաբերմունք դրսևորենք մեր մոլորակի նկատմամբ

Մինչ սպասում ենք, որ Աստծու Թագավորությունը վերջնականապես լուծի մեր մոլորակի բնապահպանական խնդիրները, մեր կարողության սահմաններում կարող ենք ջանքեր գործադրել, որ չաղտոտենք երկիրը։ Օրինակ՝ կարող ենք խնայել ռեսուրսները և հնազանդվել թափոնների վերամշակմանն առնչվող օրենքներին (Հովհաննես 6։12, 13; Հռոմեացիներ 13։1, 5)։

  • Բրեթ

    Բրեթը բնապահպան-խորհրդատու է, որը թոշակի է անցել։ Բնապահպանության վերաբերյալ ունեցած գիտելիքները օգնեցին նրան հասկանալ, որ կա Ստեղծիչ, և նա փրկելու է երկիրը։ Կարդա Բրեթի մասին պատմությունը։

  • Եհովայի վկաների գլխավոր վարչությունում երկու շինարար նայում են նոր կառուցված շենքերին

    Կերպերից մեկը, որով Եհովայի վկաները իրենց հարգանքն են ցույց տալիս Ստեղծչի հանդեպ, շինարարական նախագծերում շրջակա միջավայրի պահպանմանը ուղղված տեխնոլոգիաներ օգտագործելն է։ Տեսնելու համար, թե նրանք ինչ հաջողությունների են հասել, դիտեք «Էկոնախագիծ, որ պատիվ է բերում Եհովայի անվանը» տեսանյութը։

Երկիր մոլորակի վերաբերյալ աստվածաշնչյան համարներ

Ծննդոց 2։15. «Ապա Եհովա Աստված վերցրեց մարդուն ու նրան բնակեցրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա մշակի այն ու հոգ տանի նրան»։

Նշանակությունը։ Աստված հանձնարարեց մարդկանց հոգ տանել երկրի՝ իրենց տան մասին։

Ծննդոց 1։28. «Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա»»։

Նշանակությունը։ Մարդիկ պետք է հոգ տանեին նաև կենդանիներին։

Եսայիա 45։18. «Այսպես է ասում Եհովան՝ երկնքի Արարիչը՝ ճշմարիտ Աստվածը՝ երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը, Նա, ով հաստատեց այն, զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն. «Ես Եհովան եմ, և ուրիշը չկա»»։

Նշանակությունը։ Աստծու նպատակը Երկրի առնչությամբ չի փոխվել։ Այն բնակեցված է լինելու մարդկանցով, որոնք պետք է անեն այն, ինչ Աստված ի սկզբանե որոշել էր։

Սաղմոս 37։29. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։

Նշանակությունը։ Այն մարդիկ, ովքեր հետևում են Աստծու արդար չափանիշներին, հնարավորություն կունենան երկրի վրա հավիտյան ապրել։

Սաղմոս 98։6–8. «Ցնծության բացականչություննե՛ր ուղղեք Թագավորի՝ Եհովայի առաջ։ Թող որոտան ծովը և նրա մեջ եղող բոլոր բաները, երկիրը և նրանում բնակվողները։ Թող գետերը ծափ զարկեն, թող սարերը միասին ուրախությամբ ցնծան Եհովայի առաջ»։

Նշանակությունը։ Աստծու իշխանության ներքո մենք կունենանք մաքուր շրջակա միջավայր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը